Արձակուրդի առաջադրանքներ

439.

440.

441.

442.
Աջ կողմում դրական թվերն են։
Ձախ կողմում բացասական թվերն են։


444․
ա)+3
բ)-5

445.

D)+1
E)+3
F)+5

C)-2
B)-3
A)-5

456.

ա)A+1 , D+9
B+4
C+7
բ) A-10,B-7,C-4,D-2,E-1,O-0

F+3,G+5,K+8


447.

448.

449.

450.

451.

452.

453.
ա)7թիվ
բ)3 թիվ
գ)7թիվ

Կրկնեք անցածը


454.
Ոչ գոյություն չունի։

455․
ամենամեծը-1

456․
ամենամեծ-10
ամենափոքր-99

457․
Ոչ գոյություն չունեն նրանք անսահման են։

458․

ա)
գիշերվա-8
ցերեկվա+2

բ)
2240մ,-25մ

459․
ա)7,9,8
բ)3,4,5


Աշուն․․․

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան

Նկարում` Ամարաս վանքի բակը:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:


-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս, ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքեքաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:
Մի թագավոր է լինում ունենում է երեք տղա մեծ, միջնեկ, փոքր։Երբ նա արդեն ծերանում է նա մտածում է,որ պետք է իր գահը տա ինչ որ մեկին։Եվ նա իր տղաներին ասում է․
-Տեսնում էք այս շտեմարանը, դուք պետք է այն լցեք այն բանով,որը ուրախացնի բոլորին և այդ բանը ամենաիմաստունն է, ով որ գտնի իմ գահը իրեն կտամ։
Եվ որդիները գնում են քաղաքեքաղաք ման են գալիս, ման են գալիս և գալիս են թագավորի մոտ, մեծը ասում է – հացն է ամնակարևորը, միջնեկը ասում է -հողն է ամենակարևորը իսկ փոքրը ասում է- լույսն ու ջրմությունն է կարևոր։
Թագավորն ասում է,որ միայն ճիշտ պատասխանեց իմ փոքր տղան և նրան տալիս է իր գահը։

Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:
Ըստ ինձ սերը, եթե լինի սեր ապա ամեն ինչ կլինի։

Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:
Ինչ որ չափով այո լույսն է կարևոր, բայց նայև կարևոր է սերը,առանց սիրո ոչինչ չի լինի։

Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:
հրաշագեղ– հիասքանչ, չքնաղ
արդարամիտ-Շիտակ, շիտակամիտ
խելացի-գիտուն
կամեցող-առատաձեռն
դժվարին-դժվար
պաշարել-պահել
վեհ-վսեմ, բարձր, մեծ
ահագին- Հսկայական, մեծ,շատ
շինել-կառուցել
փափագ-Ցանկություն, իղձ, տենչ
բախտավոր-ճակատագիր, նախասահմանություն
ուղի-ճանապարհ