Ֆիզիկա ամփոփում

Մարմինների շարժումը և փոխազդեցությունը՝
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմնի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

Նյութական կետ՝
Այն մարմինը, որի չափերը տվյալ պահին կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

Հետագիծ՝
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

Հավասարաչափ շարժում՝
Այն շարժումը,որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհ, կոչվում է հավասարաչափ շարժում։

Այն շարժումը,որի դեպքում մարմնի անցած ճանապարհն ուղիղ համեմատական է շարժման ժամանակին կոչվում է հավասարաչափ։

Իներցիա՝
Այլ մարմիների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա։

Խտություն՝
Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի հավասար է մարմնի զանգվածի և ծավաի հարաբրությանը։

Ուժ՝
Ուժ կոչվում է այն ֆիզիկական մմեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցությունը։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment