Առաջդրանքներ՝ դասարանական և տնային աշխատանք՝

Առաջադրանքներ․

Դասագիրք․Խնդիր 341,342,343

341․
ա)x+3x=24
4x=24
x=6

բ) 2x+x=63
3x=63
x=21

342/
x+2x=60
3x=60
x=20

բ) 7x+x=72
8x=72
x=9

343.
x+4x=20
5x=20
x=4



Տնային աշխատանք․344,345



344.
ա/ 56և 68մ, բ/7 1/2 և 8 1/2

345․
ա/460-սեղան
230-աթոռ

բ/36 տղա
17 աղջիկ

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./, առաջադրանք1

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:

855 թ. Հայաստանից Բուղայի հեռանալուց հետո հայ
իշխանները փաստացի տնօրինում էին երկրի ներքին
կյանքը։ Հետզհետե հասունանում էր արաբական տիրապետությունից լիովին ազատվելու և անկախ թագավորությունը վերականգնելու գաղափարը։ Արաբական խալիֆայությունում գահակալական կռիվներ էին, բազմաթիվ
երկրամասեր ձգտում էին անկախանալ, ինչն անխուսափելիորեն բերում էր կայսրության թուլացմանը։ Հայաստանի ինքնավար դրության նկատմամբ բարեհաճ էր նաև Բյուզանդիայի վերաբերմունքը։ Բյուզանդիան, որ արդեն
ավելի քան երկու դար ծանր պայքարի մեջ էր արաբական
խալիֆայության հետ, շահագրգռված էր Հայաստանի
անկախացմամբ և այդպիսով՝ տարածաշրջանում արաբների դիրքերի թուլացմամբ։ Միաժամանակ՝ IX դարի երկրորդ կեսին բյուզանդական կայսրությունում իշխանության եկած՝ ծագումով հայ Վասիլ կայսրը բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Աշոտ  Բագրատունի իշխանի հետ։ Բարենպաստ հանգամանք էր նաև այն, որ հայ Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և այնտեղ հասել ռազմաքաղաքական գերիշխանության. IX դարի վերջում նրանք Վիրքում հիմնադրեցին համանուն արքայատոհմ, որը Վրաստանը կառավարեց երկար դարեր։
Այսպիսով, արտաքին իրադրությունը նպաստավոր էր հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթաց սկսելու առումով, սակայն դրա
համար հարկավոր էր նաև համախմբել հայ իշխաններին, վերացնել նրանց միջև առկա ներքին տարաձայնություններն ու վեճերը, ինչպես նաև հաղթահարել արաբների վերջին փորձերը՝ Հայաստանը պահել իրենց
պետության կազմում։



Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:
Իմ բլոգի հղումը՝ Բագրատունիների ծագումնաբանության մասին

Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:

Աշոտ Առաջին՝

Հայ իշխանների և բարձրադաս հոգևորականների համատեղ խորհրդում 869 թվականին Աշոտ Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր։ Բացահայտելով իր և հայ մեծամեծ իշխանների դեմ արաբ ոստիկան Ահմադի գլխավորությամբ նախապատրաստած դավադրությունը՝ 875 թվականին Աշոտ Բագրատունին ձերբակալեց ոստիկանին, զինաթափեց արաբական զորքը և ծանակելով արտաքսեց երկրից։
Անկախացած և ռազմաքաղաքական վերելքի ուղին բռնած Հայաստանը շուտով գրավեց նաև Բյուզանդիայի ուշադրությունը։ Մակեդոնական (Հայկական) կայսերատան հիմնադիր Վասիլ 1-ը (867-886) առաջիններից մեկն էր, որ փորձեց շահել Աշոտ Բագրատունու զինակցությունը՝ ընդդեմ խալիֆայության։ Սակայն Աշոտ Բագրատունին, բարեկամական հարաբերություններ հաստատելով Վասիլ 1-ի հետ, խոհեմաբար չեզոքություն պահպանեց հակամարտող կողմերի միջև։ Մութավաքիլ խալիֆը հայ-բյուզանդական մերձեցումը կասեցնելու և Աշոտ Բագրատունուն սիրաշահելու նպատակով 885թվականին նրան ճանաչեց «թագավոր Հայոց և Վրաց»։ Հայոց արքայի գահը ճանաչեց նաև Վասիլ I կայսրը։
Բագրատունյաց նորահիմն և միջազգային ճանաչման արժանացած թագավորության իրավասությունը տարածվում էր Հայաստանի մեծագույն մասի վրա, բացառությամբ Բյուզանդիային միացված արևմտյան «աշխարհների» (Փոքր ՀայքԲարձր ՀայքԾոփք) և խալիֆայության Զազիրա կուսակալությանը կցված հարավային որոշ գավառների։
Հայ և արաբ պատմագիրների հաստատմամբ Աշոտ I Բագրատունու գահակալման տարիներին (885-890) հայկական պետության սահմանները հարավում ընդգրկում էին Կորճայք և Աղձնիք նահանգների մեծ մասը՝ մինչև Ջազիրա, հարավ-արևելքում հասնում էին Ատրպատական, արևելքում՝ մինչև Պարտավ, արևմուտքում՝ Ծոփք և Բարձր Հայք, հյուսիս-արևմուտքում՝ մինչև Եգերաց աշխարհ, հյուսիսում՝ մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան և Ալանաց դուռը։ Աշոտ 1-ի գերիշխանությանր ենթարկվեցին վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին և Հայոց Արևելքի կողմերի (Արցախ, Ուտիք) թագավոր Համամ Բագրատունին։
Հայոց և վրաց միացյալ թագավորության հյուսիսային սահմաններն ամրապնդելու մտահոգությամբ Աշոտ 1-ը 887թ. արշավեց մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան, ընկճեց տեղի անհաշտ ցեղերին, իսկ Եգերաց աշխարհի թագավորին հարկադրեց ընդունել իր գերիշխանությունը։ Աշոտ 1-ի գահաժառանգ որդին՝ իշխանաց իշխան Սմբատը, զենքի ուժով ճնշեց Գ՚ուգարքի և Ուտիքի իշխանների անհնազանդությունր և նրանց ենթարկեց Բագրատունյաց գահին։ Այնուհետև Աշոտ 1-ը զբաղվեց Բագարան մայրաքաղաքի կառուցապատմամբ, երկրի պաշտպանական համակարգի բարելավմամբ և բանակի (40 հազար հեծյալ մարտիկ) հզորացմամբ՝ մահից հետո իր որդի Սմբատին թողնելով կայուն և վերընթաց զարգացում ապրող թագավորություն։


Սմբատ Առաջին՝

Գահակալական կռիվների ավարտից հետո՝ 892 թվականին, արաբ խալիֆ Մահմեդ-Բիլլահը Աֆշինի միջոցով թագ և արքայական հանդերձներ է ուղարկում Սմբատին և այդպիսով ճանաչում նրան հայոց թագավոր։ Նույն ժամանակ վերջինս դառնում է Հայաստանի ոստիկան և միևնույն ժամանակ կառավարում Ատրպատականում։ Թագադրումը կատարվում է մայրաքաղաք Շիրակավանում։ Տեսնելով այս ամենը՝ Աբասը նորից նախանձով է լցվում և քայլեր է սկսում Գևորգ կաթողիկոսի դեմ, որը Սմբատի կուսակիցն էր։ Նա փորձում է կեղծ լուրեր տարածել նրա մասին, սակայն այդ փորձերը անհաջողությամբ են պսակվում[4]։

Բյուզանդիայի Լևոն Զ Իմաստասեր արքան Հայկական-Մակեդոնական արքայատոհմից

Սմբատը ամենայն ճշտությամբ շարունակում էր իր հոր՝ Աշոտ Ա-ի գործունեությունը։ 893 թվականին նա մեկնում է Բյուզանդիա և Կոստանդնուպոլսի արքունիքի հետ բանակցություններ սկսում։ Այդ ժամանակ Բյուզանդիայում իշխում էր Հայկական (մակեդոնական) արքայատոհմի ներկայացուցիչ Լևոն Զ Իմաստասերը։ Հայաստանի և Բյուզանդիայի միջև կնքվում է առևտրական պայմանագիր, որը կարևոր էր և՛ Բյուզանդիայի, և՛ Արաբական խալիֆայության, և՛ Հայաստանի համար, քանի որ բյուզանդա-արաբական սահմանը փակ էր և նրանք չէին կարող առևտուր անել միմյանց հետ, իսկ Հայաստանը կարող էր հանդիսանալ կապող օղակ վերջիններիս միջև։ Սակայն այս պայմանագրի գլխավոր նպատակը ոչ թե տնտեսական, այլ դաշնակցային կապերի հաստատումն էր։ Հայերի և բյուզանդացիների միջև հաստատվում են դաշնակցային հարաբերություններ, որը սակայն պայմանագրով ամրագրված չէր։

Այս իրադարձություններին Ատրպատականից ուշի ուշով հետևում էր Աֆշինը[5], որը հասկանում էր պայմանագրի իրական բնույթը և իր զորքով Ատրպատականից ներխուժում Հայաստան։ Սմբատը, հավաքելով իր 30 հազարանոց բանակը, շարժվում է նրան ընդառաջ․ Աֆշինը չէր սպասում այսպիսի հսկայական բանակի։ Սմբատը պատգամախոսներ է ուղարկում և հավաստիացնում Աֆշինին, որ անիմաստ է պայմանագրի համար անհանգստանալը, քանի որ հայ-բյուզանդական պայմանագիրը ընդամենը առևտրական բնույթ է կրում։ Աֆշինը, ավելի շատ վախենալով Սմբատի ռազմական ուժից, քան հավատալով նրա ասածներին, համաձայնվում է խաղաղությամբ հեռանալ։ Սմբատը սկսում է իրագործել իր գլխավոր ծրագրերից մեկը՝ հայկական բոլոր տարածքները հավաքել մեկ թագավորության ներքո, այսինքն՝ ստեղծել համահայկական թագավորություն։ Այդ պատճառով նա որոշում է գրավել Դվինը, պաշարում է այն և ամբողջ 2 տարի ջանք գործադրում այն գրավելու համար։ Ի վերջո Դվինը հանձնվում է և Սմբատը ձերբակալում է երկու արաբ կառավարիչներին և ուղարկում Բյուզանդիա՝ Լևոն Զ-ի մոտ։ Դվինից հետո Սմբատը արշավում է հյուսիս և իրեն ենթարկում Կուրի մյուս ափին գտնվող մի շարք թագավորություններ։ Սմբատի իշխանության տակ են անցնում նաև Ալանաց դուռը և Կախեթը[6]։

Հայոց երկիրը արագ տեմպերով բարգավաճում էր, սակայն տեղի է ունենում մի սարսափելի բնական աղետ՝ Դվինի երկրաշարժը։ Դվինը դառնում է կիսավեր, փլվում է նրա պարիսպների մի մասը, մեծ քանակությամբ տներ, որի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով հարմար առիթից՝ Աֆշինը նորից Ատրպատականից ներխուժում է Հայաստան[7]։ Նա նախօրոք լուրեր է տարածում, որ արշավելու է այլ երկրների վրա, սակայն երբ նրա զորքը նկատում են Նախճավանի մոտ, Սմբատ հասկանում է կատարվածը և սկսում է նախապատրաստական աշխատանքներ տանել։ Սակայն արդեն ուշ էր և Սմբատը նահանջում է մինչև Արագածոտն՝ թույլ տալով, որ Աֆշինը գրավի Դվինը։ Սմբատը իր ուժերը կենտրոնացնում է Վժան գյուղում։ Գևորգ կաթողիկոսը սկսում է բանակցել Աֆշինի հետ, որպեսզի նա դադարեցնի արշավանքը, սակայն Աֆշինը պահանջում է, որ Սմբատն անձամբ գա իր հետ բանակցելու։ Երբ Գևորգը Սմբատին հայտնում է Աֆշինի հրավերի մասին, Սմբատը միանգամից մերժում է այն՝ իր աչքի առաջ ունենալով իր հոր մահվան օրինակը։ Գևորգ կաթողիկոսը նորից այցելում է Աֆշինին բանակցելու համար, սակայն արաբ ոստիկանը հասկանում է, որ այդ բանակցությունները միայն ժամանակ շահելու համար են և բանտարկում է կաթողիկոսին։ Ի վերջո՝ վճռական ճակատամարտը տեղի է ունենում Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ, որտեղ հաղթանակ են տոնում Սմբատի զորքերը՝ հիմնականում հիմնվելու հյուսիսային լեռնական զորքերի օգնության վրա։ Աֆշինը միանգամից խաղաղության բանակցություններ է սկսում և ասում, որ պատերազմի միակ պատճառը Սմբատի հարկեր չվճարելն է։ Սմբատը անմիջապես տալիս է արաբական հարկը և Աֆշինը, հեղինակազրկված իր կրած պարտությունից, հեռանում է, իր հետ տանելով նաև բանտարկված կաթողիկոսին, որի համար մի հսկայական փրկագին է վճարվում, որից հետո միայն հայոց հովվապետը ազատ է արձակվում[8]։

Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/

Արքայացանկ

  1. Աշոտ Ա  885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7.  Գագիկ Ա 990-1020
  8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
  9.  Գագիկ Բ 1042-1045

Բագրատունիներ, ուսումնասիրություն

Բագրատունիներ, հայկական նախարարական տոհմ և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։ Բագրատունիների կամ հին՝ դասական հայերենով (գրաբարով) Բագրատունեաց տոհմն այնքան մեծ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, որ հայոց պատմության հատկապես միջնադարյան ժամանակաշրջանն անհնար է ներկայացնել՝ բացառելով Բագրատունիներին։ Այս տոհմն, ինչպես Մեծ Հայքի Հայկազյան նախարարական տոհմերից շատերը՝ շատ հին ծագում ունի։ Նրա ծագումնաբանական արմատները Հայոց Պատմության հազարամյակների խորքից են գալիս։

Բագրատունյաց արքայատոհմի դրոշը՝

Ծագումնաբանություն՝

Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են առնվազն մինչեւ Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ արմատից։ Արդի հայ պատմագիտութիւնը հիմնականում միակարծիք է Բագրատունիների հայկական ծագման հարցում։ Այդ տեսակետի կողմնակիցներն են, օրինակ հարցի հետազոտողներ Ռաֆայել Ի․ Մաթևոսյանը, որը գիտական հանգամանալից հետազոտությամբ անառարկելիորեն հերքել է հրեական ծագման տեսակետը, ինչպես նաև Ալբերտ Վ․ Մուշեղյանը, Մարիա Գրիգորյանը, Սրմեն Պետրոսյանը, Մնացական Ռ․ Խաչատրյանը և բազում ուրիշներ։

Մանավորապես, արդի շատ հայտնի Հայ պատմաբաններից մեկը՝ Ալբերտ Մուշեղյանն իր «Մովսես Խորենացու դարը» գրքում գրում է. «Հայկյան թագավորության տոհմից սերած Բագրատունիները մինչեւ վերջ չընդունեցին իրեց վերագրված ծագումը՝ հրեա Շամբատից։ «Հայոց պատմությունը» որպես Սահակ Բագրատունի իշխանի պատվիրած մատյան եւ Բագրատունյաց տոհմային սեփականություն՝ երկար ժամանակ մնացել է գրվանի տակ (արգելված), եւ թույլ է տրվել դրանից օգտվել միայն առանձին պատմիչների՝ այն էլ Բագրատունյաց օտար ծագումը չհիշելու պայմանով»։ – Ալբերտ Վ. Մուշեղյան. Մովսես Խորենացու դարը, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 412 էջ։

Բացի այդ, նույն պատմաբանը շատ կարևոր մի դիտողություն է կատարում «Որքան ինձ հայտնի է, առաջին հեղինակը, որ հիշատակում է այդ մասին, 8-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին է, որը գրեթե բառացի մեջ է բերում Խորենացուց հետեւյալ հատվածը.

«Իսկ եթե յաղագս Բագրատունեայն կամիցիս գիտել՝ Պարույր՝ որդի Սկայորդւոյ, կոչեր Հրաչեայ՝ թագավոր Հայոց որդի Հայկայ, որ խնդրեաց յարքայեն Բաբելացոց զմի ոմն ի գերելույն Հրէից՝ Շամբատ, անուն զոր ածեալ բնակեցոյց երկրին Հայոց մեծավ պատուով։ Ի իմանէ սերեցավ ազգն Բագրատունեաց ի նուազել մեծագոյն ազգին յապետականի»։ – Ալբերտ Վ. Մուշեղյան. Մովսես Խորենացու դարը, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 412 էջ[2]