Իմ քանդակագործ Մեծ պապի մասին

Ես այսօր ուզում եմ պատմել Գյումրեցի քանդակագործ Վոլոդիա Մարդոյանի մասին ծնված ՝ 1932թ․-ին, որը իմ մեծ պապն է՝ տատիկիս հայրը։Տատիկս պատմում է, որ նախկինում քանդակագործների գործը ավելի բարդ է եղել, քան հիմա, քանի որ նրանք աշխատել էին ձեռքի զուբիլով և մուրճով և յուրաքանչյուր քանդակի մեջ դրել են իրենց հոգին և արյունը։Իր առաջին կիսանդրին քանդակել է իր կնոջ և իր մոր՝ Վարդուշ Համբարյանի և Ուլյաննա Տոկառեվայի համար։1960-ական թվականներին սկսել է իր առաջին քայլերը դեպի քանդակագործություն ։Նա 3 տասնյակի չափ խաչքար է ստեղծել և Շիրակի մարզում գրեթե չկա այդպիսի մի վանք կամ սրբավայր, որ իմ մեծ պապը խաչքար նվիրած չլինի։Նաև մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ նա մեծ ներդրում է ունեցել Գյումրիում գտնվող <<Շառլ Անձնավուրի արձանի>> պատվանդանի և կամարի աշխատանքի մեջ։Ինչպես նաև <<Մայր հայաստան արձանի>> ներքևում գտնվող նախշերը նույնպես նա է արել, նկարը կտեսնեք ներքևում ։Մեծ պապս իր 7 երեխաների համար, խաչքարեր է տեխադրել սրբավայրերում և երբ այդ աշխատանքը իր համար նպատակ էր նա ասում էր․
-Քանի էրեխա ունիմ ըդքան խաչքար կըսարքեմ։
Նա շատ յուրահատուկ Գյումրեցի է եղել և իր սերը ցույց է տվել նվիրաբերելով քանդակներ իր քաղաքին։Այդ թվականներին ամենահայտնի քանդակագործներից է եղել։Տատիկս պատմում է,որ միշտ տանը իր ընկերոջ հետ նստել և սկսել է քանդակագործել։Եվ ահա ես ուզում եմ, որ յուրաքանչուրդ կարդաք Վոլոդիա Մարդոյանի մասին և իմանաք թե ով է եղել նա։Ես հպարտանում եմ, որ ունեցել եմ այդպիսի մեծ պապ։Վոլոդիա Մարդոյանը մահացել է 2002թ․ հւնիսի 29-ին։



Ահա այդ արձանը։
Մայրս Հայաստանի քանդակ


Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment