Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը, 3.03

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել
բարձրացնում -բարձրացնել
կորցնում -կորցնել
ենթադրեց-ենթադրել
բարձրացնել-ուղիղ ձևն է։
կանգնած-կանգնել
պնդեց -պնդել
շփոթված -շփոթվել
թոթվեցին -թոթվեցնել
մտածել-ուղիղ ձև
ասաց-ասել
վիճում-վիճել
մեծանում -մեծանալ
հեռանում-հեռանալ
լսեն-լսել
բարձրացնում -բարձրացնել
գոռում-գառալ
սիրահարված -սիրահարվել
բարձրացնում-բարձրացնել
խոսում-խոսալ
գտնվում -գտնվել
ջնջվում -ջնջվել
խոսում-խոսալ
իշխում-իշխել
շշնջում-շշնջալ
հասկանալու-հասկանալ
հեռացնում-հեռանալ
արտաբերված-արտաբերել
մեծացնում-մեծանալ
չարաշահեք-չարաշահել
գտնի-գտնել


2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-տես Ստորագրել:
պնդել-Պնդացնել, ամրացնել, ամրապնդել,
իշխել-Տիրապետել, տիրակալել, գերիշխել
արտաբերել- Արտասանել, հնչել, առոգել
թոթվել-Շարժել, ցնցել, թոթափել,
ջնջել-Սրբել, մաքրել,
շշնջալ-աղաղակել
ստիպել-Հարկադրել, բռնադատել, բռնանալ
գոռալ-Աղաղակել, աղմկել,
վիճել-կռվել
շփոթվել-հուզվել, խռովել, վրդովվել


3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ, խիտ, խոր, նոսր, մահ, կույր, բազում, ուրախ, ծեր, գեղեցիկ, վախ, կամ, մոտ, հաս, անց, հագ, թիռ, սառ, կիպ, տես:
առաջ-առաջանալ
խիտ-խտանալ
խոր-խորանալ
նոսր-նոսրանալ
մահ-մահանալ
կույր-կուրանալ
բազում-բազմանալ
ուրախ-ուրախանալ
ծեր-ծերանալ
գեղեցիկ-գեղեցկանալ-
վախ-վախենալ
կամ-կամել
մետ-մոտենալ
հաս-հաստատել
անց-անցնել
հա-հագնել
թիռ-թռնել
սառ-սառել
կիպ-կպնել
տես-տեսնել

Главные и второстепенные члены предложения

Главные и второстепенные члены предложения

Члены предложения – это слова, которые входят в состав предложения. Они делятся на главные и второстепенные.

Գարունը իմ հոգում

Եկավ գարունը, եկավ նոր սպասելիքներով և եկավ մեզ հիշեցնի, որ պետք է շարունակել ապրել, ապրել և վայելել ամեն մի վարկյանը։Սառը սակայն միևնույն ժամանակ հեքիաթային եղանակից տեղափոխվում ենք դեպի գարնանային շփոթված եղանակ, որտեղ ամեն օրը տարբեր է և յուրովին։Մի օր արթնանում եմ անձրևից և տեսնում պատուհանիս վրայի անձրևի կաթիլները կարծես մարմնիս վրա լինեին, իսկ հաջորդ օրը արևը իր ճառագայքները քցում է աչքերիս վրա և արթնացնում ինձ։
Ես նստում եմ, նստում եմ և հետևում գարնանը, ով բոլոր տներն է այցելում և իր հետ տանում երջանկություն։Բոլորը ուրախ են , ես հետևում եմ և տեսնում մանուկների ժպիտները, ծնողների հանգստությունը և տատիկ, պապիկների խորը սակայն ուրախ հայացքը։
Բոլորը ուրախ են եկել է գարունը, բերելով իր հետ շատ ժպիտներ․․․

Ստեղծագործական աշխատանք
գրել է ՝ Անահիտ Տիգրանյանը

Ահա եկել է Գարունը

Եկել է գարուն
Բերել է իր հետ
Մի շարք ժպիտներ
բերել է իր հետ
շատ պատասխաններ
Պարգևել է նա՝
Երջանկություն, հանգստություն
Սիրել է մեզ և ցանկացել լավը
Եկել է Գարունը
Եկել է Գարունը
Ահա եկել սպասված
Գարունը