Մարտի 13-17՝ Բյուրեղավանդակներ

Դասի թեման ` Բյուրեղավանդակներ

Սովորական պայմաններում նյութերը կարող են լինել գազային,հեղուկ, պինդ ագրեգատային վիճակներում: Ցածր ջերմաստիճան և բարձր ճնշում կիրառելով  հնարավոր է բոլոր նյութերը վերածել պինդ վիճակի: Ըստ կառուցվածքային մասնիկների դասավորվածության տարբերում են բյուրեղային և ամորֆ նյութեր:  Ամորֆ վիճակում նյութը հալման հաստատուն ջերմաստիճան չունի, տաքացնելիս այն աստիճանաբար փափկում է և, ի վերջո, հոսուն վիճակի անցնում: Պատճառն այն է, որ ամորֆ նյութը կազմող մասնիկները տարածական կանոնավոր դասավորություն չունեն, և այդ առումով նման նյութերն օժտված են և՛ պինդ, և՛ հեղուկ նյութերի հատկություններով: Ամորֆ նյութերից են, օրինակ ՝ պլաստիլինը,  տարբեր խեժեր,ապակինմոմը և այլն:Պինդ բյուրեղային նյութերին հատուկ է մասնիկների (ատոմների, իոնների, մոլեկուլների) կանոնավոր, ճշգրիտ, տարածության մեջ կրկնվող դասավորությունը: Բյուրեղներում մասնիկները միմյանց միջև գործող ուժերի շնորհիվ դասավորվում են կանոնավոր տարածական բյուրեղավանդակում:Այն կետերը, որոնցում դասավորված են բյուրեղավանդակը կազմող մասնիկները, անվանվում են բյուրեղավանդակի հանգույցներ, իսկ բյուրեղավանդակում անընդհատ կրկնվող փոքրագույն բջիջները՝ տարրական բջիջներ:Բյուրեղավանդակների հանգույցներում դասավորված մասնիկների տեսակից ու դրանց միջև քիմիական կապի բնույթից ելնելով՝ տարբերում են իոնային, ատոմային, մոլեկուլային և մետաղական բյուրեղավանդակներ:
Իոնային բյուրեղավանդակի հանգույցներում էլեկտրաբացասականությամբ միմյանցից կտրուկ տարբերվող մետաղի և ոչ մետաղի իոններ են կապված իոնային կապով (NaCI,KF,RbBr,CsJ և այլն):

Նատրիումի և կալցիումի քլորիդների բյուրեղավանդակները

Ատոմային բյուրեղավանդակներիհանգույցներում առանձին ատոմներ են, որոնք միմյանց կապված են շատ ամուր կովալենտային կապերով: Նման բյուրեղավանդակով նյութի օրինակներ են ՝գրաֆիտը և ալմաստը (ածխածնի (C) տարաձևությունները):Մոլեկուլային բյուրեղավանդակների հանգույցներում մոլեկուլներ են, որոնց միջև գործող ուժերը (միջմոլեկուլային ուժեր) համեմատաբար թույլ են, իսկ մոլեկուլի ներսում գործում են կովալենտային ամուր կապեր:

Այդ պատճառով նման բյուրեղավանդակով նյութերը կարծր չեն, ցնդող են (դրա հետ կապված` հաճախ հոտ ունեն), դրանց հալման ջերմաստիճանները սովորաբար ցածր են: Այդպիսի բյուրեղավանդակով նյութի օրինակ է յոդը, պինդ վիճակում ածխածնի (IV) օքսիդը՝ «չոր սառույցը»:

Մետաղների ատոմներից կազմված նյութերում քիմիական կապը մետաղական է, և համապատասխանաբար, առաջանում են մետաղական բյուրեղավանդակներ, ինչով էլ պայմանավորված են մետաղների հատկությունները` բնորոշ մետաղական փայլը, կռելիությունը, բարձր ջերմահաղորդականությունն ու էլեկտրահաղորդականությունը և այլն։

Պատասխանել հարցերին

1.Որո՞նք են բյուրեղավանդակների տեսակները։
Բյուրեղավանդակների հանգույցներում դասավորված մասնիկների տեսակից ու դրանց միջև քիմիական կապի բնույթից ելնելով՝ տարբերում են իոնային, ատոմային, մոլեկուլային և մետաղական բյուրեղավանդակներ:

2. Պարզաբանե’ք բյուրեղավանդակ ,հանգույց,տարրական բջիջ հասկացությունները։


Բյուրեղավանդակ-Պինդ բյուրեղային նյութերին հատուկ է մասնիկների (ատոմների, իոնների, մոլեկուլների) կանոնավոր, ճշգրիտ, տարածության մեջ կրկնվող դասավորությունը: Բյուրեղներում մասնիկները միմյանց միջև գործող ուժերի շնորհիվ դասավորվում են կանոնավոր տարածական բյուրեղավանդակում:

Հանգույց և տարրական բջիջ-Այն կետերը, որոնցում դասավորված են բյուրեղավանդակը կազմող մասնիկները, անվանվում են բյուրեղավանդակի հանգույցներ, իսկ բյուրեղավանդակում անընդհատ կրկնվող փոքրագույն բջիջները՝ տարրական բջիջներ:

Գրքից գործնական աշխատանքներ

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելուց ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ) Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց։ (վախենալ-ինչի՞ց) Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ) Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց : (երևալ-ինչի՞ց) Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղրը լցնելուց մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալուց նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո կարդածացից հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կարդալով սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ) Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց) Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց) Իրիկնապահին տուն վերադառնալուց մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ) Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ…: (դառնալ -ինչի՞ց) Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց) Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)

202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:

Գնալուց մի անգամ էլ զգուշացրեցի զգույշ լինել: Քո գնալուց հետո հյուրեր եկան: Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր: Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա: Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից: Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց: Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը: Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես: Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

203. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային: Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով տնկած անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

VIII-IX դարերի ժամանակագրություն՝

VIII-IX դարեր
701թ. — արաբները արշավեցին և գրավեցին Մեծ Հայքը, Վիրքը, Աղվանքը
725թ. — Հերթ ոստիկանը բարձրացրեց հարկերը, ծխահարկը դարձրեց գլխահարկ
774թ. — Արտավազդ Մամիկոնյանը սպառազինություն է խնդրում ոստիկանից, սկսվում է հակաարաբական ապստամբությունը
804թ. — Խալիֆը Աշոտ Մսակերին ճանաչում է հայոց իշխան
826թ. — հայոց իշխան դարձավ Աշոտ Մսակերի որդին Բագարատը
852թ. — Խալիֆը Հայաստան է ուղարկում թյուրք վարձկան Բուղային
852թ. — վասպուրականցիները հերոսական դիմադրություն են ցուցաբերում Նկան ամրոցում, Արյան լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայերը հաղթանակ են տանում
855թ. — Խալիֆը Բուղային ետ է կանչում
850-855թթ. ապստամբությունները թուլացրեց արաբների դիրքերը Հայաստանում
855թ. — Աշոտ Բագրատունին ճանաչվեց հայոց իշխան և սպարապետ
862թ. — Աշոտ Բագրատունին ճանաչվեց իշխանաց իշխան Տիտղոսը
869թ. — Զաքարյա Զարգեցին նախաձեռնությամբ հրավիրվում է հատուկ ժողով, որտեղ հայ իշխանները Աշոտ Բագրատունուն հռչակում են հայոց թագավոր
876թ. — Բյուզանդիայի Վասիլ I-ը պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ և թագ է խնդրում
885թ. — Խալիֆը Աշոտ Բագրատունուն ճանաչում է հայոց թագավոր
885թ., օգոստոսի 26 — Շիրակ գավառին
885-890թթ. — Աշոտ Բագրատունի