Թարգմանություններ անգլերենից հայերեն

Ջահել խեցգետինը և իր մայրը
Ի՞նչու են մարդիկ քայլում մայթերի վրայով,- ասաց մայրիկ խեցգետինը, իր որդուն։
-Դու պետք է  միշտ ուղիղ քայլես և ոտքերդ հետ։
 -Մայրիկ ցույց տուր, թե ինչպես ուղիղ քայլել,-հարցրեց փոքրիկ խեցգետինը-ես ուզում եմ սովորել
Ծեր խեցգետինը փորձեց, փորձեց ուղիղ քայլել, բայց նա կարող էր միայն քայլել մայթերով ինչպես իր որդին։ Եվ երբ նա ուզում էր շրջվել, նա սայթաքեց և ընկավ քթի վրա:

Ի՞նչ է կատարվում ամեն մի րոպեում

Մարդիկ հարցնում են գուգլին 2․4 միլիոն հարց։25 միլիոն կոկա կոլա է օգտագործվում,այդ շշերից շատերը հայտնվում են աղբանոցում ,համաշխարհային բանկի հաշվարկներով մենք կարտադրենք 5 միլիոն ֆունտ աղբ։108 մարդկային կյանք կարող է վերանալ այդ պահին իսկ ծեր տղամարդը կկորցնի 96 միլիոն բջիջներ։Հա մեկել բաժանության մասին, ԱՄՆ-ում 1,5 մարդ բաժանվում են, բայց այդ ժամանակ ամուսնանում են 116 մարդ։Սաղմը արտադրում է բջիջմեր մի րոպեում 250000 -հատ  իսկ պտուղը մի րոպեւոմ արտադրում է նեյրորներ 250000 հատ։1․38 տեղումները հավասար է, 4․7 միլիառդ վաննա ամեն 1 րոպեում իսկ երբ փոթորիկ է գալիս է 6000  վաննա կայծակ, այդ ժամանակ արևը տալիս է մեզ 83․3 էներգիա

Հայրենապատում-ընթերցարան

Ընթերցարանում տեղ են գտել հայ բանաստեղծների` հայրենիքի մասին գրված ստեղծագործություններից:

Այնպես անխինդ են և նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին.
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։

Այն մելամաղձիկ, լացող, միալար
Ելևէջները ներդաշնակ այնպես
Եվ հարազատ են սրտին մեր մոլար,
Հոգուն մեր բեկված, ավերված, հրկեզ…


Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,
Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր.
Իմ ժողովուրդը անել վշտի մեջ,
Երկիին իմ անբախտ և աղետավոր։

Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին,
Երգը հայրենի ցավագար ու հին,
Մեզ շի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին… Վահան Տերյան

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

 Հովհաննես Շիրազ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես: Համո Սահյան:

ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.
Ես իմ հայրենի տունն էի նորոգում,
Մանկության երկինքն էր բացվել վրաս,
Եվ արշալույսներ կային իմ հոգում։
Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
Մայրենի լեզվով խոսում էր առուն,
Խշշում էր բակում հինավուրց մի ծառ…
Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն…
Երդիկից կաթած շողն արեգական
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
Արևն էր նայում աչքով մայրական,
Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի… Նաիրի Զարյան

Ծիծեռնակ

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դէպի ո՞ւր ինձ ասա´,
Թռչում ես այդպէս արագ:
Անդ հեռու ալեւոր
Հայր մ’ունիմ սըգաւոր,
Որ միակ իւր որդուն
Սպասում է օրէ օր:
Ա՜խ, թըռիր ծիծեռնակ,
Ծընած տեղըս Աշտարակ,
Անդ շինիր քո բոյնը,
Հայրենի կտուրի տակ: Գևորգ Դոդոխյան

Երազ

Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր․
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։

Կարկաչահոս աղբյուր այնտեղ
Թավալում էր մարգարիտ․
Նա հստակ էր որպես բյուրեղ
Այն երա՜զ էր ցնորամիտ։

Եվ մեղեդին տխուր, մայրենի,
Հիշեց մանկության օրեր․
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր։

Կրծքին սեղմեց կարոտագին․
Աչքերս սրբեց, շատ թաց էր, ―
Բայց արտասուքս գնում էին․․․
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր․․․Սմբատ Շահազիզ

Ախր ես ինչպես

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա։

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա։
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած՝ ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա։
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ։ Համո Սահյան

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում.
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին…
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ… Վահան Տերյան

Իմ ցավը

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն յամայր,
Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Ջերմ համբույրով մը դեռ չ՛այրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար
Հանգչեցունե՚լ հողե բարձին,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Դեռ չը գրկած էակ — փունջ մը
Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝
Գրկե՚լ սա ցուրտ հողակույտը,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Քաղցր երազով մհըղի մրափ մը
Չանդորրած գլուխս մըրկահար՝
Ննջել հողե վերմակի տակ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Հագնի՚լ հյուղին մուր-անունը,
Ծըծե՚լ նորա մըրուր-օդն հար,
Միշտ ցավիլը միանգամայն,
Ո՚հ, չէ անչափ ցավ ինձ համար:

Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թըշվառ,
Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան,
Ո՜հ, ա՛յս, է սոսկ ցավ ինձ համար: Պետրոս Դուրյան

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։ Հովհաննես Թումանյան

Հայոց վիշտը

Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ

Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին: Հովհաննես Թումանյան

Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի՛ կը տեսնես։ Եղիշե Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։ Եղիշե Չարենց