Ապրիլի 3-7ի աշխատանք, առաջադրանք 1 ՝

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

Վասպուրական թագավորությունը908-1021թթ-ներին

Աշոտ II Երկաթը 914928թթ․ գահակալեց

Արաբների պարտությունը Սևանի ճակտամարտում եղավ 921թ․(կարևոր իրադարձություն)

Աշոտ Երկաթ ճանաչվելց Հայաստանի  շահնշահ 928թ․-ին

Աբաս Բագրատունու գահակալությունը 928-953թթ․-ներին։

Եղավ Կաթողիկոսական աթոռի տեղափոխում Աղթամարից դեպի Արգինայի վանք, այդ ամենը եղավ՝ 948թ․-ին

Աշոտ III Ողորմածի գահակալությունը 953–977 թթ.-ներին։

961 թ․-ին Անին հռչակվել է մայրաքաղաք։

961–1003 թթ.— Գրիգոր Նարեկացի

963–1065 թթ.— Կարսի թագավորությունը

977–990 թթ. — Սմբատ II Բագրատունու գահակալությունը

978–1113 թթ. Տաշիր— Ձորագետի թագավորությունը

987 թ.-ին եղավ Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը։

987–1170 թթ. — Սյունիքի թագավորությունը

990–1020 թթ. — Գագիկ I Բագրատունու գահակալությունը

998 թ. — Ատրպատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում

1001 թ. — Տայքի կյուրապաղատության բռնակցումը Բյուզանդիային

1001 թ. — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Աշոտ Գ-ի մասին իմ բլոգում՝ Աշոտ Գ
Գագիկ Առաջինի մասին իմ բլոգում՝ Գագիկ Առաջին

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:
Նախ կան փաստեր այսինքն օրինակ տվյալ քարտեզը գծագրած է ՝(Հայ Բագրատունյաց թագավորությունը վերելքի շրջանում)։Այո իմ կարծիքով Գագիկ Առաջինի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր գագաթնակետին։

Bagratuni Armenia 1000-hy.svg

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

Խոսրովանույշ թագուհու մասին՝

Աշոտ Ողորմածի (953-977) գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։ Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը։


Կատրամիդե թագուհու մասին՝

Գագիկ Ա շահնշահի (990-1020) հոր՝ Աշոտ Ողորմած (953-977) շահնշահի օրոք՝ 961 թվականին, Անին դարձել էր Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը։ Աշոտ թագավորը կառուցել էր պարիսպների մի գիծ, որին նրա ավագ որդի և հաջորդ Սմբատ Տիեզերակալը (977-990) ավելացրել էր երկրորդ գիծը։ Գագիկ շահնշահի օրոք շարունակվում է մայրաքաղաք Անիի կառուցապատումը՝ եկեղեցական կառույցներով։

Կատրանիդե թագուհու հովանավորությամբ՝ իր հայրական գանձարանի օժիտով ու թագավորական գանձարանի հաշվին կառուցվում է Անիի մայր տաճարը։ Առասպելը պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը[4]։ Նրա ճարտարապետն էր Տրդատը։ Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։ Այստեղ է տեղափոխվում կաթողիկոսական աթոռը՝ Սարգիս Ա Սևանցի (992-1019) կաթողիկոսի առաջնորդությամբ[5]։

Կատրանիդե թագուհին Անիի Մայր տաճարը զարդարել է «ծիրանեծաղիկ ոսկեղեն» գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Տիեզերակալ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ[6]։

Անիի ճարտարապետական կառույցները հայոց Գագիկ Առաջինի, Տրդատ ճարտարապետի և Կատրանիդե թագուհու մտահղացումների և ջանքերի շնորհիվ են կյանքի կոչվել։ Անին զարդարվեց ճարտարապետական հարուստ ձևավորումներով շինություններով, որոնց հիմնական մասը կազմում էին եկեղեցական կառույցները։ Կառուցվել են նաև իջևանատներ, ապարանքներ, այլ շինություններ։

Պատմիչների վկայությամբ քրիստոնեական հավատքին հավատարիմ թագուհին կատարում էր բոլոր ծեսերն ու աղոթքները, հաճախում մայրաքաղաքի եկեղեցիներ, աղոթում ու լսում հոգևոր երգեր։


Աղբյուրները՝ Հայոց պատմություն , դասագիրք 7-րդ դասարան, էջ 88-91, համացանց, Բագրատունյաց թագավորություն/տեսանյութ/

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment