«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ հրաշալիքները ըստ ինձ

Մեր դպրոցը ինքն իրենով հրաշալիք է և այնտեղ կան այն վայրերը, որի մասին երազում ես։

Կավագործություն
Դպրոցի բոլոր խմբակները և վայրերը ինձ դուր են գալիս, բայց ինձ համար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ հրաշալիքներից մեկը, դա կավագործությունն է, մտահաղացումը ուղղակի հրաշալի է, որ մեր դպրոցում լինի այդպիսի դասընթաց։Այնտեղ երեխանները տեխնոլոգիա դասաժամին պատրաստում են կավե աշխատանքներ նաև երբեմն հաճախում են դասերից հետո։Առաջին օրերը մի փոքր դժվար են, բայց հետո ես համոզվաց եմ, որ բոլորին դուր կգա աշխատել այնտեղ։Դու իրավունք ունես կատարածդ աշխատանքը տանես քո հետ։Նաև ինձ դուր է գալիս մեր կավագործության ուսուցիչը՝ ընկեր Մովսեսը, նա յուրահատուկ մարդ է, մեզ օգնում է ցանկացած հարցում։

Գինեգործություն
Գինեգործության դասընթաց մի հրաշք դասընթաց է, շատ է եղել որ գնել եմ գինի և իմ ընտանիքը ապշած է այդ գինուց։Ամեն տոնին ամպայման պատրաստում եմ իմ գինու պիտակը և միշտ այդ գինին մեր սեղանին է։Ամենահետաքրքիրը այնն է այդ դասընթացում, որ երեխանների ինքներն են պատրաստում գինի։


Մեր ընտրությունը
Մեզ տալիս են մեծ ընտրություն, ընտրելու համար լեզու, մարզաձև։Եվ ես այսօր ուզում եմ պատմել, իմ ընտրեւթյան մասին։
Դա գերմաններենի խումբն է, այն շատ լավ խումբ է, քանի որ մենք այդտեղ վերցնում ենք նոր գիտելիք։Մենք ունենք շատ լավ ուսուցչուհի, որը նաև մեր ընկերն է ։

Իմ դպրոցի հիմնադիրը
Իմ դպրոցի հիմնադիրը դա Աշոտ Բլեյանն է, նա մի հրաշալի անձնավորություն է։Երբ ամառ է գալիս նրան մենք միշտ տեսնում ենք հեծանիվով։Նա շատ բարի մարդ է։Երբ տեսնում ենք Աշոտ Բլեյանին միշտ բարևում ենք մեկնելով միմիանց բռունցքներ ։Նա զարմանալի մարդ է, չեմ հասկանում ինչպես է այդքան մարդկանց անունները հիշում։

Ամառը իմ դպրոցում
Ամառը իմ դպրոցում շատ լավ է անցնում, որովհետև ամռանը մենք ունենք <<ամառային ճամբար>> այդ ժամանակ մենք գնում ենք ճամբարներ և մեր ամեն օրը անցնում է շատ հետաքրքիր։Շատ եմ սպասում, թե երբ է գալու այդ օրերը։Մեր ամենօրը ամռանը անցնում է կարծես, քո երազած վայրում։

Ձմեռը իմ դպրոցում
Ինչպես նոր պատմեցի ամռան մասին, հիմա ուզում եմ պատմել իմ <<Ձմեռային ճամբար>>-ի մասին։Մենք գնում են սահնակ քշելու,ճմուշկ և այլ հրաշալի վայրեր։Ամեն մարդ ընտրում է իր ջոգատավարին և մեկ ամիս մնում իր հետ։Տարին երկու անգամ մենք ունենում ենք այսպիսի հրաշալի օրեր։


Իմ դպրոցը
Իմ դպրոցը իրենով հրաշալիք, մենք մեր դպրոցում սովորում ենք համակարգիչներով։Ուսուցիչները մեր ընկերներն են, այնքան հետաքրքիր է իմ դպրոցը, որ ես ուզում եմ արագ արթնանամ, որ գնամ դասի։Շատ եմ սիրում իմ դպրոցը։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment