Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:
Սպասարկման ոլորտի ճյուղերը թեև նյութական արտադրանք չեն տալիս, սակայն նպաստում են նյութական արտադրության արագ զարգացմանը: Սպասարկման ոլորտի ճյուղերը մեծ դեր են կատարում նաև բնակչության զբաղվածության ապահովման գործում: Եթե ավտոմատացման, մեքենայացման, էլեկտրոնացման շնորհիվ նյութական արտադրության բնագավառում աշխատավորների թիվը հարաբերականորեն կրճատվում է, ապա ծառայությունների ոլորտում, ընդհակառակնաճում է: Աշխատուժի հոսքը նյութական արտադրության ոլորտից արդյունաբերությունից և գյուղատնտեսությունից ուղղվում է դեպի սպասարկման ոլորտ:
Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև:
Սպասարկման ոլորտի ճյուղերը թեև նյութական արտադրանք չեն տալիս, սակայն նպաստում են նյութական արտադրության արագ զարգացմանը:Եթե ավտոմատացման, մեքենայացման, էլեկտրոնացման շնորհիվ նյութական արտադրության բնագավառում աշխատավորների թիվը հարաբերականորեն կրճատվում է, ապա ծառայությունների ոլորտում, ընդհակառակն աճում է: Աշխատուժի հոսքը նյութական արտադրության ոլորտից արդյունաբերությունից և գյուղատնտեսությունից ուղղվում է դեպի սպասարկման ոլորտ: Այս գործընթացն ավելի վաղ է սկսել ու ավելի արագ է ընթացել առավել բարձր զարգացած`հետարդյունաբերական երկրներում:
Նյութական արտադրության ոլորտ՝
Սպասարկման ոլորտ՝
Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը:
Սպասարկման ոլորտի ճյուղերը զարգացման բարձր մակարդակի են հասել զարգացած երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա,ԱՄՆ, Ճապոնիա, Բելգիա և այլն), որտեղ տնտեսապես ակտիվ բնակչության հիմնական մասը զբաղված է ծառայությունների ոլորտում:
Ռոբոտաշինությունը մեքենաշինության նորագույն ճյուղերից է:
Զբոսաշրջությունը զարգացման նոր թափ է ստանում քսանմեկերորդ դարում:
Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝ ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ, իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։
ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։
տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։
չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։
Ընդհանրական՝ որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։
Առաջադրանքներ:
1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:
Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին: վերջերս-ժամանակի
Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ: հիմա-ժամանակի
Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն: մոտ-ժամանակի
Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն: ուր որ-ժամանակի
Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:
այսօր-ժամանկի մակբայ
Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին: դանդաղ-ձևի մակբայ
Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ: զույգ-զույգ-ձևի մակբայ
Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ: կամաց-կամաց-ձևի մակբայ
Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել: դժավր-ձևի մակբայ
Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում: հոտնկայս-ձևի մակբայ
Մի ուլիկ ժայռից ցած ընկավ: ժայռից-տեղի մակբայ
Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում: գյուղեգյուղ-տեղի մակբայ