Տարվա ամփոփում

Տարիների ընթացքում իմ հոգին մեծացել է, ու խոհեմացել է, փոխվել են իմ մտքերը և որոշումները, որոշ բաների նկատմամբ:Անցավ, անցան իմ 6 տարիները հիմա արդեն մի տարի մեծացել ենք։Մի քանի ամսից 7 դասարան կլինենք,մի քիչ անկեղծանամ, ես չհասկացա՝ ինչպես անցավ այս վեց տարին, երբ պատկերացնում ես վեց տարի, դա շատ է, բայց, ցավոք, տարիները շատ արագ են անցնում, ինչպես ասում են մի շարք փիլիսոփա գիտնականներ․
-Կյանքը անցնում է, ինչպես վարար գետը․
Ահա թե ինչ է կյանքը, կյանքը մի վարար գետ է, երբ անցնում է, չես կարող հետ բերել։Ապրեք ներկայով, ոչ թե մտածեք անցյալի կամ ապագայի մասին։Չհասկացա, ինչպես այսքան արագ անցան այս տարիները, կարծես 1 օր լիներ։Դպրոցը ինձ համար ուրիշ աշխարհ է և երջանիկ նաև դժվարություններով։Սիրում եմ իմ դպրոցը, ամեն օր արթնանում ուրախությամբ, թե երբ պետք է գնամ դպրոց և հանդիպեմ ընկերներիս։Եթե բառերով գրեմ ապա գիրք կդարնա, գիտեք ինչու եմ սիրում իմ դպրոցը, քանի որ 1 տարվա ընթացքում դու հասցնում ես ճանապարհորդել ամբողջ հայաստանում, ստանում ես շատ գիտելիքներ։Ուզում եմ,որ ցանկացած երեխա հաճախի դպրոց սիրով և ուրախությամբ, դպրոցը դա պարտականություն չէ այլ գիտելիք ստանալւ վայր, միայն դու քեզ համար ես սովորում։Սպասում եմ հաջորդ տարվան, 7-րդ դասարան գիտեմ, որ լավ կանցնի կփորցեմ վայելել, որպեսզի 1 օրվա նման չանցնի 1 տարին։

Զվարճալի,հետարքիր ճամբար դեպի Իջևան

Ինձ համար ամեն ճամբար ունի իր յուրահատկությունները, ինչպես նաև այս ճամբարը։ Ես առաջի անգամ եղա Իջևանում և ինձ շատ դուր եկավ Իջևանը։ Մենք գանցինք Մակարավանք առաջին օրը և ամենահետաքրքիրը այն էր ,որ ես կարդացել էի Մակարավնքի մասին և չէի էլ պատկերացնում,որ մենք պետք է գնանք այդտեղ։Ապա գնացինք մի հրաշալի վայր որտեղ կային շատ ծաղիկներ։

Իսկ Հաջորդ օրը գնացինք մի դաշտ, որտեղ խաղացինք և զվարճացանք նաև գտանք օձի գլուխ։Հետո գնացինք այգի,որտեղ կային զանազան և հետաքրքիր կառուսելներ։

3-րդ օրը չէինք ուզում գնալ և Ընկեր Իվետային ասում էինք, որ եկեք 5-օր մնանք։Մենք գնացինք Սևան և լողացանք և գնացինք Երևան։

Այսօր

բարև, իսկ այսօր մենք դպրոցում անցկացրեցինք մեր օրը, առավոտյա լողացանք, շատ հավես էր լողանալը ու տաք էր ջուրը։Հետո մենք գնացինք Էտալոնի այգի և ամեն մարդ կերավ իր ուտելիքը և խաղացինք հետո ես և Մալենան գնացինք նայելու հանդես,որում հանդես էին ունենում Իլոնան և Քնարիկը։Այսքանը այսօր,ու համ էլ ես վաղը գնում եմ Տավուշ եռորյա ճամբար։

վարդավառի այգի

Այսօր մենք գնացինք վարդավառի այգի այնտեղ շատ հետաքրքիր անցավ մենք խաղացինք “foodball” մենք ընտրում էինք մի մարդու ով կվորոշի իր թիմը այսինքն-կնտրի մի քանի մարդկանց։Հետո այնտեղ ուրիշ երեխաներ նկարում էին թղթերի վրա հետաքրքիր նկարներ որպեսզի, գեղեցիկ նկարները դրվեին ցուցահանդեսում։Հետաքրքիր անցավ իմ օրը ընկեր Մարինեյի և ընկեր Իվետայի հետ։Շնորհակալություն հետաքրքիր արշավներ և ճամբարներ տանելու համար։

Երկար սպաված ճամփորդությունը

Այս տեսանյութը պատրաստել եմ ես և սա մի փոքր իմ օրը նկարագրելու համար է։

Չարենցի տուն թանգարանում շատ հետաքրքիր անցավ և ավելի շատ բան սովորեցի, իսկ վերջում մենք արտասանեցինք բանասեղծություններ և գնացինք դպրոց։

Առաջին անգամ ամառային ճամբարում

Ես ընտրել եմ ընկեր Իվետայի ջոգատը և այստեղ շատ հետաքրքիր այսօր պետք է լողանանք, բյաց ես չեմ լողանա։Վաղը պետք է գնանք մանկական երկաթուղի և Չարենցի թանգարան, ես շատ եմ սպասում,քանի որ ուզում եմ ունենալ արկածներ։Ահա մի քանի նկար այս օրվանից։

Նաև առավոտյան մենք գնացել էինք մեր ընտրության դասընթացին և այնտեղ ես տեսա այս տարվա բոլոր աշխատանքները։Շատ հետաքրքիր օր էր այսօր շնորհակալ եմ։