Կրկնողական աշխատանք

Որ նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

3. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:

4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

4. Նախադասությունների մեջ թվականի կազմության սխալներ կան, գտիր և ուղղիր:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոթ օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:
2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասնչորս տարեկան:
3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տասներեքերորդ շարքում:
4) Երևաց երկրորդ շունը, երորդը, շների հետևից էլ` Պանինը:
5) Զորքի կարևոր մասն էր կազմում ութսուն հեծյալից կազմված զորախումբը:

5. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա. Վախ, սանձ, անուն, սուգ, գութ:

Վախենալ,սանձել,անունել,սուգել,գթալ

Բ. Հպարտ, կապույտ, կարծր, կոպիտ, սուր:

Հպարտանալ,կապտել,կարծրել,կոպտել,սրել:

Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:

Ոչնչանալ,բոլորել, նույնանալ,ամբողջել:

Դ. Հավերժ, հանգիստ, արագ, շատ, քիչ:

Հավերժանալ,հանգստանալ,արագանալ,շատանալ,քչանալ:

6. Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Տևել, տպել, բացել,դասել, ճառել:
Բ. Վեր, արտ, հակ, հար, ստոր:

Վերաբացել,արտատպել,հարատևել,հակաճառել,ստորադասել:


7. Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են Ե խոնարհման, որոնք` Ա խոնարհման:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Ցատկել, լսել, հիշել, տխրեցնել, գիտեմ, ուշանալ, չմտահոգվել, ունենալ

8. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-սովորեցնել
քնել-քնացնել
պայծառանալ-պայծառացնել
զգալ-զգացել
զբաղվել-զբաղեցնել
զնգալ-զնգացնել
դադարել-դադարեցնել
փայլել-փայլեցնել
նրբանալ-նրբացնել
ծաղկել-ծաղկեցնել

9.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:


ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

Հիանալ-զմայվել

Ապաքինվել-առողջանալ

Ղալկանալ-գունատվել

Պարծենալ-հպարտանալ

Չքանալ-անհայտանալ

ընկղմվել-սուզվել

Ոգևորել-գոտեպնդել

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

Ննջել-նիրհել

Կողոպտել-թալանել

Հանդգնել-համաձայնել

Մտածել-խորհել

Ենթարկվել-հնազանդվել

Վրնջալ-խրխնջալ

մարտնչել-պայքարել

10. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս:

Մի պոչավոր կենդանի է գալիս:

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:

Չգիտեի որ այդքան զորավոր հսկա ես:

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին:

Այդտեղ որսորդները երկոտքանի զարմանալի կենդանի են տեսել։

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Հայրաբար խրատում էր ու համոզում

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամու նման եք խոսում: Հարցը իր (յուրձևովլուծեց ու գնաց:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment