Տարվա ամփոփում

Տարիների ընթացքում իմ հոգին մեծացել է, ու խոհեմացել է, փոխվել են իմ մտքերը և որոշումները, որոշ բաների նկատմամբ:Անցավ, անցան իմ 6 տարիները հիմա արդեն մի տարի մեծացել ենք։Մի քանի ամսից 7 դասարան կլինենք,մի քիչ անկեղծանամ, ես չհասկացա՝ ինչպես անցավ այս վեց տարին, երբ պատկերացնում ես վեց տարի, դա շատ է, բայց, ցավոք, տարիները շատ արագ են անցնում, ինչպես ասում են մի շարք փիլիսոփա գիտնականներ․
-Կյանքը անցնում է, ինչպես վարար գետը․
Ահա թե ինչ է կյանքը, կյանքը մի վարար գետ է, երբ անցնում է, չես կարող հետ բերել։Ապրեք ներկայով, ոչ թե մտածեք անցյալի կամ ապագայի մասին։Չհասկացա, ինչպես այսքան արագ անցան այս տարիները, կարծես 1 օր լիներ։Դպրոցը ինձ համար ուրիշ աշխարհ է և երջանիկ նաև դժվարություններով։Սիրում եմ իմ դպրոցը, ամեն օր արթնանում ուրախությամբ, թե երբ պետք է գնամ դպրոց և հանդիպեմ ընկերներիս։Եթե բառերով գրեմ ապա գիրք կդարնա, գիտեք ինչու եմ սիրում իմ դպրոցը, քանի որ 1 տարվա ընթացքում դու հասցնում ես ճանապարհորդել ամբողջ հայաստանում, ստանում ես շատ գիտելիքներ։Ուզում եմ,որ ցանկացած երեխա հաճախի դպրոց սիրով և ուրախությամբ, դպրոցը դա պարտականություն չէ այլ գիտելիք ստանալւ վայր, միայն դու քեզ համար ես սովորում։Սպասում եմ հաջորդ տարվան, 7-րդ դասարան գիտեմ, որ լավ կանցնի կփորցեմ վայելել, որպեսզի 1 օրվա նման չանցնի 1 տարին։

Տարվա ամփոփում

Ծաղկավոր բույսերի օրգաններ
Մայիսի 10-13
Բջիջ:Բջջի քիմիական բաղադրությունը
Բալենի
Ձայնի ընկալու։Լսողության հիգիենա
ԹԵՄԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Ձայնի աղբյուրներ.ձայնի տարածումն ու անդրադարձումը:
Մարտ 7֊11, աչք և տեսողություն
《Ձոն》տեխնոլոգիական նախագծերի ստուգատես։
Լույսի բեկումը,ոսպնյակներ
 Լույսի անդրադարձումը, Հայելիներ
Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածումը,Արեգակի և Լուսնի խավարումը։
Հաստատուն մագնիսներ
Կայծակ, տնային աշխատանք
Կայծակ
ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
Ինքնաստուգում
ջերմային էներգիայի աղբյուրներ
Բնագիտական խնդիրներ
Ջերմային երևույթների բազմազանությունը
Ջերմային երեւույթների բազմազանությունը
Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան
Ինքնաստուգում
Առաջադրանքներ
Բնագիտական խնդիրներ
Բնագիտություն, դասարանական 2
Իսահակ Նյուտոնի վաղ մանկության մասին
Բնագիտություն
Դասարանական աշխատանք
Բնագիտական հարցեր
Դասարանական աշխատանք

առաձգականության ուժ, ուժի չափում
Մարմինների փողազդվում են
Առաջադրանքներ
Բնագիտական փորձ
Ինքնաստուգում
Դասարանական աշխատանք
Մեխնիկական շարժումը,արագությունը
Ինչ է ջերմոցային էֆեկտը
Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Վառելանյութ
Բնագիտական հարցեր
Դասարանական աշխատանք
առաձգականության ուժ, ուժի չափում
Մարմինների փողազդվում են
Դասարանական աշխատանք
Մեխնիկական շարժումը,արագությունը
Ինչ է ջերմոցային էֆեկտը
Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Վառելանյութ
բնագիտական փորձ

Ծաղկավոր բույսերի օրգաններ

Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս:

Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:

Flora collage.jpg

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:

Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.

  • Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
  • Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Դրանք էլ կազմված են օրգաններից.

1. Վեգետատիվ են`

  • ցողունը
  • տերևը
  • արմատը

2. Գեներատիվ են`

  • ծաղիկը
  • պտուղը
  • սերմը

Բույսի օրգաններից է արմատը:

roots2.png

Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:

Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:

Մայիսի 10-13

Սովորել՝ Հյուսվածքներ թեման

rastitelnaja_kletka.jpg

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է հյուսվածքը:
    Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառություններով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է ՝ հյուսվածքներ։
  2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:
    Ծածկող հյուսվածք, հիմնական հյուսվածք, Հեռձանցք,փոխադրող հյուսվածք,ծածկող հյուսվածք, փոխադրող հյուվածք,գոյացնող հյուսվածք։
  3. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացող հյուսվածքը:
    Գոյացնող հյուսվածքը ամենակարևորներից է բույսի համար նա իր արմատն է, իր կյանքի ողջ ընթացքում այն բաժանվում է և հենց դրա շնորհիվ բույսը մեծանում է չափով։

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

ITB_11_02_03.jpg
  1. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր:
    Մեխանիկական հյուսվածք։
  2. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:
    Այն հենարանային և պաշտպանակն դիրք ունի ։

Բջիջ:Բջջի քիմիական բաղադրությունը

Սովորել ՝

Բջիջ:Բջջի քիմիական բաղադրությունը:

Պատասխանել հարցերին:

  1. Ի՞նչ է բջիջը:
    Բջիջը օգնությամբ մարդկանց և կենդանինների մեջ լինում է բազմանացում և այդպես կյանքը շարունակվում է։
  2. Ո՞ր նյութերն են բջջում էներգիայի հիմնական աղբյուրը:
    Կարևոր դիրք ունեն ածխաջրերը։Դրանցից են գլյուկոզը,սախարոզը,թաղանդանյութը։Ածխաջրերը օրգանիզմը ապահովոմ են էներգիայով։
  3. Ո՞րոնք են բջջի բաղադրության հիմանական քիմիական տարրերը:
    Բջիջի մեջ ամենաշատը կա ջուր 80%-ով ապա ջրից հտո մեծ քանակությամբ կազմում են սպիտակուցները օրինակէ եղունգ, մազ,ճանկ և այլն։

Ձայնի ընկալու։Լսողության հիգիենա

Դասարանական աշխատանք։

  1. Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

  1. Ի՞նչ նպատակով են շենքերում օգտագործում ուղեգորգերը։

Շատ մարդիկ ուզում են հանգստանալ այլ ձայներից դրա համար նաև օգտագործում են ուղեգորգեր:

  1. Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա։

Աղմուկը վտանգավոր է ոչ միայն մարդու առողջության, ալև շրջակա միջավայրի համար: Աղմուկից կարող է մարդու թմբկաթաղանթը պայթել:

  1. Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ։

Օրինակ՝ մարդիկ գորգեր են օգտագործում, գնում են ավելի հաստ պատուհաններ և այդ ամենը անելով տան մեջ համարյա թե ձայն չի լսվում:

Տնային առաջադրանք

Տնային առաջադրանք

  1. Թվարկե՛ք մի քանի կենդանիներ ,որոնք լսում են ՝

ա)ինֆրաձայները֊մեդուզա, փղերը։
բ) ուլտրաձայները֊դելֆիները, չղջիկները, շները և մկները։


2.Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով։
Մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով շենքերի պատերը և միջնորմերը ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաներ և սենյակի հատակը ծածկում են գորգերով։


3.Ո՞րքան պետք է լինի հասարակական միջավայրերում,բակերում,բնակելի տներում աղմուկի ուժգնությունը։
Հասարակական միջավայրերում,բակերում,բնակելի տներում աղմուկի ուժգնության մակարդակը չպետք է գերազանցի մարդկանց հանդարտ զրույցի ձայնի ուժգնությանը։
4.Ո՞ր ձայներն ունեն հանգստացնող ազդոեցություն։
Մեղմ երաժշտական ձայները, ծովի խշշոցը, անտառում տերևների սվսվոցը մարդու վրա թողնում են հաճելի, հանգստացնող ազդեցություն։

ԹԵՄԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ընտրե՛ք ճիշտ տարբերակը։

  1. Հայլիները լինում են՝ ա) միայն հարթ բ)միայն ուռուցիկ գ )միայն գոգավոր դ)հարթ,ուռուցիկ և գոգավոր

    Հայլիները լինում են՝հարթ,ուռուցիկ և գոգավոր։
  2. Լույսն օդից ջրի մեջ անցնելիս ճառագայթի բեկման անկյունը՝ ա)փոքր է անկման անկյունից բ)մեծ է անկման անկյունից
    Լույսն օդից ջրի մեջ անցնելիս ճառագայթի բեկման անկյունը՝ փոքր է անկման անկյունից ։
  3. Ոսպնյակները լինում են՝ ա)միայն հավաքող բ)միայն ցրող գ)հավաքող և ցրող
    Ոսպնյակները լինում են՝ հավաքող և ցրող։
  4. Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունն է՝ ա) 35 սմ բ) 40 սմ գ) 25 սմ դ)15 սմ
    Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունն է ՝ 25 սմ։
  5. Լույսի անդրադարձման անկյունը՝ ա)մեծ է անկման անկյունից բ)հավասար է անկման անկյանը գ) փոքր է անկման անկյունից

    Լույսի անդրադարձման անկյունը՝ ՝հավասար է անկման անկյանը։
  6. Ո՞ր անկյունն է կոչվում լույսի բեկման անկյուն։
    Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ընթացքը կոչվում է լույսի բեկում։Օրինակ՝ բաժակի մեջ դնում ենք մատիտ, եթե այդ բաժակի վրա նույնիսկ մի փոքր լույս ընկնի այն կարծես թե կբաժանվի երկու մասի։
  7. Ի՞նչ է շանթարգելը։
    Շանթարգելը մի երկար երկաթյա ձող է,որի մի հատվածը դնում են հողի մեջ մյուսը կտուրի մոտ, կայծակը հարվածելով մտնում է շանթարգելի մեջ և գնալով հողի մեջ տարածվում է և տանը գտնվող էլեկտրական սարքերը չեն ունենում վնասվացքներ։
  8. Ո՞ր երևույթն է կոչվում ապամագնիսացում։
    Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները։ Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
  9. Ի՞նչ գույնի ճառագայթներից է կազմված սպիտակ լույսը։

Սպիտակ լույսը կազմված է 7 գույնից։
Դրանք ծիածանի գույներն են ՝
Կարմիր
Նարնջագույն
Դեղին
Կանաչ
Երկնագույն
Կապույտ
Մանուշակագույն

  1. Լույսի քա՞նի աղբյուր գիտեք,թվարկեք օրինակներ։
    Կա լույսի արհեստական աղբյուր, որը մարդն է ստեղծել և լույսի բնական աղբյուր ՝ Արեգակը,կայծակը,աստղերը և այլն։
    Արհեստական լույսեր՝ Նեոնային լապ,մոմ, էլեկտրական լամպ և այլն։

Ձայնի աղբյուրներ.ձայնի տարածումն ու անդրադարձումը:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին
1. Ի՞նչպես է առաջանում ձայնը:Նկարագրե’ք ձայնի առաջացման որևէ օրինակ:

Ձայն, խոսելու (երգելու և այլն) ժամանակ ձայնալարերի տատանումների շնորհիվ առաջացող լսելի հնչյուններ:

1. Լուսնի վրա անհնար է լսել որևէ ձայն:Ի՞նչն է այդ բացարձակ անդորրի պատճառը:
2.
3. Եթե միմիանց հետ մարդիկ չեն կարող խոսել սարից, լեռից այն կողմ, ապա այդ բարձրության վրա որտեղ գտնվում է լուսինը ինչպես լսեն:Նաև այնտեղ չկա բոսական աշխարհ:

1. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:
Որպեսզի լսեն կենդանինների քայլերը:

Տնային առաջադրանք

1.Ի՞նչ է կոչվում ինֆրաձայն:
Մինչև 17 Հց տատանումների առաջացրած ձայնը կոչվում է ինֆրաձայն:

2.Ո՞ր ձայն ենք անվանում ուլտրաձայն:
20 հազար Հց-ից բարձր տատանումներով ձայնը կոչվում է ուլտրաձայն:

3.Ի՞նչպես է տատանվող մարմնից ձայնը հասնում մեր ականջին:

Ականջի և ձայնի միջև պետք է լինի իմչ որ հաղորդող մի միջավայր: Տատանվող քանոնը շարժման ուղղությամբ առաջացնում է իր առջևի օդի խտացում իսկ հետևի օդի նոսրացում: Օդի այդպիսի խտացումները և նոսրացումնները արագ հաջորդում են իրար և հաղորդում ավելի հեռու գտնվող շերտերին:Այդպիսում օդում հայտնվում են ձայնի ալիքներ:НравитсяПереслатьКопировать

Отменить отправку

4.Մատը թեթևակի հպեք ձեր կոկորդին և խոսեք : Նկարագրեք,թե ինչ եք զգում այդ պահին:
Սկսում եմ ավելի կտրտված խոսել, կարծես ձայնս կտրած լինի:

5 Թռիչքի ժամանկան ագռավը մեկ վայրկյանում թևերը թափահարում է 3-4 անգամ, ճնճղուկը՝ մինչև 13 անգամ , իշխանամեղուն ՝ 110 անգամ ,իսկ մոծակը՝ 500-1000 անգամ: Այդ թռչուններից և միջատներից որո՞նք են առաջացնում մարդոսւ համար լսելի ձայն, և որո՞նք՝ ինֆրաձայն:

Ագռավ 3-4 անգամ=ինֆրաձայն, լսելի
Ճնճղուկ 13 ամգամ= ինֆրաձայն, լսելի
Մոծակ-500-1000= լսելի
Իշխանամեղու-110 անգամ= լսելի

Մարտ 7֊11, աչք և տեսողություն

Մարտ 7֊11

Սովորել՝

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։ Դասարանական աշխատանք։ Պատասխանել հարցերին

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
Լավագույն աչքի տեսողությունը պետք է լինի 25 սմ։

2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
Ցանկացած մարմնին նայելուց առաջինը լույսը բեկվում է՝ եղջերաթաղանդին, հետո ակնաբյուրեղին,ապակենման մարմնին։

3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։
Կարճատեսությունը շտկում են ակնոցի միջոցով։

4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։
Պետք չէ օրինակ՝ մութ վայրում հեռախոս նայել, պարկած վիճակում գիրք կարդալ, նույնիսկ այն մարդը ով ծնվում է լիարժեք առողջ տեսողությամբ այդ ամենը անելուց հետո կարող է լավ չտեսնել։


Տնային առաջադրանք :

  1. Ինչն է վնասում մարդու աչքի տեսողությունը:
    Պետք չէ օրինակ՝ մութ վայրում հեռախոս նայել, պարկած վիճակում գիրք կարդալ, նույնիսկ այն մարդը ով ծնվում է լիարժեք առողջ տեսողությամբ այդ ամենը անելուց հետո կարող է լավ չտեսնել։
  2. Ինչի պատճառով են զարգանում աչքի արատները:
    Եթե աչքի հիգենան չպահպանես ապա աչքիդ արատները կզարգանան։
  3. Ինչպես է մարդու աչքի մեջ առաջանում պատկեր:
    Մենք բոլոր պատկերները տեսնում ենք իրականում հակառակ, բայց գլխուղեղը մշակում է ցանցաթաղանդի փոքր և շրջված պատկերը ուղիղ կերպով և դրա համար մենք ուղղիղ ենք տեսնում ամեն ինչ։
  4. ա)Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ չառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա գտնվող կետում:
    բ)Կարճատես աչքում զուգահեռ ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի առջևում: , գ)Իսկ հեռատես աչքում ՝ ցանցաթաղանթի հետևում: