Դերբայներ, 15.03

Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի։

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Անկախ դերբայները ունեն ինքնուրույն  կիրառություն։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝

  • անորոշ դերբայ, բայի ուղիղ ձևն է: Վերջավորությունները՝ ել, ալ — խաղալ, վազել
  • ենթակայական դերբայ, վերջավորությունն է ող, ացող, եցող— նայող, կարդացող, մոտեցող
  • համակատար դերբայ, վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
  • հարակատար դերբայ, վերջավորությունն է ած, ացած, եցած — գրած, կարդացած, մոտեցած

Կախյալ դերբայները ինքնուրույն  կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն ստորոգյալ։

Կախյալ դերբայներն են՝

  • անկատար դերբայ, կազմվում է -ում վերջավորությամբ, որը դրվում է անորոշ դերբայի -ել-ալ վերջավորության փոխարեն, օրինակ ՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
  • ապակատար դերբայ — կազմվում է -ու վերջավորությամբ, որն ավելանում է անորոշ դերբային, օրինակ՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
  • վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել-(աց)ել մասնիկներով, օրինակ՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։ Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով իրար նման են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։
    Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։
    Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։
  • ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի  հիմքից, որին ավելանում են  վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։
Դերբայ      Հիմք  Վերջավորություն
Անորոշկարդ, պատմ      ալ, ել
Ենթակայականկարդ, պատմ    ացող, ող
Հարակատարկարդ, պատմ    ացած, ած
Համակատարկարդ, պատմ    ալիս, ելիս
Անկատարկարդ, պատմ    ում, ում
Վաղակատարկարդ, պատմ    ացել, ել
Ապակատարկարդ, պատմ    ալու, ելու
Ժխտականկարդ, պատմ    ա, ի

Առաջադրանքներ դասագրքից, վարժություն 193-199

193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա-մեքենա որը սլանում է
արևի շուրջը պտտվող մեքենա-մեքենա որը պտտվում է արևի շուրջը
թունելից դուրս եկող գնացք,-գնացք որը դուրս է գալիս թունելից
պատրաստակամորեն հորը մտնող երեխա-երեխա որը մտել պատրաստակամորեն հորը
փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ-մարդիկ ովքեր աշխատում են փոշու ու մրի մեջ

Բ. Ընկած գրիչ-գրիչ որը ընկնում է,
մոռացված երգ-երգ որը մոռացվում է,
թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա ով ընկել է թիթեռի հետևից
, արձակված ու կախված վարագույր-վարագույր որը կախված և արձակված է
, լուծված խնդիր-խնդիր որը լոծված է
գիշերվա անձրևից խոնացացած օդ-օդը որը գիշերվա անձրևից խոնավել է

194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:

195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրել ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ ապրես այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ: Դու երկար ապրեցիր այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

197. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ: Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում: Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր: Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:

198. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

Չափել-չափելիս
շարժվելիս
կապելիս
մտնելիս
տեսնելիս

199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել-լսելուց,լսելով,
բարձրանալ-բարձրացնելուց,բարձրանալով
հեռանալ-հեռացնելուց, հեռացնելով

Գլուխս ցավում է քեզ լսելուց
Ես քեզ լսելով հանգաստանում եմ։

Ծանր իրը բարձրացնելուց հետո մեջք ցավում է։
Բարձրանլով աստիճաները զգացի սրտիս զարկերակը։

Հեռացնելուց առաջ ինձ կզգուշացնեսԼ
Հեռացնելով նրան դու չես լուծի քո հարցերը։

Դաս 25․

Դաս 25.  (06.03-10.03)

§27. Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն:

§28. Լաբորատոր աշխատանք 4: Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը:(էջ 91- 95)

Քննարկվող հարցեր՝

1․ Որոնք են պարզ մեխանիզմները: Ինչ պարզ մեխանիզմներ գիտեք:

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։
Մեխանիզմներ՝
լծակ,ճախարակ,թեք,հարթություն,ոլորան պտուտակ և այլն։

2․ Ինչ նպատակով են օգտագործվում պարզ մեխանիզմները:
Պարզ մեխանզիմները ընդհանրապես մեզ օգնում են շատ ժամանակներում։Եվ հեշտացնում են մեր գործը։

3․ Ինչ է լծակը:
Լծակը անշարժ հենարանի շուրջը պտտվելու հնարավորություն ունեցող պինդ մարմին է։

f11d50f49772ec4b801c6b637ee44bfd.jpg
Image1677.jpg

4․ Ինչն են անվանում ուժի բազուկ:
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

5․ Ինչպես կորոշեք ուժի բազուկը:

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

Ուժի բազուկը գտնելու համար պետք է հենման կետից ուղղահայաց իջեցնել ուժի ազդման գծին: Այդ ուղղահայացի երկարությունն էլ կլինի տվյալ ուժի բազուկը:

6․ Ինչպիսի ազդեցություն են գործում ուժերը լծակի վրա:
Լծակը երկու ուժերի ազդեցությամբ գտնվում է հավասարակշռության մեջ, եթե ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտող ուժի մոմենտը հավասար է հակառակ ուղղությամբ պտտող ուժի մոմենտին:

7․ Որն է լծակի հավասարաակշռության պայմանը:

Լծակի հավասարակշռության պայմանը սահմանելու համար դիմենք փորձի օգնությանը (տե՛ս նկարը):

f11d50f49772ec4b801c6b637ee44bfd.jpg
Image1677.jpg

Ամրակալին ամրացնենք լծակ և նրա հենման կետի աջ ու ձախ կողմերում կախենք տարբեր բեռներ այնպես, որ լծակը գտնվի հավասարակշռության մեջ։ Լծակի վրա ազդող F1 և F2 ուժերը) հավասար կլինեն այդ բեռների կշիռներին։ Փորձը ցույց է տալիս, որ F1 ուժը հավասարակշռում է 2 անգամ մեծ, այսինքն` F2=2F1 ուժին, եթե OA հեռավորությունը երկու անգամ գերազանցում է OB հեռավորությանը։

8․ Չափահասն ու երեխան պետք է անցնեն գետակի վրայով՝ մեկը՝ աջ ափից ձախ, մյուսը՝ հակառակ ուղղությամբ: Երկու ափերին էլ կա մեկական տախտակ, որոնցից յուրաքանչյուրը մի փոքր կարճ է գետակի լայնությունից:

Ինչպե՞ս կանցնեն գետակը չափահասն ու երեխան:

Դիտեք տեսանյութերը՝

https://www.youtube.com/watch?v=lueqE0lxLychttps://www.youtube.com/watch?v=g3-7bQWeL50&list=PLDgBqvuGQEq3z1Iv0KtQRZT_0a2QEw_3f