Աշունը մեր բակում


Իմ աշունը հաստատ տարբերվում է բոլորի պատկերացրած աշունից, ես ունեմ իմ աշունը, առանձին բոլորից։Աշունը ինձ համար մի փոքր տխուր եղանակ է, բայց ես ոգեշնչվում եմ, երբ տեսնում եմ մեր բակում թափված գույնզգույն տերևները, բայց մի՞թե ոչ մեկ չի հասկանում,որ աշունը զրկում է ծառին տերևներից։ Տերևները ծառի համար իր երեխաներն են, եթե մի վայրկյան մարդը լիներ ծառի փոխարեն, նա կհասկանար, թե ինչ դժվար է այդպես։Աշուն ասելիս հասկանում եմ թափված տերևներ, որոնք փնտրում են ծառին և եթե գտնում են ապա չեն կարող վերադառնալ իրենց մորը։Մարդիկ բնության օրինակներն են, երևի միայն ես եմ զգացել՝ ծառը մայրն է, իսկ տերևը երեխան, ինչպես մենք։Աշունը ոչ միայն տխուր եղանակ է, այլ նաև՝ գույնզգույն։Ամեն մարդ տարբեր է պատկերացնում իր աշունը։

Հայոց լեզվի ծագումը

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետոՀայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ: Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքով բացատրվում է լեզվի նմանությունը որոշ արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ: Հայոց լեզուն դարերի ընթացքում չի դարձել «քարացած» լեզու, ինչպես օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն — հին հունարենը, այլ շարունակում է զարգանալ, լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով և քերականական փոփոխությունների է ենթարկվում, արդիականանալով և ժամանակակից ոգի ստանալով:

Այսօր հայոց լեզուն հարուստ բառարան ունի: Պարսկական բազմադարյան լուծն իր հետքն է թողել լեզվի վրա, ինչով բացատրվում է պարսկական մեծաքանակ բառերի առկայությունը արդի հայոց լեզվում: Քրիստոնեության զարգացման հետ լեզվում կիրառական դարձան սիրիական և հունարեն բառերը: Խաչակրաց արշավանքներից մնացին ֆրանսիական ծագում ունեցող բառերը: Իսկ Օսմանական պետության ազդեցությամբ պայմանավորված են թյուրքալեզու բառերի օգտագործումը թե խոսակցական և թե գրական հայերենում: Չնայած այդ ամենին, հայոց լեզուն պահպանել է 11 000 բառարմատ, որոնցից 900 — ը պատկանում են հենց հնդեվրոպական լեզվախմբին:

Իր լեզվախմբում հայոց լեզուն համարվում է հնագույն գրավոր լեզուներից մեկը: Գրավոր խոսքը  Հայաստանում սկսել է զարգանալ 4 — րդ դարավերջին, հայկական այբուբենի ստեղծման հետ միաժամանակ: Գրավոր լեզուն հիմք դրեց թարգմանչական գործունեությանը: Սկսեց թարգմանվել մեծ քանակությամբ հոգևոր գրականություն այլ լեզուներից: Ի շնորհիվ դրա մինչ մեր օրերն են հասել անտիկ գրականության գոհարներ, հայերեն թարգմանված և մենք դրանք փոխանցում ենք հաջորդ սերունդներին, քանի որ այդ թարգմանությունների բնօրինակները վաղուց ոչնչացված են: Առաջին հայ թարգմանիչը համարվում է Մեսրոպ Մաշտոցը, իսկ առաջին հայերեն թարգմանված գիրքը Աստվածաշունչն է:

Հայոց լեզվի զարգացման հաջորդ փուլը դա միջնադարյան հայոց լեզուն է: 5 — րդ դարում, գրաբարին զուգահեռ սկսեց օգտագործվել միջնադարյան հայոց լեզուն: Այս լեզվով շարադրվում էին բժշկական, գյուղատնտեսական ձեռնարկներ, պոեզիա: Այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն և կամաց սկսեց դուրս վանել գրաբարին: Միջնադարյան հայերենն էլ ժամանակի ընթացքում վեր ածվեց արդի հայոց լեզվի, որով այսօր աշխարհում խոսում են մոտ 10 միլիոն մարդ:

Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի-արևմտյան (կոնստանտինոպոլսյան բարբառով) և արևելյան (արարատյան բարբառով): Արևելահայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում, Հնդկաստանում և նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար: Արևմտահայերենը  ԱՄՆ — ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է:  Ի տարբերություն արևմտահայերենի, արևելահայերենը 1920 — ական թվականներից համարվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:



Առաջադրանքը կարդալուց հետո դուրս գրիր.

ա.ամենատպավորիչ հատվածը

Ի տարբերություն արևմտահայերենի, արևելահայերենը 1920 — ական թվականներից համարվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:

բ.ինչ նոր տեղեկություն բացահայտեցիր

Ես իմացա, որ Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ է ունեցել-արևմտյան և արևելյան : Արևելահայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում, Հնդկաստանում և նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար: Արևմտահայերենը  ԱՄՆ — ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է: 

գ.ամփոփիր 10 նախադասությամբ

Հայոց լեզուն գրել է Մեսրոբ Մաշտոցը: Հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Այսօր հայոց լեզուն հարուստ բառարան ունի:Եվ առաջին թարգմանությունը հայերեն եղել է Աստվածաշունչը: հայոց լեզուն պահպանել է 11 000 բառարմատ: Իր լեզվախմբում հայոց լեզուն համարվում է հնագույն գրավոր լեզուներից մեկը: Առաջին հայ թարգմանիչը համարվում է Մեսրոպ Մաշտոցը: Այսօր հայերեն խոսում են մոտ 10 միլիոն մարդ:

Ինչ է ջերմոցային էֆեկտը

Արեգակը ջերմության և էներգիայի միայն արտաքին աղբյուրն է։Երկրի ջերմաստիճանը ապահովում է ճառագայթերից առաջացած ջերմության և երկրի  տաք մակերեսից անջատվող էներգիայից պատճառած սառեցման մինչև պահպանվող  հավասարակշռության։Ներհոսող և արտահոսող այս էներգիաների հավասարակշռությունը շատ կարևոր է։ Արևի ճառագայթները անանցնելով  մթնոլորտով տաքացնում են երկրիր մոլորակի մակերևույթը։Հավասարակշռության համար այդ էներգիան պետք է հետ դառան։ Ինֆրակարմիր ճառագայթների մեծ մասը կլանվում են օդում գտնվող ջերմոցային գազերով, որոնք ապահովում են երկրագնդի ջերմակայությունը։Ջերմոցային էֆեկտը դա բնական երևույթ է։Սակայն շատ կարևոր է, որպեսզի պահպանվի ճշգրիտ հավասարակշռություն ներհոսող և արտահոսող էներգիաների միջև։Ավելացնելով ջերմոցային գազերի արտանետումները մենք խափանում ենք դարեր շարունակվող այս հավասարակշռությունը։Գոյություն ունեն 6 կարևոր գազեր, որոնք աղտոտում են մեր մթնոլորտը ՝ ջրային գոլորշին, ածխաթթու գազ, մեթանը, օզոնը,ազոտի ենթօքսիդը , քլոր,ֆտոր ածխաջրածինները։Այս ամենը բերում է  կլիմայական փոփոխությունների որը բերում է աղետաբեր հետևանքներ։