Դաս 25.  (13.03-17.03)

§29. Ճախարակ:

Քննարկվող հարցեր՝

1. Ինչ է ճախարակը:.
Ճախարակ կոչվում է փորակ ունեցող անիվը, որը կարող է պտտվել գոտե կապի մեջ ամրացված առանցքի շուրջը:

2. Ճախարակի ինչ տեսակներ գիտեք:

Անշարժ ճախարակ

Անշարժ կոչվում է այն ճախարակը, որի առանցքն ամրացված է և բեռներ բարձրացնելու ժամանակ ո՛չ իջնում է, ո՛չ բարձրանում: Նկարում ցույց է տրված, թե ինչպես են բեռը բարձրացնում անշարժ ճախարակի միջոցով: Ճախարակում շփման ուժերի բացակայության դեպքում նրա վրա ազդում են միայն պարանի ձգման F1 և բեռի ծանրության F2 ուժերը: Այդ ուժերի կիրառման կետերը կարելի է համարել ճախարակի A և B կետերը ( տե՛ս նկ.):

Շարժական ճախարակ

Երբ անհրաժեշտ է լինում փոխել ոչ միայն ուժի ուղղությունը, այլև ուժի մեջ շահում ստանալ, դա անում են շարժական ճախարակի միջոցով:

Շարժական կոչվում է այն ճախարակը, որը շարժվում է բեռի հետ միասին:

Բազմաճախարակ

Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու նպատակով կիրառում են բազմաճախարակ (պոլիսպաստ, հունարեն պոլի` բազմա և սպառ` ձգում եմ բառերից), որն անշարժ և շարժական ճախարակների համակցությունն է: Նկարում  պատկերված բազմաճախարակը կազմված է երեք շարժական և երկու անշարժ ճախարակներից: Քանի որ շարժական ճախարակներից յուրաքանչյուրը կրկնապատկում է քարշի ուժը, ապա այդպիսի բազմաճախարակն ընդհանուր առմամբ ուժի վեցակի շահում է տալիս։

скачанные файлы  2-3 (2).png

3. Որ ճախարակն է կոչվում անշարժ:

Անշարժ կոչվում է այն ճախարակը, որի առանցքն ամրացված է և բեռներ բարձրացնելու ժամանակ ո՛չ իջնում է, ո՛չ բարձրանում: Նկարում ցույց է տրված, թե ինչպես են բեռը բարձրացնում անշարժ ճախարակի միջոցով: Ճախարակում շփման ուժերի բացակայության դեպքում նրա վրա ազդում են միայն պարանի ձգման F1 և բեռի ծանրության F2 ուժերը: Այդ ուժերի կիրառման կետերը կարելի է համարել ճախարակի A և B կետերը ( տե՛ս նկ.):

4. Որ ճախարակն է կոչվում շարժական;

5. Ինչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Անշարժ ճախարակը օգտագործվում է ուժի ուղղությունը փոխելու համար։

6. Ինչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:


7.Ինչ  է  բազմաճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:
Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու նպատակով կիրառում են բազմաճախարակ (պոլիսպաստ, հունարեն պոլի` բազմա և սպառ` ձգում եմ բառերից), որն անշարժ և շարժական ճախարակների համակցությունն է: Նկարում  պատկերված բազմաճախարակը կազմված է երեք շարժական և երկու անշարժ ճախարակներից: Քանի որ շարժական ճախարակներից յուրաքանչյուրը կրկնապատկում է քարշի ուժը, ապա այդպիսի բազմաճախարակն ընդհանուր առմամբ ուժի վեցակի շահում է տալիս։

8. Ցույց տվեք ուժի կիրառման կետը, լծակի հենման կետը և ուժերի բազուկները:

Image1677-w472

Պատրաստել և ներկայացնել ուսումնական նյութ՝

Հին ժամանակներում շատ պարզ մեխանիզմներ օգտագործվել են ոչ միայն կենցաղում այլև ռազմական նպատակներով։ Պատրաստել տեսանյութ կամ պատումի տեսքով ուսումնական նյութ, պրեզենտացիա այս թեմայի վերաբերյալ հետևյալ վերնագրով՝

«Պարզ մեխանիզմները կենցաղում և ռազմական նպատակներով» կամ «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ աշխարհը» վերնագրով։

Դիտեք հետևյալ տեսանյութերը՝