Ատլանտիդա

Ատլանտիդայի մասին առաջին անդրադարձը վերաբերվում է մ.թ.ա. 7- 6 րդ դարերին, երբ հույն օրենսդիր, արքոնտ և Հին աշխարհի յոթ իմաստուններից մեկը` իմաստասեր Սոլոնն իր ճամփորդությունների ընթացքում այցելում է Եգիպտոս, որտեղ Sայիս քրմից լսում է նրա պապի պատմությունը Ատլանտիդայի և նրա կործանման մասին:

Սոլոնի գրածները հետագայում վերարտադրեց մեկ այլ հույն իմաստասեր` Պլատոնը, իր ՙԿրիտիոս՚ և ՙՏիմեոս՚ աշխատությունների մեջ, ուր նա նկարագրում է կործանված Ատլանտիդա կղզի – պետությունը:
Քուրմն իր շարադրանքում Սոլոնին պատմել է 9000 տարի առաջ Հերակլեսյան սյուներից /Ջիբրալթար/ այս և այն կողմ ապրող ժողովուրդների միջև եղած պատերազմի մասին:

Այսօր գիտնականները տարակարծիք են ոչ միայն Ատլանտիդայի գոյության և չգոյության հարցում, այլև հավատացողները տարակարծիք են Ատլանտիդայի գոյության և կործանման ժամանակի, Հերակլեսյան սյուների գտնվելու տեղի վերաբերյալ:


Ատլանտիդայի գտնվելու վայրի մասին նախնիների ցուցմունքները հայտնի չեն։ Ըստ Պլատոնի` կղզին գտնվում է Հերկուլեսյան սյուներից արևմուտք` Ատլանտա սարի առջևում։ Ուժգին երկրաշարժի ժամանակ, որն ուղեկցվում էր ջրհեղեղով, կղզին իր ողջ բնակչությամբ մեկ օրում անցավ ջրի տակ։ Պլատոնը նշում է մ.թ.ա. 9500 թվականը որպես աղետի ժամանակաշրջան։
Ատլանտիդա, հայտնի ըստ ավանդության կղզի-պետություն։

Ատլանտիդայի մասին պատմվածքների հետաքրքրությունը արտահայտվեց Վերածննդի դարաշրջանում։ Արդի գիտության մեջ Ատլանտիդայի գոյության մասին հարցերը վիճելի են։ Գոյություն ունի 1950-ականների վերջին մշակված հատուկ ուսմունք՝ ատլանտալոգիա։

Ատլանտիդան հանդես է գալիս որպես հայտնի օբյեկտ մշակույթում։
Ատլանտիդայի մասին բոլոր տեղեկությունները պարունակվում են Պլատոնի երկու երկխոսություններում «Թիմեյ» (համառոտ) և «Կրիտիյ» (մանրամասն)։

Ատլանտիդայի հետքերը որոնել են Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Ատլասի լեռներում, Փոքր Ասիա թերակղզում, Միջերկրական ծովում, Սև և Կասպից ծովերում, Ատլանտյան օվկիանոսում… Առավել համարձակներն ու համառները ատլանտների հետքերը որոնել են Ամերիկա մայր ցամաքում, անգամ` Անտարկտիդայում:

Կարծիքներ
 Նրա շուրջ վեճերը չեն դադարել արդեն երկու հազարամյակ: Ինչ-որ մեկը խոստանում է առանց որևէ կասկածի, ինչ-որ մեկը ելնում է բանաձևից. «Սա չի կարող լինել, քանի որ դա երբեք չի կարող լինել»: Բայց հետազոտողների մեծամասնությունը կարծում է, որ Ատլանտիսի գոյությունը բավականին հավանական է, բայց դրանք ապացույց են պահանջում։

Աղբյուրներ՝

Վիքիպեդիա
Ատլանտիդա
կարծիքներ
Փաստեր


Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment