«Մարաթոնյան վազքի պատմությունը»

Լրացուցիչ աշխատանք

Մարաթոնյան վազք, խճուղային վազք, թեթև աթլետիկական մրցությունների վազքի ծրագրի ամենաերկար տարածությունը (42 կմ 195 մ)։ Անվանումը ստացել է Մարաթոն տեղանունից։ Մարաթոնյան ճակատամարտից հետո, ըստ ավանդության, հույն սուրհանդակ զինվորը վազքով, առանց դադարի, հասնում է Աթենք, ավետում հաղթանակի լուրը և անկենդան ընկնում։ Ֆրանսիացի բանասեր Մ. Բրեալի նախաձեռնությամբ

Podczas maratonu (8741003009).jpg

Մարաթոնյան վազքն ընդգրկվեց օլիմպիական խաղերի (Աթենք, 1896) ծրագրում։ Հաղթող դարձավ հույն Ս. Լուիսը։ Համաշխարհային բարձրագույն նվաճումը հավասար է 2 ժամ 8 րոպե 33, 6 վայրկյանի (Դ. Քլեյտոն, Ավսարալիա, 1969)։ Մարաթոնյան վազքի ավանդական միջազգային մրցումներ են անցկացվում Բոստոնում (ԱՄՆ), Վինձորում (Մեծ Բրիտանիա), Կոշիցեում (ՉԺՀ), էնսհեդեում (Նիդերլանդներ), Աթենքում (Հունաստան

Օլիմպիական մարաթոնի երկարությունը ի սկզբանե հստակ չի եղել, բայց առաջին մի քանի օլիմպիական խաղերի մարաթոնի վազքատարածությունը եղել է մոտավորապես 40կմ, որը Մարաթոնից Աթենք ճանապարհի երկարությունն է։ Ժամանակակից մարաթոնի ստանդարտ մրցատարածությունը՝ 42.195 կմ (26.219 մղոն) հաստատվել է 1921թ․֊ի մայիսին Միջազգային սիրողական աթլետիկական ֆեդերացիայի (ԻԱԱՖ) կողմից, որպես հիմք ընդունելով 1908թ․֊ի Լոնդոնի Օլիմպիադայի մարաթոնի վազքատարածությունը։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment