Շաղկապ, գործնական աշխատանքներ

1.Կետերի փոխարեն դիր բառեր, որոնք կկապվեն կրկնադիր շաղկապներով:
Թանձր մառախուղի մեջ չէին երևում ո ՛չ…..
Ու միանգամից լռեցին թե ՛…
Նրան մերժում էին ամենքը՝ և՛…

2.Տրված առածներում գծերի փոխարեն տեղադրիր համապատասխան շաղկապը. թե, ո ՛չ…ո ՛չ, որ, մինչև, որպեսզի, կամ…կամ:
Մինչև
առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
Ամռան արևից ինչ հասկացա, որ ձմռան արևից ինչ հասկանամ:
Թե խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
Հարևանիս սիրում եմ, — մատիս դարման անի:
Կամ կտամ կով, կամ կհագնեմ մով:
Մին մի տա,որ երկու չուզի:

3.
Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչ ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր` ընտանիքում  խաղաղություն էր տիրում:

   4. Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները:
Տեսնես, թե ինչ պատահեց հորս:
Տեսնես՝ ինչ է պատահեց հորս։

Նա գիտե, թե ինչ է պատերազմը:
Նա գիտե՝ ինչ է պատերազմը

Նա մտածում էր, որ այնքան էլ ապահով չէ Զեյթունը:
Նա մտածում էր ՝ այնքան էլ ապահով չէ Զեյունը։

Ասում են, թե նրա ջուրն ինքնահոս է:
Ասում են ՝ նրա ջուրն ինքահոս է։

Նա հեռադիտակով տեսել էր, որ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:
Նա հեռադիտակով տեսել էր ՝ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:

Այս էլ քանի օր է, ինչ գրասենյակից դուրս չի եկել:
Այս էլ քանի օր է՝ գրասենյակից դուրս չի եկել:

Չգիտեմ, թե ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:
Չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:

Արդեն երրորդ օրն է, ինչ քայլում է անապատով:

Արդեն երրորդ օրն է՝ քայլում է անապատով:
5. Ուղղեք կետադրական սխալները:
Նրան թվում էր մահը վրա է հասնում:
Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են, ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:
Թվում էր` թե դժգոհ են մեկմեկուց:
Նա մտածում է, այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Սխալ տարբերակ՝

Նրան թվում էր, մահը վրա է հասնում:Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են, ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:Թվում էր` թե դժգոհ են մեկմեկուց:Նա մտածում է, այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Ճիշտ տարբերակ՝

Նրան թվում էր՝  մահը վրա է հասնում: Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են՝ ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել: Թվում էր ՝ դժգոհ են մեկմեկուց: Նա մտածում է՝ այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment