Ինքնաստուգում Փետրվար ամսվա

1.Ներկայացնել կանաչ էվգլենայի արտաքին կառուծվածը և տարածվածությունը:

Էվգլենան քաղցրահամ ջրամբարներում բնակվող 0,05 մմ մեծությամբ կանաչ օրգանիզմ է, որը իլիկաձև է և ունի մեկ մտրակ: Էվգլենան ցերեկը կատարում է ֆոտոսինթեզ, իսկ գիշերըսննդառում որպես հետերոտրոֆ: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողականվակուոլը շրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունըպարբերաբար դատարկում են կծկվող վակուոլի մեջ:

Շնչառությունը և արտաթորությունը: Համարժեք է ամեոբային շնչառությանը ևարտաթորությանը: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողական վակուոլըշրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունը պարբերաբարդատարկում են կծկվող վակուոլի մեջ:

2.Կանաչ Էվգլենայի բազմացում:

Բազմացումը: Էվգլենայի բազմացումը կատարվում է նույն կերպ՝ անսեռ եղանակով: Եթեամեոբայի բջիջը կիսվում է պատահական սկզբունքով, ապա էվգլենան կիսվում է խիստկանոնակարգված՝ մարմնի երկարությամբ: Կիսման արդյունքում ի հայտ են գալիս երկուդուստր բջիջներ, որոնք լրիվ նույնական են միմյանց և մայրական — նախնական բջջի հետ:

Ցիստայի առաջացումը: Էվգլենան ևս անբարենպաստ պայմաններում ցիստավորվում է՝կորցնելով մտրակը:

Կանաչ էվգլենայի դասի հղումը, բլոգային աշխատանք՝ 

3.Հողաթափիկ ինֆուզորիայի արտաքին կառուվածքը և տարածվածությունը:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում էնրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնցօգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիանցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:

Շնչառությունը կատարվում է բոլոր նախակենդանիների նման՝ մարմնի ողջ մակերեսով: Արտաթորությունը համարժեք է մտրակավորներին՝ կազմված կծկողական վակուոլներից ևդրանց շրջապատող աստղաձև հավաքող խողովակներից:

 Հողաթափիկ Ինֆուզորիայի բլոգային հղում՝ 

4. Հողաթափիկ ինֆուզորիայի բազմացումը (սեռական և անսեռ):

Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում էկենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:

Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզըբաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութիժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա:

5.Միաբջիջ կենդանինըրի առաջացրած հիվանդություններ (վերցնել մեկ օրինակ ևներկայացնել) օրինակ՝ մալարիա,քնախտ, դիզենտերիա և այլն …

Տեսանյութ՝

Ընդհանուր բլոգային աշխատանքները՝

Գործնական աշխատանքներ

1.Փակագծերում տրված դերանունները դրեք նախադասության պահանջված ձևով:

Մարդն իր սովորություններին երբեք չի դավաճանում:
Ամբոխը, իրենց շարքերը խտացնելով, հյուրերին տեղ տվեց:
Նրանք ում ասես կարողանում են իրենց կամքը պարտադրել;
Նրանք էլ կարող են մեզ հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ իմ վրա զարմանում:
Մեզ համար ծնողները ոչինչ չեն խնայում:
Երեխան մեզ հետ պտույտի դուրս եկավ:

2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-հպարտություն
լուր-բլուր
երթ-հերթ
աղեղ-բաղեղ
կար-չկար
յուղ-ճյուղ
լոր-կլոր
ութ-թութ
վազ-ավազ
աքար-շաքար
ախտ-բախտ
ճար-վճար
նուշ-անուշ
ծուխ-ածուխ
կարել-նկարել
այծ-կայծ

Առաջադրանք գրքից, վարժություն 349

Այս պատությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում<<կորչելուց>>։

Բոլորից թաքուն որոշեցի գնալ Եգիպտոս, գումարը հավաքել էի ամռանը իսկ հիմա ուզում էի թաքուն իրականացնել երազանքս։Գնացի օդանավակայան նստեցի ինքնաթիռը և սլացա դեպի Եգիպտոս։Երբ հասա արդեն իջա ինքնաթիռից, որոշեցի ճամպրուկս վերցնեմ և տեսա որ չկա, այո իմ չամպրուկը գողացել էին։Գնացի ոստիկանություն խնդրելով հետ բերել ճամպրուկս քանի որ այդտեղ էր իմ գումարը և բոլոր կարևոր իրերը։Արդեն հիասթափված նույնիսկ ծնողնրիս չէի կարող զանգահարել, քանի որ նրանք չգիտեին որ ես Եգիպտոսում եմ։Հյուրանոց չէի կարող գնալ, քանի որ գումար չունեի, իսկ հետ վերադառնալու համար ինձ տոմս էր հարկավոր, որը ես էլի չունեի։Այդ օրը քնեցի դրսում և մտածեցի, թե ինչ կարել է անել։Ես ունեի իմ մոտ հեռախոս, որոշեցի վաճառել այն վաճառեցի և գնեցի ինձ տոմս վերադառնալով Հայաստան, ինձ ուրախ զգացի որ հետ եկա։Եվ թեկուզ , որ ես այդ ամեն ինչի միջով անցա, միևնույն է ես չվախեցա և նայեցի այդ ամենին ուրիշ հայացքից։Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում կորչելուց։