ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԻՆՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Առաջադրանք 1

ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԻՆ
ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանը յուրացնել ձգտող նոր գերտերությունը
Հայաստանի համար մղված արաբա-բյուզանդական հակամարտությունն ավարտվեց արաբների հաղթանակով: Արաբական զորքերը 701 թ. գրավեցին Հայաստանը: Նրանք շարունակեցին արշավանքները՝ գրավելով Վիրքն ու Աղվանքը՝ մինչև Դերբենդ: Հայաստանում նրանց իշխանությունը հանդիպեց հայ ժողովրդի բոլոր խավերի դիմադրությանը, քանի որ արաբները, ժամանակ առ ժամանակ, տարաբնույթ հալածանքներ էին սկսում իշխանների, եկեղեցու, խաղաղ բնակչության նկատմամբ։

Արաբական ռազմաքաղաքական գերիշխանության հաստատումը Հայաստանում և հակաարաբական առաջին ապստամբությունը
Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի, Վիրքի և Աղվանքի նվաճումից հետո տարածաշրջանում արաբները ստեղծեցին նոր վարչական միավոր, որը կոչեցին Արմինիա։ Այդ վարչական միավորի կենտրոնը սկզբում Դվինն էր, իսկ ավելի ուշ՝ Պարտավը:
Արմինիան գլխավորում էր խալիֆի կողմից նշանակված պաշտոնյան՝ ոստիկանը: Հայաստանի ռազմաքաղաքական կյանքում մեծ կշիռ էր ձեռք բերում Բագրատունյաց տոհմը: Այս տոհմի ներկայացուցիչը երբեմն
համատեղ վարում էր Հայոց իշխանի և սպարապետի պաշտոնները: Հայոց կաթողիկոսին էր շարունակում պատկանել դատական գործը: Նա նաև կատարում էր դիվանագիտական գործառույթներ: Այս պաշտոնների
պահպանումը խոսում է այն մասին, որ Հայաստանում կար որոշակի ներքին ինքնավարություն: Սակայն, միևնույն ժամանակ, արաբական պաշտոնյաները հաճախ էին կամայականությունների դիմում՝ խառնվելով հայոց ներքին կյանքի ամենատարբեր ոլորտների գործերին։
Արաբ առաջին ոստիկանը Հայաստանում ծանր հարկեր է սահմանում: Նա նաև մտադիր էր ոչնչացնել հայ նախարարների զինական ուժը և հենց իրենց՝
նախարարներին, կորստյան մատնել: Տեղեկանալով այս մասին՝ հայ նախարարները գաղտնի ժողով են գումարում: Ժողովի ընթացքում որոշվում է դիմել Բյուզանդիայի օգնությանը՝ արաբների դեմ ազատագրական պայքար սկսելու համար։ Ժողովի մասնակից հայ իշխաններից Սմբատ Բագրատունին բազմաթիվ այլ իշխանների և իշխանական տների ներկայացուցիչների ու զինվորների հետ որոշում է հեռանալ դեպի հայ-բյուզանդական սահմանը։ Հայկական 2000-անոց այս այրուձին առաջնորդում էր հենց Սմբատ Բագրատունին։ Հայ իշխանները նպատակ ունեին շարժվել դեպի Բյուզանդիայի սահմանը և սպասել մինչև կհասնի օգնական զորքը: Երբ հայկական այրուձին
հասնում է Մասիսի լանջերին, նրան սկսում է հետապնդել արաբական 5000-անոց զորագունդը: Փաստորեն, արաբները տեղեկացել էին Սմբատ Բագրատունու ծրագրի մասին։ Ի վերջո, հայերը բանակ են դնում Արաքսի ափին գտնվող Վարդանակերտ բնակավայրում, իսկ արաբական զորագունդը՝ գետի մյուս ափին՝ բաց երկնքի տակ: Հաջորդ առավոտ հայկական զորքն անակնալ հարձակմամբ հանկարծակիի է բերում արաբներին: Ցրտաշունչ գիշերվա պատճառովարաբները կորցրել էին մարտունակությունը, օգնության էր հասել նաև բյուզանդական մի զորաջոկատ, որը նույնպես գրոհում է հակառակորդի վրա: Մարտում արաբական զորաջոկատը գլխովին ջախջախվում է: Արաբներից ողջ է մնում միայն 300 մարդ, որոնք ապավինում են Վանանդ գավառի իշխանուհիներից տիկին Շուշանի գթասրտությանը։ Վերջինս ընդունում է վիրավոր արաբ զինյալներին և օգնություն ցույց տալիս վերքերը բուժելու համար, ինչպես նաև նամակով խնդրում Սմբատ Բագրատունուն՝ չհետապնդել
նրանց։ Այսպիսով նա, կարելի է ասել, մահից փրկում է այդ երեք հարյուր արաբ զինյալներին և հետ ուղարկում իրենց առաջնորդի մոտ։ Հաղթանակից հետո Սմբատ Բագրատունին իր զինակիցների հետ անցնում է Տայք:
Ապստամբությունն ընդգրկում է Հայաստանի այլ շրջաններ ևս: Հայկական ուժերը, Արծրունի և Կամսարական իշխանների գլխավորությամբ, արաբների
նկատմամբ փայլուն հաղթանակներ են տանում: Խալիֆայությունը հայերի դեմ ուղարկում է մեծաթիվ ուժեր, և ապստամբությունը ճնշվում է: Հայկական ապստամբ ուժերին ծանր հարված հասցնելու համար արաբները
դիմում են նենգ քայլի: Հայաստանը նվաճելուց հետո հայ իշխաններին թույլ էր տրվել պահպանել որոշակի թվով զինական ուժ։ Դրա պահպանման հետ կապված ծախսերը երբեմն վճարում էր արաբական իշխանությունը, երբեմն նրանք պարտադրում էին, որ հայ իշխաններն իրենք հոգան զինյալների ռոճիկի և այլ ծախսերը։ Այս ապստամբությունից հետո արաբ կառավարիչը, հայերի այրուձին հաշվառելու և ռոճիկ վճարելու պատրվակով, նախարարներին կանչում է իր մոտ՝ Նախիջևան: Արաբները հայ նախարարներին փակում
են Նախիջևանի ու Խրամի եկեղեցիներում ու, կողպելով դռները, այրում տանիքի գերանները: Կրակով բռնկված այդ եկեղեցիներում ողջակիզվեցին բազմաթիվ հայ իշխաններ։ Այդ տարիներին շատ նախարարական ընտանիքներ բնաջնջվեցին ամբողջությամբ: Այս սոսկալի ոճրագործության պատճառով այս ժամանակահատվածը պատմական մի շարք սկզբնաղբյուրներում հիշատակվում է որպես կրակի տարի
Հակաարաբական այս ապստամբության ճնշումից
հետո արաբական իշխանություններն ավելի են ծանրացնում հայ ժողովրդի վիճակը։ Նրանք ձեռնարկում են հետևյալ քայլերը.
1. 725 թ. Հայաստան է գալիս Հերթ անունով մի արաբ
ոստիկան, որը ծխահարկը փոխարինում է գլխահարկով։ Սա հարկային ծանրացում էր, քանի որ ավելի հեշտ էր հարկ վճարել գերդաստանով, քան՝
անհատապես։ Ըստ հարկային այդ փոփոխության՝15-60 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է հարկ վճարեին։
2. Արաբական իշխանությունները երբեմն հարկը պահանջում էին դրամով, ինչը լրացուցիչ բարդություններ էր առաջացնում: Ժողովրդի շրջանում դրամաշրջանառությունը միջնադարի այս ժամանակաշրջանում շատ քիչ տարածված երևույթ էր, ուստի դրամ ձեռք բերելու համար մարդիկ
պետք է ոչ թե իրենց ապրանքը փոխանակեին այլ ապրանքի հետ՝ սեփական կարիքները բավարարելու և հարկը մթերքով վճարելու համար, այլ վաճառեին, ինչը կապված էր բազմաթիվ լրացուցիչ դժվարությունների հետ։
3. Արաբական իշխանությունները Հայաստանի բարեբեր և առավել ծաղկուն շրջանները սկսեցին բնակեցնել արաբական ցեղերով։
4. Ժամանակ առ ժամանակ հալածանքների էին
ենթարկվում հոգևորականները, արաբները պահանջում էին, որ եկեղեցին նույնպես հարկ վճարի։
Արաբական կենտրոնական իշխանությունների և
տեղի արաբ պաշտոնյաների այս գործողությունները
չեն կոտրում հայ ժողովրդի ազատագրական պայքարի
ոգին։ VIII դարի առաջին կեսին հայ հոգևոր և ռազմաքաղաքական գործիչները շարունակում էին քայլեր ձեռնարկել հայ ժողովրդի վիճակը բարելավելու
և ազատագրական պայքարը շարունակելու ուղղությամբ։
5. Արաբների դեմ պայքարը շարունակելու ռազմավարության մեջ ի հայտ են գալիս երկու տարբեր
մոտեցումներ։ Մամիկոնյան իշխանական տան
ներկայացուցիչները կարծում էին, որ հարկավոր
է, Բյուզանդիայի օգնությանը դիմելով, ակտիվորեն շարունակել ազատագրական պայքարը արաբական իշխանության դեմ՝ անկախություն ձեռք
բերելու համար։ Բագրատունի իշխանական տունը համարում էր, որ հարկավոր է, արաբների հետ բանակցություններ վարելով, ժողովրդի համար
տանելի վիճակ ապահովել՝ զուգահեռաբար պատրաստվելով նրանց դեմ վճռական ռազմական գործողությունների: Երկու խոշոր իշխանական տների
միջև առկա այս ներքին տարաձայնություններն ավարտվում են Բագրատունյաց տան դիրքորոշման որդեգրումով։
6. VIII դարի առաջին կեսի կաթողիկոսներից հատկապես Հովհան Օձնեցին մեծ քայլեր կատարեց հայ ժողովրդի միասնությունն ու ինքնուրույնությունը ամրապնդելու ուղղությամբ։ Նա նաև նպաստեց արաբական իշխանության պայմաններում հայ ժողովրդի վիճակը ժամանակավորապես
թեթևացնելու գործին։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է կաթողիկոս Հովհան Օձնեցու և Օմար II Արդարամիտ խալիֆի միջև տեղի ունեցած հանդիպման և երկխոսության դրվագը։ Մինչ տեքստի ընթերցանությանն անցնելը ասենք, որ Հովհան Օձնեցին մշտապես մարդկանց երևում էր գեղեցիկ քարերով զարդարված
հոգևորականի հագուստներով, ինչպես նաև ոսկու փոշով օծում էր երկար մորուքը: Իմանալու համար՝ ինչու էր նա այդպես անում, ընթերցեք մեջբերված
տեքստը։
Հայաստանի Վլիթ անունով ոստիկանը, տեսնելով կաթողիկոսին, նրա մասին տեղեկացրեց ամիրապետին։
Ամիրապետը ցանկացավ տեսնել նրան։ Անմիջապես իր ծառաներից մեկին ուղարկում է Աստծո մարդուն (կաթողիկոսին) իր մոտ բերելու համար։ Երբ նա մեծ պատվով բերվում է արքունական քաղաքը, ամիրապետը նրան
պատգամ է հղում, որպեսզի սովորական հագուստներով իրեն ներկայանա։ Սակայն կաթողիկոսն իր բարձրահասակ կերպարանքն է՛լ ավելի փայլուն զգեստներով զարդարելով և նոր սպիտակած մորուքը ոսկե ծաղիկների փնջի նման կազմելով ու ձեռքն առնելով ոսկենկար գավազանը, որը եբենոսյա փայտից էր…, գնում է ամիրապետի մոտ։ Ամիրապետը տեսնելով ու հիանալով
նրա գեղեցկությամբ, գեղեցիկ հասակով ու փառահեղ տեսքով՝ խնդրում է նրան նստել և սկսում է հարցեր տալ.
– Ինչո՞ւ ես այդպես պճնազարդված…
Իսկ նա պատասխանելով ասում է.
– …Այս բանը կարելի է տեսնել նաև ձեր մարմնավոր թագավորների մեջ, որոնք զարդարված են ծիրանազարդ, ոսկեզարդ զգեստներով և գեղեցիկ զարդերով ու զենքերով, որպեսզի ահաբեկեն շատերին… Բայց եթե ցանկանաս ինձ ամբողջությամբ հետազոտել, դո՛ւ, տե՛րդ, պետք է հրաման տաս, որ մարդիկ մի փոքր հեռու գնան։
Իսկ հետո առանձնանալով՝ արտաքին զգեստները հանեց և նրան ցույց տվեց այդ զգեստների տակից հագած այծամազե ցփսին՝ ասելով.
– Իմ մերկությունն է իմ զգեստը, իսկ արտաքինը միայն
մարդկանց համար է։
Եվ երբ ամիրապետը ձեռք է տալիս այծամազե շապիկին, մռայլվելով, խոժոռվելով և քստմնելով ասում է.
– Ինչպե՞ս կարող է մարդու մարմինը դիմանալ այսպիսի անտանելի քրձին, եթե Աստծո կողմից նրան համբերություն տրված չլինի։
Եվ ապա, մեծ պատվով նրան մեծարելով, յոթ անգամ
նրան զարդարելով արքունական զգեստով և նրան պարգևելով ոսկու և արծաթի գանձեր՝ ամիրապետը կաթողիկոսին ուղարկում է իր աշխարհը։
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն
1. Պատմական այս փաստը ևս մեկ անգամ ցույց է
տալիս, թե մեկ անհատի իմաստնությունն ինչպես
կարող է անդրադառնալ ողջ ժողովրդի վիճակի
վրա։ Պատմաբանները նշում են, որ արաբական
իշխանությունների կողմից Հովհան Օձնեցուն մեծ
ազատություն է տրվել կրոնական հարցերի կարգավորման համար։ Օգտվելով այդ հանգամանքից՝
Հովհան Օձնեցին անմիջապես վճռական գործողություններ է սկսում հայոց եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրող հունական եկեղեցու դեմ։ Նա
նաև հրավիրում է հայ և ասորական եկեղեցիների
համատեղ ժողով, որտեղ քննադատվում է քաղկեդոնականությունը, և հաստատվում է հայ-ասորական եկեղեցիների միություն։
2. Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ
կաթողիկոսի արտաքին տեսքի մասին Հայաստանի
ոստիկանը նամակով հայտնել է ամիրապետին՝
խալիֆին։ Ինչպես հիշում եք, արաբներն իրենց նվաճումներով նպատակ ունեին աշխարհով մեկ տարածել մուսուլմանությունը։ Գուցե դա է պատճառը, որ
նրանք մեծ ուշադրությամբ հետևում էին հայոց եկեղեցու առաջնորդի գործողություններին՝ փորձելով,
հնարավորության դեպքում, կրոնական բանավեճի
մեջ մտնելու միջոցով պայմաններ ստեղծել մուսուլմանության տարածման համար։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ խալիֆը զրույցի
սկզբում սրամիտ կշտամբանքի միջոցով Հովհան
Օձնեցուն հիշեցնում է Հիսուս Քրիստոսի համեստ
արտաքին տեսքի մասին։ 
3. Ուշագրավ է, որ խալիֆի պաշտոնը Հովհաննես
Դրասխանակերտցին հիշատակում է «ամիրապետ»
տարբերակով։ Ինչպես նշված է այս թեմայի բառարանում, ամիրա (էմիր) էին կոչվում արաբ իշխանները։ Փաստորեն խալիֆին, որը արաբ իշխանների
առաջնորդն էր, պատմիչը հենց այդպես էլ կոչում է՝
ամիրապետ։
4.Պատմական այլ աղբյուրներից մեզ հայտնի է, որ
Հովհան Օձնեցուն իր մոտ հրավիրած խալիֆը
Օմար Բ-ն է։ Նա այդ աղբյուրներում հիշատակվում է Արդարամիտ պատվանունով։ Հովհան Օձնեցու հանդեպ նրա վերաբերմունքը ևս մեկ անգամ
հաստատում է, որ խալիֆին հենց այնպես չի տրվել
այդ բարձր պատվանունը։ Նա, փաստորեն, լիովին ճանաչեց քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Հովհան Օձնեցու իմաստնությունը և որևէ կերպով
չօգտվեց նրա անպաշտպան վիճակից՝ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ բռնություններ սկսելու նպատակով։
Օգտվելով արաբական իշխանությունների կողմից
իր հանդեպ բարեհաճ վերաբերմունքից՝ Հովհան Օձնեցին իրականացրեց մի շարք գործողություններ, որոնք
ուղղված էին հայ ժողովրդի հոգևոր ինքնուրույնության
և միասնության պահպանմանը։ Նա ակտիվ պայքար
ծավալեց նաև պավլիկյան աղանդավորական շարժման դեմ՝ ժողովրդին հեռու պահելով եկեղեցուց հեռանալու հնարավոր վտանգից։

Տրամաբանական խնդիրներ՝

1․Սեպտեմբերի 11-ին մաթեմատիկայի ուսուցիչը հաշվեց դասարանի աշակերտների տարիքների գումարը և գրեց իր նոթատետրում։ Ուղիղ մեկ տարի հետո նա կրկին հաշվեց աշակերտների տարիքների գումարը և ստացավ 2020-ով ավելի մեծ թիվ, քան նախորդ տարի։ Պարզել, թե քանի՞ աշակերտ կար դասարանում, եթե դասարանի կազմը մնացել է նույնը։
Իսկ քանի՞ աշակերտ կլիներ այն դեպքում, եթե դասարանի աշակերտների քանակն ավելացել է 1111 տարեկան 11 աշակերտով։

2․Արամը գրատախտակին գրեց մի քանի երկնիշ թվեր, իսկ Դավիթը 100100-ից հանեց այդ թվերից յարաքանչյուրը և նույպես գրեց գրատախտակին։ Արամի գրած թվերի գումարը հավասար է 576576, իսկ Դավիթի ստացած թվերի գումարը 724724։ Քանի՞ թիվ է գրել Արամը գրատախտակին։

3․66-րդ դասարանում կա 2525 աշակերտ: Ծնողական ժողովին եկել էին 2121 մայրեր և 1515 հայրեր: Հայտնի է, որ յուրաքանչյուր աշակերտի ծնողներից գոնե մեկը եկել էր: Պարզել, թե քանի՞ աշակերտ կա, որոնց 22 ծնողներն էլ եկել էին:

Բայ, գործնական աշխատանք, 02.03

1.Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:

Ի՞նչ անել-հանդիպել,ժպտալ, ներել, կահավորել, անհետանալ, խնամել,պայքարել,վստահել,նեղանալ

Ի՞նչ լինել -շքեղանալ,հարստանալ,սևանալ,մթնել, թանկանալ, ճաքել, կապտել ՝ ծարավել,շիկնել,

2.Կազմիր բայեր տրված գոյականներից:

Ավարտ-ավարտեք

կռիվ-կռվել

վեճ-վիճել

շղթայել

հաշիվ-հաշվել

կույտ-կիտել

ժպիտ-ժպտալ

սղոց-սղոցել

վճիռ-վճռել

տոն-տոնել

փունջ-փնջել

կարոտ-կարոտել

վկա-վկայել

կազմ-կազմել

կերակուր-կերակրել

գործ-գործել

հունձ-հնձել

սոսինձ- սոսնձել

փայլ-փայլել

անձրև-անձրևել

քրքիջ-քրքջալ

ավել-ավլել

գին-գնել

նվեր-նվիրել

3.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:


ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել

բ. խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ,

գերել-կախարդել

կազդուրվել-առողջանալ

փայլել-ցոլալ

գոռոզանալ-մեծամտանալ

չքանալ-անհայտանալ

ընկղմվել-սուզվել

ոգևորել-խրախուսել

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել


բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:

Ննջել-նիրհել
Գողանալ-հափշտակել
Դժգոհել-փնթփնթալ
Ուղղել-շտկել
Մտորել-խորհել
Անարգել-պայքարել
մարտնչել-ստորացնել


4.Ընդգծիր բայերը:
Բայեր-Հմայել, շահել,ջերմել, փսփսալ,ձնհալ,հեկեկալ:

Անասնապահություն

Դասի հղումը 

Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:
Հարկավոր են բնակլիամայական պայմաններ՝

Ոչխարաբուծությունը (1.2 մլրդ գլուխ) զարգանում է մերձարևադարձային և արևադարձային
կիսաանապատների և անապատների համեմատաբար աղքատիկ բուսածածկ ունեցող
տարածքներում և երկրագնդի լեռնային շրջաններում: Ոչխարաբուծության հիմնական
արտադրանքը միսն ու բուրդն են: Այդ երկու մթերքի արտադրությունը զուգակցող մսաբրդատու ուղղության ոչխարաբուծությունը բնորոշ է բավարար խոնավություն և համեմատաբար մեղմ կլիմա ունեցող շրջաններին (Եվրոպա, Նոր Զելանդիա, Արգենտինա), բրդատու ուղղությունը` ավելի չորային շրջաններին (Ավստրալիա, Չինաստան, Թուրքիա, Մոնղոլիա, Իրան): Նրբագեղմ և կիսանրբագեղմ ոչխարաբուծությունը հատկապես զարգացած է Ավստրալիայում,Ղազախստանում, Նոր Զելանդիայում:


Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:
Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է միս, կաթ, կենդանական յուղ, ձու,
իսկ թեթև արդյունաբերությանը` բնական հումքի որոշ տեսակներ (կաշի,բուրդ մորթի):Անասնապահությունը աչքի է ընկնում ճյուղային մեծ բազմազանությամբ:


Նշել այն երկները, որտեղ առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերը՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անանսապահություն, ձիաբուծություն, ձնկորսություն: 

ոչխարաբուծությունԱշխարհում ոչխարաբուծության խոշորագույն մարզերը Չինաստանի և Ավստրալիայի անապատային և կիսաանապատային շրջաններն են

խոզաբուծությունԽոզերի գլխաքանակի մեծ մասը կենտրոնացված է Ասիայում: Առաջին տեղում Չինաստանն է: Խոզաբուծությունը զարգացած է նաև Եվրոպայում (Գերմանիա, Ռուսաստան, Լեհաստան, ֆրանսիա, Ուկրաինա), Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ) և Հարավային Ամերիկայում (Բրազիլիա):



խոշոր եղջերավորԽոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով աշխարհում առաջին տեղում է Հնդկաստանը: Նրան հաջորդում են Բրազիլիան, Չինաստանը, ԱՄՆ-­ը:

ձիաբուծությունԹույլ զարգացած լեռնային ու անապատային երկրներում բուծում են ուղտեր, ձիեր,ջորիներ, յակեր, լամաներ և այլն, որոնք գլխավորապես ծառայում են որպես տրանսպորտային և բեռնափոխադրման միջոցներ, ինչպես նաև միս, բուրդ, մորթի, կաթ, կաշի տվողկենդանիներ: Օրինակ քոչվոր արաբների բեդվինների համար անգնահատելի նշանակություն ունի ուղտը:


ձկնորսությունԱՄՆ-Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Բայեր, 27.02

1.Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կարմրել- կարմիր, ածական
ըմպել- ումպ, գոյական
կռվել-կռիվ,գոյական
ոչնչանալ-ոչինիչ,դերանուն
սիրել-սեր,գոյական
փափկել-փոփուկ,ածական
գրկել-գիրկ, գոյական
կոպտանալ-կոպիտ,ածական
անրջել-անուրջ, գոյական
շիկանալ-շեկ,ածական
վարդագունել-վարդագույն,ածական
ուղղել-ուղիղ,գոյական
ապշել-ապուշ,ածական

2.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Զայրույթից նա  գունատվեց:
Տերևները սկսել են դեղնանալ:
Նրանք միմյանց հանդեպ  ջերմ են;
Այդ պատմությունից էլ  առաջացավանվանումը:
Լուսաբացվեց, և նոր օր սկսվեց:
Ուշացար, հյուրերն արդեն գնացել են:
Նա իր փայտիկով քարացրեց քաղաքը:

3.Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:
հրավիրել,վազել,կանչել,սիրահարվել,կանգնել,հավանել
ապուշանալ,վատանալ,լավանալ,

4.Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:

Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց-երկրորդ դեմք,անցյալ ժամանակ,եզակի թիվ
կսովորես-երկրորդ դեմք,ապառնի,եզակի թիվ
գրեցինք-առաջին դեմք,անցյալ, հոգնակի թիվ
գնալու են-երկրորդ դեմք,ապառնի, հոգնակի թիվ
վազել ենք-առաջին դեմք,անցյալ, հոգնակի թիվ
կռվեցին-երորդ դեմք,անցյալ, հոգնակի
հավատում եմ-առաջին դեմք, ներկա, եզակի
կփայլեն-երկորդ դեմք, ապառնի,հոգնակի
տխրեցիր-երկրորդ դեմք,ներկա, եզակի

Փետրվար ամսվա ամփոփում

Փետրվարի ամսվա ամփոփումը, փետրվար ամսին կատարել եմ բոլոր առաջադրանքները կատարել եմ 4 տեսանյութեր։Այս ամիսը շատ հետաքրքիր էր, քանի որ և կատարեցինք Տերյանական նախագիծ և Թումանյանական։Շնորհակալություն․․․

Հայոց լեզվի ամփոփում՝


Գործնական աշխատանքներ
Գործնական աշխատանք
Հայոց լեզու, 20.02
Դերանուն, գործնական աշխատանք
Դերանուն
Թվականներ, գործնական աշխատանք, 06.02
Գրքից վարժություններ168,169,170,176
Թվական գործնական աշխատանք01․02

ստեղծագործական աշխատանք՝
Սպասված ձմեռ


Գրականության ամփոփում՝


Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:
Կարդում ենք Թումանյան
Կարդում ենք Տերյան նախագծի ամփոփում
Տերյանը՝ մարդ
Տերյանական Նամականի
Տերյանը երաժշտության մեջ
Ավետիք Իսահակյանի հուշերը Տերյանի մասին
Տրիոլետ։Բազմաթիվ Տրիոլետների հեղինակ՝ Վահան Տերյան
Տերյան։ Կենսագրություն
Կարդում ենք Տերյան
Ոսկի հեքիաթ



տեսանյութեր՝
Հովհաննես Թումանյան
Գրքի տոնը, մեր դասարանում
Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ու՞ր
Խոր են քո հուր աչքերը, Տրիոլետ

Հովհաննես Թումանյան, Փարվանա բալլադը

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II

Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,

Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:

Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:

Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:

— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.

Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:

Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III


— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *

Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

1902

Առաջադրանքներ:
1.Ի՞նչ է բալլադը:
Քնարական փոքրիկ վիպերգ, որի մեջ բանաստեղծը հաղորդում Է ոչ միայն իր հույզերն ու մտքերը, այլև դրանք առաջացնող դեպքերը՝ երևույթները ևն:

2.Ընդգծիր այն տողերը, որոնք նկարագրում են աղջկան:

3.Ի՞նչ է անշեջ հուրը ըստ աղջկա, ըստ քեզ:
Անշեջ հուրը դա անսահման սերն է, որը աղջիկը չէր գտնում։Եվ աղջկա համար միայն սերն էր կարևորը։


4.Ի՞նչ ավանդություններ կան ստեղծագործության մեջ:
Առաջին՝ աղջկա արցունքներից է գոյացել Փարվանան։
Հետո մարդիկ դառնում են թիթեռներ։


5.Բերանացի սովորիր առաջին հատվածը:

Արդեն գարուն է

Աթաբեկ Խնկոյան

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Հ. Սահյան

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Ձմեռը հալվել դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով նա գնում է հեռու,
Գնում է, լցվում է ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին՝
Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Վահան Տերյան
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Վահան Տերյան
Գարնանամուտ


Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908


Եղիշե Չարենց

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Եղիշե Չարենց

Էլի գարուն կգա


Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա:


Վահագն Դավթյան

Տաղ ձնծաղիկի

Հողի մեջ քնած գարունն արթնացավ առավոտ կանուխ 

Ու դստերն ասաց.

-Ելիր, ձնծաղիկ…

Ծաղիկը ելավ, շուրջը ձյուն է դեռ ու դող է քամու, 

Իսկ ինքը մենակ, ինքը՝ մերկ ու բաց, ինքը՝ բարալիկ…

Եվ կանգնեց այդպես նա աշխարհի դեմ մենակ ու մաքուր, 

Եվ կանգնեց այդպես՝ փխրուն, արցունքոտ ու ճառագայթող, 

Վերից կարկուտը սպառնաց նրան գնդակով իր կույր, 

Ու վարից հողմը՝ իր ծանր թաթով:

Եվ կանգնած այդպես ցուրտ հողմերի մեջ, երազում էր նա. 

Շուտով, ախ, շուտով գարուն կլինի ու կանաչ թրթիռ, 

Իր հետքով կգա մանուշակների ծփանքը անափ, 

Ու քարի կրծքին կվառվի մասրին իբրև ալ հրթիռ:

Ձյունի արցունքը հողի գոլ կանչով սարերից եկած, 

Ծիծաղ կդառնա, կանաչ ծիծաղով հողից կհառնի, ՚՚

Դեղձին կբացի մաքուր առագաստն իր հարսանեկան 

Ու հարբած մեղվին իր ծոցը կառնի:

Զանգակ ծաղիկը կնազի՝ կապույտ ծարիրը կոպին, 

Եվ կապույտ նազով խոստումներ կտա սրան ու նրան, 

Զմրուխտ կհագնի ու ալ կհագնի քարափն իսկ կոպիտ

Ջրվեժի ճերմակ օրհնանքը վրան:

Հողը կդառնա հաց մի անսպառ, ու լույսը՝ գինի… 

Բոլորը կգան, բոլորը կգան այդ խրախճանքին, 

Բայց ինքը, ավաղ,

Մեռած կլինի…

Վահագն Դավթյան

Տաղ կարոտի

Գարնան օրն ասես

Դեղձենուց պոկված ծաղկաթերթ էր թաց,

Գարնան օրն ասես

Անձրևի վերջին արտասուքն էր ջինջ…

Մի խարտյաշ աղջիկ ամեն ինչ առել,

Տանում էր անդարձ

Ու չէր շնորհում, չէր տալիս ոչինչ:

Այդ գարնան օրը, 

Այդ աղջիկն ես դու:

Այնտեղ՝

Քարափի պղնձե շուրթին

Մի վանք կար ավեր,

Ու վանքից ներքև մի հովիտ կար տաք,

Եվ այդ տաք հովտի կանաչների մեջ

Լուռ արածում էր մի ալ հովատակ:

Այդ հովիտն ես դու, 

Այդ հովատակը:

Վերում թափառող ամենամաքուր երազը առել,

Փշրում էր Աստված

Ու վար էր թափում իբրև լույս մի ձյուն…

Առաջին ձյունն էր…

Իջնում էր թեթև

Ու բերում իր հետ

Խոստովանելու մի տաք ցանկություն:

Այդ մաքուր ձյունն ես, 

Այդ ցանկությունը:

Եվ ինչ-որ մեկը ասես ականջիս

Հանկարծ դնում է ծովային խեցի…

Ու ծովն է խշշում,

Ու ծովի ափին

Այդ ո՞վ է այդպես մերկ ու գեղեցիկ…

Դու ես երևի, 

Այդ դու ես նորից:.

Կար մի խուլ ձորակ,

Բարդիներ կային,

Եվ մի ջրաղաց, որ լուռ էր վաղուց,

Եվ մի ջրաղաց, որ կքել ցավից

Ու իր թախիծն էր մեն-մենակ աղում:

Այդ ձորակը խուլ, 

Այդ թախիծն ես դու:

Այդ ե՞րբ էր,

Որտե՞ղ…

ժայռի բռան մեջ աղբյուր կար մաքուր, 

Մեջը երկնքի ու արեգակի 

Բեկորներ էին փշրելով թափել

Դու կարող էիր ծնկաչոք իջած,

Մաքրություն,

Կապույտ

Ու լույս հավաքել:

Այդ աղբյուրն ես դու:

Հովհաննես Շիրազ
Թագադրում



Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Հովհաննես Շիրազ
Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։