Դաս 30․ (25․04-28․04)

Դաս 30.  (25.04-28.04)

Դաս 27.  (25.04 – 29.04)

§39. Մթնոլորտային ճնշում:

§40. Մթնոլորտային ճնշման չափումը: Տորիչելիի փորձ:             

§41. Ծանրաչափ: Անհեղուկ ծանրաչափ:    

Քննարկվող հարցեր՝

1.Ինչպե՞ս կարելի է ապացուցել օդի առկայությունը մեր շրջապատում:

2.Ի՞նչ է մթնոլորտը:
Երկրագունդը շրջապատող գազային թաղանթը կոչվում է մթնոլորտ։

3.Ի՞նչ գազերից է հիմնականում բաղկացած մթնոլորտը: 
Երկրագնդի մթնոլորտը կազմող գազերի խառնուրդն ընդունված է անվանել օդ։
Օդի բաղադրության մեջ մտնում են ազոտ (78%), թթվածին (21%) և այլ գազեր (1%)։

4.Ինչո՞ւ մթնոլորտի մասնիկները չեն հեռանում Երկրից դեպի տիեզերք:

Oդի մոլեկուլներն անընդհատ և անկանոն շարժման մեջ են գտնվում։ Նրանք չեն լքում Երկիրը և հեռանում դեպի տիեզերական տարածություն, քանի որ նրանց արագությունը չի բավարարում Երկրագնդի ձգողության սահմաններից դուրս գալու համար, դրա համար նրանք պետք է շատ մեծ արագություն ունենան՝ 11,2 կմ/վ։ Մոլեկուլների մեծ մասի արագությունն օդում դրանից զգալիորեն փոքր է։

5.Ինչո՞ւ մթնոլորտի մասնիկները չեն կուտակվում Երկրի մակերևույթին:

6.Ինչու է օդը ճնշում գործադրում մարմինների վրա:

7.Ինչն են անվանում մթնոլորտային ճնշում:
Երկրագնդի մթնոլորտի կողմից նրանում գտնվող մարմինների վրա գործադրվող ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

8.Ինչու է ջուրը խողովակում  բարձրանում  մխոցի հետևից:

9.Բացատրել Տորիչելիի փորձը:

Փորձը կատարեց Գալիլեյի աշակերտ Վ. Վիվիանին։ Դրա համար նա օգտագործեց մոտավորապես մեկ մետր երկարություն ունեցող, մի ծայրը զոդված, թափանցիկ ապակյա խողովակ։ Խողովակը լցնելով սնդիկով և բաց ծայրը մատով փակելով Վիվիանին այն շրջեց ու իջեցվում սնդիկով լցրած լայն գավաթի մեջ։ Երբ նա մատը ետ քաշեց և խողովակի ծայրը բացեց, սնդիկի մի մասը խողովակից թափվեց, և վերին մասում առաջացավ  անօդ տարածություն՝ «տորիչելյան դատարկություն»։

p-04f-2.gif
hello_html_m2ce37825.jpg
baro1.gif

Պարզվեց, որ խողովակում գտնվող սնդիկի սյան բարձրությունը մոտավորապես հավասար էր 760 միլիմետրի՝ հաշված գավաթում գտնվող սնդիկի մակարդակից։

Այսինքն, ρմթն.=ρսնդ.

Եթե այդ երկու ճնշումները հավասար չլինեին, սնդիկը հավասարակշռության մեջ չէր լինի. սնդիկմթն.դեպքում սնդիկն ապակե խողովակից կթափվեր գավաթի մեջ, իսկ սնդիկմթն.  դեպքում սնդիկը խողովակով վեր կբարձրանար։

Այսինքն, կարելի է մթնոլորտային ճնշումը չափել սնդիկի սյան համապատասխան բարձրությամբ:

10. Ինչ կառուցվածք ունի սնդիկային ծանրաչափը:

11. Ի՞նչ կառուցվածք ունի անհեղուկ ծանրաչափը:

Ավելի հաճախ օգտագործում են անհեղուկ ծանրաչափեր (բարոմետր-աներոիդ), որի հիմնական մասը մետաղե առաձգական տուփիկն է, որից հանված է օդը (տե՛ս նկարը), նրա կափարիչը պահվում է զսպանակով, որին ամրացված է սլաքը: Մթնոլորտային ճնշման հետևանքով փոփոխության հետևանքով տուփիկը սեղմվում է, սլաքը շարժվում և ցույց տալիս համապատասխան փոփոխությունը:

скачанные файлы (14).jpg
images (54).jpg
images (60) - Copy.jpg


Տեսանյութեր և ուրիշ նյութեր՝

Ի՞նչ է մթնոլորտը՝     https://sovorir.am/site/lesson/id/555

Ճնշաչափեր

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment