Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները»,հետազոտական աշխատանք

Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է։ Այնտեղ հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումներից և մինչև օրս էլ տարածված է ժողովրդի մեջ։ Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու և գաճաճ ծառեր մշակելու յուրահատուկ արվեստով։ Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը։

Ճապոնիան հայտնի է իր հրաշալի ճարտարապետական ու պատմական հուշարձաններով՝ Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով։Ճապոնական հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հիրոշիմայի՝ ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծ ողբերգության մասին։

Չափազանց բարդ ու հետաքրքրական են ճապոնական գրերը։ Նրանց հիմքում ընկած է 6-ից 8-րդ դարերում չինացիներց փոխառնված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները։ Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ երկու հազար նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը տասը հազարից ավելի է։ Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են բառարանի օգնությանը։

Երրորդ դարում Ճապոնիա է մուտք գործել ոռոգվող բրնձաբուծությունը։ Բրինձը դարձել է կարևոր սննդամթերք՝ երկար դարեր կազմելով գյուղացիների գրեթե ողջ օրաբաժինը։ 

упражнения

Задание № 2.

Допиши окончания в словах.

Зимой на улице шёл сильный снегопад.

Метель понеслась и закружилась в снежном валье.

Могучий лось тяжело пробирался по высокой густой траве .

Белым снегом занесло все лесные тропинки .

Мы читаем стихи о весенней капеле.

Задание № 3.

Найди и исправь ошибки.

Серый заяц сидел на старом пеньке.

По лесной дорожке пробежал волк.

Из тени деревьев выглядывали рыжие лисички.

Подсказка: в этом тексте 5 ошибок!

Дополнительное задание

Задание № 4.

Прочитай предложения, вставь подходящие по смыслу слова.

В ночном небе ярко сверкают звёзды.

Стая крикливых журавлей пронеслась над ………… .

Осенью на приусадебном поле дети собрали хороший урожай.

Я с интересный детектив.

На уроке русского языка мы писали сочинение.

Слова для справок: урок, небо, участок, поле, друг.

Նոր տարին Հայաստանում

Նոր տարին և Սուրբ ծնունդը երկար սպասված տոներ են աշխարհի բազմաթիվ երկրներում: Բայց յուրաքանչյուր երկիր տոները նշելու իր առանձնահատկություններն ունի:
 Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից: Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին՝ Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը, Նավասարդը (hայկական տոմարի առաջին ամսվա անվանումը, որը նշանակում է «նոր տարի») նշել են օգոստոսի 11-ին, դե իսկ Նոր տարին էլ՝ հունվարի 1-ին:

Հայերը հին ասացվածք ունեն. «Առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի` կուշանա»: Հնում նգածաղիկը ամենատարածված համեմունքն է եղել: Այս ախորժաբեր ծաղիկն աճում էր Արարատ լեռան լանջերին: Մարդիկ հավաքում ու չորացնում էին այն, հետո տարածում ամբողջ Հայաստանով: Անկախ բնակության վայրից, հայն Ամանորի կերակրատեսակները պատրաստելիս միշտ օգտագործում էր չորացրած նգածաղիկը: Այս ավանդույթը հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն էր:

Դարերի ընթացքում, և իհարկե, շատ բան է փոխվել, Բայց Նոր տարին այսօր էլ հայերի ամենասպասված և ամենաուրախ տոնն է:

Սովորաբար Ամանորը Հայաստանում դիմավորում են ընտանիքի հետ, առատ սեղանի շուրջ:

Վայրենին ու նամակը.Լևոն Շանթի «Մանկական աշխարհ» ընթերցարանից

Եվրոպացիք եկեր էին վայրենիներու աշխարհը, ագարակներ էին շիներ և իրենց քովը կծառայեցնեին սևամորթ տեղացիներ:
  Ագարակատեր մը զամբյուղ մը նարինջ կուզեր նվեր ղրկել իր մեկ բարեկամին, որ կապրեր հեռավոր կալված մը. նարինջները նամակի մը հետ կուտա սևամորթի, որ տանի;
  Ճամփան վայրենին չի դիմանար ու նարինջներուն քանի մը հատը կուտե: Կալվածատերը զամբյուղը կստանա թե չէ, նամակը կկարդա ու կհամրե նարինջները:
-Հինգ հատը պակաս է. ճամփան կերեր ես,- կըսե խիստ կերպով բերող սևամորթին:
-Ինչպե՞ս իմացար,- կհարցնե վայրենին ապշած:
Ա՜յայս թուղթը կըսե:
Այդ ճերմակ բա՞նը:
Վայրենին իսկույն կխլե նամակըկմոտեցնե ականջինքիչ մը կսպասե ու տարակուսանքով կնետե գետին:
-Հապա ինծի ոչինչ չըսեր:
Քանի մը ամիս անց տերը նորեն կհանձնե անոր քանի մը շիշ գինի ու նամակ մըոր կրկին տանի իր բարեկամինՃամփան վայրենին կուզե անպատճառ գինիին համը տեսնելբայց կվախնա ձեռքը բռնած «ճերմակեն», վա՜յ թե նորեն իմաց տաՀանկարծ կցատկեհնարքը գտեր էր;
Ամայի տեղ մը հասնելուն պեսկհանե նամակըկդնե մեծ քարի մը տակվրան կլեցնե չորցած տերևներոր չըլլայ թե հանկարծ նամակը ծակե մը դուրս նայիիսկ ինքը հոնկէ բավական կհեռանաթուփի մը տակ վար կդնե իր բեռըկբանա շիշերեն մեկը ու փառավոր անուշ կընե:
Քունն ալ կառնեկցատկե ոտքիկվերցնե զամբյուղըկհանե նամակը քարին ու տերևներուն խորեն և կշարունակե ճամփանշիտակ իր տիրոջ բարեկամին ստացվածքը:
«Դեհիմա թող ըսետեսնեմ ինչ պիտի ըսե»,- կմտածե ինքնիրեն ու քթին տակեն կխնդա:
Տեղ հասնելուն պես` պարոնը կկարդա նամակը, կհամրե շիշերը ու բարկացած կպոռա սևամորթի երեսին.
-Ճերմակ գինիեն շիշ մը խմեր ես նորեն, գո՜ղ անպիտան:
Վայրենին կլսե թե չէ, կձգե ու կփախչի, ու այն օրեն սարսափահար կպատմե իր ցեղակիցներուն, թե ինչպես ճերմակամորթները կաշիի նման ճերմակ բան մը ունին, որ ամեն բան կտեսնե, ամեն բան կլսե, ամեն բան կիմանա ու կպատմե ճերմակամորթներուն, բայց սևամորթներուն ոչինչ չըսեր: