Բագրատունիներ, ուսումնասիրություն

Բագրատունիներ, հայկական նախարարական տոհմ և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։ Բագրատունիների կամ հին՝ դասական հայերենով (գրաբարով) Բագրատունեաց տոհմն այնքան մեծ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, որ հայոց պատմության հատկապես միջնադարյան ժամանակաշրջանն անհնար է ներկայացնել՝ բացառելով Բագրատունիներին։ Այս տոհմն, ինչպես Մեծ Հայքի Հայկազյան նախարարական տոհմերից շատերը՝ շատ հին ծագում ունի։ Նրա ծագումնաբանական արմատները Հայոց Պատմության հազարամյակների խորքից են գալիս։

Բագրատունյաց արքայատոհմի դրոշը՝

Ծագումնաբանություն՝

Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են առնվազն մինչեւ Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ արմատից։ Արդի հայ պատմագիտութիւնը հիմնականում միակարծիք է Բագրատունիների հայկական ծագման հարցում։ Այդ տեսակետի կողմնակիցներն են, օրինակ հարցի հետազոտողներ Ռաֆայել Ի․ Մաթևոսյանը, որը գիտական հանգամանալից հետազոտությամբ անառարկելիորեն հերքել է հրեական ծագման տեսակետը, ինչպես նաև Ալբերտ Վ․ Մուշեղյանը, Մարիա Գրիգորյանը, Սրմեն Պետրոսյանը, Մնացական Ռ․ Խաչատրյանը և բազում ուրիշներ։

Մանավորապես, արդի շատ հայտնի Հայ պատմաբաններից մեկը՝ Ալբերտ Մուշեղյանն իր «Մովսես Խորենացու դարը» գրքում գրում է. «Հայկյան թագավորության տոհմից սերած Բագրատունիները մինչեւ վերջ չընդունեցին իրեց վերագրված ծագումը՝ հրեա Շամբատից։ «Հայոց պատմությունը» որպես Սահակ Բագրատունի իշխանի պատվիրած մատյան եւ Բագրատունյաց տոհմային սեփականություն՝ երկար ժամանակ մնացել է գրվանի տակ (արգելված), եւ թույլ է տրվել դրանից օգտվել միայն առանձին պատմիչների՝ այն էլ Բագրատունյաց օտար ծագումը չհիշելու պայմանով»։ – Ալբերտ Վ. Մուշեղյան. Մովսես Խորենացու դարը, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 412 էջ։

Բացի այդ, նույն պատմաբանը շատ կարևոր մի դիտողություն է կատարում «Որքան ինձ հայտնի է, առաջին հեղինակը, որ հիշատակում է այդ մասին, 8-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին է, որը գրեթե բառացի մեջ է բերում Խորենացուց հետեւյալ հատվածը.

«Իսկ եթե յաղագս Բագրատունեայն կամիցիս գիտել՝ Պարույր՝ որդի Սկայորդւոյ, կոչեր Հրաչեայ՝ թագավոր Հայոց որդի Հայկայ, որ խնդրեաց յարքայեն Բաբելացոց զմի ոմն ի գերելույն Հրէից՝ Շամբատ, անուն զոր ածեալ բնակեցոյց երկրին Հայոց մեծավ պատուով։ Ի իմանէ սերեցավ ազգն Բագրատունեաց ի նուազել մեծագոյն ազգին յապետականի»։ – Ալբերտ Վ. Մուշեղյան. Մովսես Խորենացու դարը, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 412 էջ[2]

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment