Դասական դարաշրջանի հունական մշակույթը․

Դասական դարաշրջանի հունական մշակույթը

Սահմանել մշակույթ, կրոն  հասկացությունները:

Կրոն-Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։

Մշակույթ-Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։

Պատմիր, համեմատիր քո հասակակցի կրթությունը, դաստիարակությունը հին Հունաստանում  ապրող քո հասակակցի հետ:

Մենք հիմա սովորում ենք համակարգիչներով, ճիշտ է միայն Մխիթար Ս․-ում սովորողները, բայց այն ժամանակ Հույները գրառումները կատարել են մոմածածկ տախտակների կամ պապիրուսների վրա։Բայց ինչու նաև կարող ենք նմանություն տեսնել, նրանց դպրոցներում նրանց սովորեցրել են ժողովրդական պար,ծես,երգ և մեզ էլ են մեր դպրոցում սովորեցնում։Մենք կարող ենք գտնել շատ համեմատություններ և կարող է դա մեզ համար շատ անծանոթ թվա, բայց եթե սկիզբը չլիններ ապա այս զարգացած իրերը չէին լինի։Արխաիկ դարաշրջանում ձևավորվեց գրականության մի նոր ժանր ՝ քնարերգությունը, քնարի նվագակցությամբ բանաստեղծները կարդում էին նրանց ստեղծագործաց աշխատանքները։Դիոնիսոս Աստծուն նվիրված ծիսակատարություններից ծնվեց թատրոնը։Իսկ մեր մոտ այն արդեն շատ զարգացած է։Հունաստանում շատ զարգացած էր ճարտարապետությունը և քանդակագործությունը, մեծ շենքեր էին ստեղծում բոլոր պոլիսներում։Այդքան էլ բան չի փոխվել ճարտարապետության, քանդակագործության և թատրոնի միջև։Մարմնական դաստիրակությունը Հույների համար շատ կարևոր էր, ինչպես նաև մտավոր, այդ ժամանակ նրանք այնտեղ կառուցում էին գիմնազիոններ, որտեղ մարդիկ զբաղվում էին տարբեր մարզաձևերով։Մեր մոտ էլ է այդպես միայն ուրիշ ձև ենք կոչում և ունենք նոր զանազան սարքեր։Ահա և եկավ օլիմպիական խաղերի ժամանակահատվածը մինչև հիմա մենք պահում ենք մրցույթը։Օլիմպիական խաղերը կազմակերպել էին աստվածների պատվին,խաղերը կազմակերպվում էին 4 տարին մեկ։

Հիմնավորիր , այն միտքը, որի հետ համաձայն ես: /Ցիցերոնի Ցիցերոն.խոսքեր, որոնք ստիպում են մտածել:/

  • Պարծենկոտ խոսքերը թուլության առաջին հատկանիշն են, իսկ մեծ գործերի ընդունակ մարդիկ լեզուն փակ են պահում:-Ամենաշատը սրա մասին մտածեցի, շատ հետաքրքիր խոսքեր են։

    Աշխարհում ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա:
  • Մոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները:
  • Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ:
  • Սերը ծնողների հանդեպ բոլոր առաքինությունների մայրն է:

Աղբյուրը ՝Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 84-88, համացանց

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment