Մակբայ, 26.04

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:
վերջերս-ժամանակի

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:
հիմա-ժամանակի

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:
մոտ-ժամանակի

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:
ուր որ-ժամանակի

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

այսօր-ժամանկի մակբայ

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:
դանդաղ-ձևի մակբայ

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:
զույգ-զույգ-ձևի մակբայ

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:
կամաց-կամաց-ձևի մակբայ

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:
դժավր-ձևի մակբայ

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:
հոտնկայս-ձևի մակբայ

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:
ժայռից-տեղի մակբայ

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:
գյուղեգյուղ-տեղի մակբայ

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:
դեսուդեն-տեղի մակբայ

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:
տեղ-տեղ-տեղի մակբայ

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:
դռնեդուռ-տեղի մակբայ
տուն-կտուր-տեղի մակբայ

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:
ամբողջովին-ձևի մակբայ

Նա հաճախ է դասից բացակայում:
հաճախ-չափ ու քանակի մակբայ

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:
իսպառ-ձևի մակբայ

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:
գրեթե-չափ ու քանակ

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:
ամենևին-ձևի մակբայ

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար-քաջաբար օգնեց

աստիճանաբար-աստիճանաբար նվազեց

օրեցօր-օրեցօր հասկանում եմ

խորապես-խորապես հիասթափված եմ

շարունակ-շարունակ ջղայնացել

կուզեկուզ- կուզեկուզ քայլել

հավիտյան-հավիտյան ընկերություն անել

սրտանց-սրտանց սիրել

գյուղեգյուղ-գյուղեգյուղ գնալ

լռելյայն-

բերնեբերան-բերնեբերան ասել

արագ-արագ- վազել,խոսել

վերջնականապես-ավարտել

հոտնկայս-գալ

ներքուստ-զզվել

շատ-շատ սիրել

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար,բարեկամաբար, գիտակցաբար

(ա)պես -նմանապես,բարոյապես, մշտապես

-(ա)վարի -մարդավարի,

-իվ- խստիվ,մեղմիվ,հազիվ

-ովին -գլխովին,հիմնովին,բոլորովին

-որեն -մեղմորեն,արագորեն,մեղմորեն

-ուստ -վերուստ,արտաքուստ,ներքուստ

Առաջադրանք: Վերը նշված շարքերում  ավելացնել ևս երկուական ածանցավոր մակբայ:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment