Տունս փլուզվեց և կորցրի բոլորին

 Տունս փլուզվեց և կորցրի բոլորին:

Արևը գլուխս էր մտել և ցավերս եռում էին, գլուխս տաքացել էր` զգում էի խոտերի բույրը և վերադառնում իրականություն, սակայն գլխումս և արև և լուսին, որ զրուցում էին, նրանք ինչ-որ բան էին քննարկում իմ մեջ սակայն ոչ իմ հետ: Դպրոցից տուն էի վերադառնում, ոտքերս իմը չէին, հոգնել էի, բայց սա ուրիշ զգացողություն  էր ` ոտքերս գնում էին աջ և ձախ, ման էի գալիս մի վայր բռնվելու համար, սիրտս խառնում էր լուսինը և արևը  իրար էին բախվել, նայեցի ներքև, գետինը ճեղքվել էր և իմ սիրտը վախից, շենքերը փլվում էին, գոռոցներ կային, բոլորը վազում էին իսկ ե՞ս, ես կանգնած էի և չէի կարողանում շարժվել: Արևը լքեց ինձ, և ես զգացի այդ մենակությունը և մթությունը իմ կյանքում: 

    Ինչ-որ մեկը ձեռքիցս բռնեց և քաշեց, ես վախից գոռում էի, լաց էի լինում, քանի որ այդ պահին ուրիշ ոչինիչ չէի կարող անել,նայեցի հետև և տեսա մի շարքփլվող շենքեր: Վազում էի, վազում ` այն հույսով, որ կգնամ տուն և կտեսնեմ մայրկիս և հայրիկիս: Շատ ծանոթ վայրում էի, սակայն այդ պահին կարծես քաղաքը պտված լիներ և ամեն ինչ ինձ անծանոթ էր:

   Մեր տունը չկար, այնտեղ որտեղ ծնվել և մեծացել եմ քանդվեց, քանդվեց իմ աչքի դիմաց, սիրտս բաժանվել էր տարբեր բեկորների, որոնք հավաքել չէի ուզում, ման էի գալիս ծնողներիս, գոռում էի, ճչում էի: Մարդիկ լսելով իմ ձայնը ինձ ասեցին, որ նրանք մահացել են, գլուխս աջ և ձախ էի թափահարում, ուժեղ ձայնով լաց լինում, ոտքերս դադարել էին աշխատել և ես վար ընկա, ընկա այդ սառը գետնի վրա, ընկա որպեսզի ուժ գտնեմ և սրտիս բեկորներից հատվածներ գտնեմ, բայց իվիճակի չէի: Այդ օրը անցկացրի մեր փլված տան հատակի վրա, ուտելու ցանկություն չկար

իհարկե շատ մրսում էի, սակայն այդ պահին դա չէր ինձ համար կարևորը, ես սպիտակել էի, ձեռքերս ցրտից չորացել էին,հագուստս ամբողջությամբ փոշու և ցեղի մեջ էր, բայց այդ պահին դա չէր որ ինձ անհանգստացնում էր: Ես անդադար լաց էի լինում և ապրելու ցանկություն չունեի:

I hope I die first

‘Cause I don’t wanna live without you

I don’t wanna ever learn

How to fall asleep without you

Tell me what’s worse

Losing you now or later?


Ես չեմ մահացել, դեռ այդ նույն վայրում նստած եմ և ցանկություն չունեմ վեր կենամ։ Երեկ անձրև եկավ, ես թրջվեցի և մինչև հիմա սաստիկ մրսում եմ, մազերս արդեն չորացել են, բայց սիրտս դեռ ոչ։
Քաղաքում արտերկրից շատ մարդ էր եկել, օգնություն ցուցաբերելու համար։Մի մարդ մոտեցավ և սկսեց նկարել ինձ, դեմքիս ծամածռությամբ ցույց տվեցի, որ ցանկություն չունեմ նկարվելու, ինչ հետաքրքիր բան է կյանքը, միշտ երազել եմ, որ ինձ պատահական նկարեն և ես լինեմ ինչ-որ հոդվածի գլխավոր դեմքը իսկ հիմա չեմ ուզում որ անմահացնեն դեմքիս դաջված սարսափն ու միասյնությունը, տառապանքն ու ահը, այն աղջիկը ով ապրել է լավագույն կյանքով և միշտ սիրել է նկարվել, հիմա չի ուզում որ տպագրվի իր դեմքը արդեն որբուկի դեմքը,միգուցե ուղղակի ես չեմ հավատում, որ ես արդեն որբ եմ,կամ էլ չեմ ուզում հավատալ, սակայն չէի կարող փախնել իրականությունից որբությունը դաջված է դեմքիս վրա,ես այլևս որբ եմ սակայն իմ հոգում ես այն անհոգ և ամեն ինչով հարսուստ աղջիկն եմ, ով չէր ուզի այդ նկարով ցույց տալ ամբողջ աշխարհին այն ինչ ամբողջ հոգով ուզում է թաքցնել։ Գուցե այդ պահին արված նկարը նրան մեծ հաջողություն բերեր, բայց նա մի կողմ դրեց մասնագիտական աշխատանքը և մտավ իմ աշխարհ։ Նա զգույշ մոտեցավ ինձ և ես զգացի թե նա ինչքան վախեցած է,նա  իր օգնությունը առաջարկեց։  

՛՛Երկրաշարժ ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։՛՛


  Էլի անձրև էր, սակայ այս անգամ չէի մրսում։
Նոր քաղաք, նոր մարդիկ, նոր ծնողներ և իհարկե նոր դպրոց, այսօր իմ առաջին օրն է նոր դպրոցում, ես ինտեգրվեցի այս շրջապատ և դրեցի նպատակ, որ պետք է լավ սովորեմ որպեսզի ծնողներս վերևից նայեն և հպարտանան ինձնով, ընկերացա Ֆրանկոյի հետ և ամբողջ կյանքովս շնորհակալ եմ, որ ինձ տվեց այսպիսի հնարավորություն և օգնեց անցնել իմ կյանքի ամենադժվար շրջանը։  

-Ֆաբիանա, եթե դու ինձ չնդունես որպես քո ծնող, ես չեմ նեղանա քանի որ ես միշտ կմնամ քո կյանքի ընկերը,-ասաց Ֆրանկոն

Ես կորցրի ծնողներիս, բայց մինչև հիմա ես զգում եմ նրանց ներկայությունը իմ կյանքում, ցավոք ոչ ֆիզիկապես և ես չէի կարող Ֆրանկոյին ընդունել որպես ծնող դրա համար նա եղավ այն լավագույն կյանքի ընկերը։

The world’s not perfect, but it’s not that bad

If we got each other, and that’s all we have

I will be your best friend, and I’ll hold your hand

You should know I’ll be there for you



Ես արդեն 25 տարեկան եմ, ավարտեցի դպրոցը և համալսարանը, իմ հաջորդ երազանքն է գնալ Հայաստան և այս տարի ես կիրականացնեմ այն:Մոռացա ասեմ, որ բացել եմ  իմ սեփական մանկատունը,որտեղ ես խնամում եմ այն երեխաներին որոնք կորցրել են ծնոնղներին և փորձում եմ այնքան սեր տալ ինչքան ինձ տվեց Ֆրանկոն: Այս տարիների ընթացքում ես շատ բան հասկացա, հասկացա որ պետք է սիրեմ կյանքը և վայելեմ ամեն մի վարկյանը, հասկացա որ պետք է գնահատեմ բոլորի արարքները և օգնեմ մյուսներին և ի վերջո հասա այն հոգևոր բարձրունքին,որ կարող եմ իմ իրավիճակում հայտնված մյուս երեխաներին փոխանցել այդ մայրական սերը, որի կարիքը նրանք շատ ունեն: 

  Լուսինը դեռ ինձ հետ է, բայց ինձ թվում է մի օր արևն էլ մեզ կմիանա: Ես չունեմ ծնոնղեր, սակայն ունեմ կյանքի ընկեր, շատ երեխաների որոնք ինձ սիրում են և վերջապես բոլորի կողմից ես սիրված եմ և հիմա սիրո կարիք չունեմ:

Երազանքների իրագործումը Հայաստանում `

Ես հայաստանում եմ` Երևանում և հենց հիմա կտրում եմ նոր կյանքեր պարգևող ժապավենը, հենց այդ կարմիր ժապավենը: Նաև բացել եմ իմ բարեգործական ֆոնդը, որով շատ մարդիկ ինձ օգնում են իրագործել երեխաների երազանքները, ապահովվում ենք գումարով այն ընտանիքներին, որոնք ունեն դրա կարիքը և իհարկե օգնում եմ հիվանդ երեխաներին:

 Հիմա ես իսկապես ուրախ եմ, որ կարող եմ օգնել երեխաներին և միգուցե ես չունեմ ընտանիք, բայց նրանք դարձել են իմ ընտանիքը և իմ երեխանները:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment