Աշոտ Գ

Աշոտ Գ-ը Աբաս Բագրատունու գահակալության շրջանում զբաղեցրել է հայոց իշխանաց իշխանի պաշտոնը։ Ըստ Անանիա Մոկացու՝ Աբասի մահից հետո «…յաջորդէ զաթոռ թագաւորութեանն նորին որդի տէր Աշոտ, Հայոց իշխանաց իշխան»։ Այդ պաշտոնը Բագրատունի առաջին չորս թագավորների օրոք (Աշոտ Ա (887-891), Սմբատ Ա (891-914), Աշոտ Բ (914-929), Աբաս (929-953)) զբաղեցրել են հիմնականում արքայական տան այն անդամները, որոնց ժառանգաբար անցնելու էր հայոց գահը[2]:Գահ բարձրանալով 953 թվականին՝ Աշոտ Գ-ն թագավորել է 25 տարի։ Ըստ Ասողիկի՝ «Եւ զկնի Աբասայ թագաւորեաց Աշոտ որդի նորա, որ եւ Շահանշահ կոչիւր՝ ամս ԻԵ։ Եւ Մուշեղ եղբայր նորա առ նովաւ թագաւորեաց ի Կարս»[2]։

Աշոտ Գ-ի գահակալության սկիզբը հայկական սկզբնաղբյուրներում տեղեկությունների սակավության պատճառով ոչ միայն մշուշոտ է, այլև զգալի չափով վիպականացված։

Աշոտ Գ-ի օրոք հայ Բագրատունիների հետ խնամիացած վրաց Բագրատունիներն ընդունում էին նրա գերագահությունը, ուստի Աշոտ Գ-ը պահպանում էր «շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը[4]։ Աշոտ Գ-ի գերակայությունը ճանաչում էին նաև Հայաստանի տեղական պետական կազմավորումների՝ ՎասպուրականիԿարսի թագավորությանունների, ԽաչենիՓառիսոսի, ինչպես նաև Շիրվանի տիրակալները՝ Բագրատունյաց թագավորությանը դիտելով իբրև համախմբող, կենսունակ ու զորեղ գործոն։ Աշոտ Գ-ը փորձում էր հնարավորինս ամրապնդել այդ համադաշնությունը, ճանաչում էր նրանց իրավունքները, անհրաժեշտության դեպքում զինական օժանդակություն ցույց տալիս[4]։

Աշոտ Գ Բագրատունու թագավորության առաջին տարիների իրավիճակը հստակեցնելուն նպաստում է արաբական աղբյուրներից մեկը, ըստ որի՝ մոտ 953 թվականին «Վրաստան նահանգի և Հայաստանի այլ մասերի վրա կար մի թագավոր, որի անունն էր Աշութ իբն ալ-Աբբաս (իմա´ Աշոտ Գ՝ որդի Աբասի-Ա. Ե.) և «շահնշահ» տիտղոսն էր կրում։ Սա փորձեց պաշարել Դվինը և նրա ժողովրդի դեմ կռվել։ Զորք հավաքեց հայերիցլեզգիներից և այլ անհավատներից 30 հազար մարդկանց և իջավ նրան (Դվինի) մոտիկ մի վայրում, որը կոչվում էր Նաուարդ[4]։ Նա ցրեց իր զորքը, որպեսզի այրեն բերքը,քանդեն շեները»։ Սակայն Դվինի մատույցներում Աշոտ Գ-ի զորքը պարտություն կրեց[2]։ Այնուհետև Աշոտ Գ-ը հրաժարվեց Դվինը գրավելու մտքից, որի հետևանքով Հայաստանի սրտում շարունակում էր գոյություն ունենալ Դվինի ամիրությունը[4]։ Դվինում 954 թվականին կրկին հաստատվում են ՝ քաղքաը դարձնելով Բագրատունյաց թագավորության դեմ ռազմարշավների հզոր հենակետ։

Արաբական աղբյուրի այս տեղեկությունը կարևոր է, քանի որ բացահայտում է այլ արժեքավոր իրողություններ ևս։ Փաստորեն Աշոտ Գ-ի գերիշխանության ներքո էր գտնվում Վիրքը, ինչից բացի նա ծանրակշիռ դիրք ուներ կովկասյան լեռնականների շրջանում, որի վկայությունն էր լեզգիների զորքի մասնակցությունը Դվինի ազատագրման գործողությանը։ Բացի այդ, պարզվում է, որ գահակալության հենց սկզբից նա կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Հայտնի է, որ Բագրատունիների մեջ առաջինն այն կրել է Աշոտ Երկաթը, իսկ Աբաս թագավորն այդ տիտղոսով չի հիշատակվում։ Սակայն անհնար է, որ նոր միայն գահին բազմած Աշոտ Գ-ն ինքնուրույնաբար հասած լիներ թե´ հայոց ու վրաց թագավորի կարգավիճակին և թե´ «շահնշահ» տիտղոսին, ուստի միակ հավանական եզրակացությունն այն է, որ նա այն ժառանգել էր հորից՝ Աբաս թագավորից, որը թեև այդ տիտղոսով չի հիշատակվում, բայց իրականում կրել է այն[2]։

Շատ կարևոր է այն, որ Սամվել Անեցու աշխատության վերջին հրատարակության մեջ օգտագործված մի ձեռագրում առկա է հետևյալ տողը. «ՆԸ (408). Աշոտ յաղթեալ զՀամտունն, զոր ընկճեալ էր յամիրապետէն…», ինչը ցույց է տալիս, որ Համդանյան (Համտուն) ամիրի զորքին պարտության է մատնել հայոց թագավորության բանակը։ Ի դեպ, խոսքը հավանաբար Սայֆ ալ-Դաուլա Համդանյանի մասին է, որը տիրում էր ի թիվս այլ երկրամասերի նաև Աղձնիքին (Դիար Բաքր), որտեղից էլ, հավանաբար, տեղի էր ունեցել ներխուժումը։ Սայֆ ալ-Դաուլայի ստորականերից Նաջա անունով մեկը ապստամբեց նրա դեմ և մտավ Հայաստան։ Այստեղ նա տիրացավ արաբական կայսիկ ցեղի տիրույթներին և շրջակա քաղաքներին՝ ԽլաթինՄանազկերտինՄուշին ու այլ վայրերի[2]։ Դրանից հետո նա ապստամբեց Սայֆ ալ-Դաուլայի դեմ։ Ի վերջո հիջրայի 353 թվականին (19 հունվար, 964 թվական – 6 հունվար, 965 թվական) Սայֆ ալ-Դաուլան պարտության մատնեց Նաջային և տիրեց նրա հողերին, այդ թվում նրանց, որոնք Նաջան գրավել էր կայսիկներից։ Ահա հենց այս դեպքերի ժամանակ էլ տեղի է ունեցել Տարոնի գավառի ճակատամարտը։ Ըստ Իբն ալ-Ազրակի՝ Նաջային հաղթելուց հետո Սայֆ ալ-Դաուլան Հայաստանից վերադարձավ 966 թ. հունվարին։ Ուստի ամենայն հավանականությամբ կռիվը տեղի է ունեցել Նաջայի զորքի դեմ նախքան նրա՝ Սայֆ ալ-Դաուլայից պարտվելը՝ 964 թվականը։ Հայերի հետ բախման պատճառն էլ պարզ էր. նա գրավել էր նաև Մուշը, որ կայսիկների տիրույթների մեջ չէր մտնում։ Հայկական բանակը ջախջախել է Նաջայի զորքին և ազատագրել Մուշը և շրջակայքը (գաւառն Տարօն)։ Նաջայի ներխուժման հետևանքով կայսիկների ամիրայությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքներն անցան Սայֆ ալ-Դաուլային[2]։

Այսպիսով Աշոտ Գ-ի գահակալության առաջին տարիներին հայոց թագավորության վերելքը շարունակվել է։ Հայոց թագավորը փորձ է կատարել տիրելու Դվինին, սակայն այնտեղ անհաջողության է մատնվել։ Այնուհետև շարունակել է արաբներից Հայաստանի մյուս շրջանների ազատագրումը։ Մյուս կողմից նա հուժկու հակահարվածներ է հասցրել Սայֆ ալ-Դաուլայի և նրա ստորակաների զորքերին, երբ նրանք ներխուժել են հայոց թագավորության սահմաններ։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment