Մայրենի,ամառային առաջադրանքներ

Առաջադրանք 3

1. Կարդա՛ տեքստը:
Տասներկուերորդ դարի հայ հանճարեղ բժիշկ Մխիթար Հերացին իր ողջ կյանքը նվիրաբերել է մարդկությանը: Նրա դուռը միշտ բաց է եղել հիվանդների առաջ:
Մի գիշեր, երբ մեծ բժիշկը սենյակի  մենակության մեջ նստած ինքնամոռացությամբ ուսումնասիրում էր զանազան բույսեր, որոնց օգտագործումը շատ կարևոր էր համարում բժշկության մեջ, հանկարծ ծեծեցին դուռը:
Հերացին անմիջապես վերցրեց կանթեղը և բացեց դուռը:  Շեմին կանգնած էր մի օտարական:
-Ներիր, բժիշկ,-որ այսպես անպատեհ ժամի քեզ անհանգստացրի:
Հերացին կարծելով, թե եկողը սովորական հիվանդ է, ներս հրավիրեց նրան:
Երբ օտարականը նստեց, Հերացին սկսեց հարցնել նրա առողջության մասին:
-Ես հիվանդ չեմ , բժիշկ: Ես եկել եմ երեք հարց տալու:
-Պատրաստ եմ քեզ լսելու,- ասաց մեծ բժիշկը,- խոսիր:
-Ասա ինձ, բժի՛շկ, ո՞րն է քո բժշկության գաղտնիքը:
-Իմ բժշկությունը ոչ մի գաղտնիք չունի,- պատասխանեց Հերացին,- իմ բժշկությունը սերն է, սեր դեպի մարդը:
-Ասա ինձ, բժիշկ, դժվա՞ր է  բժշկի պարտականությունները:
-Բժշկի աշխատանքը դժվար է, երբեմն չափազանց դժվար: Բայց բժշկությունը պարտականություն չէ, զավակս: Բժշկությունն ամենից առաջ կոչվում է խիղճ:
-Մի վերջին հարց էլ , բժիշկ,- ասաց օտարականը,-ինձ չե՞ս վերցնի քեզ մոտ որպես աշակերտ:
-Քո երրորդ հարցին ես չեմ կարող պատասխանել, մինչև որ դու չպատասխանես իմ հարցին: Ասա ինձ  խնդրեմ, հանուն հիվանդի դու կարող ես ամեն ինչից զրկել քեզ: Կարող ես քո հանապազօրյա հացի փոխարեն հիվանդի համար դեղ գնել, կարող ես անքուն գիշերներ անցկացնել նրա անկողնու մոտ ՝ մոռանալով քո մերձավորներին: Եվ, վերջապես , դու ընդունակ ես մեկընդմիշտ ընդունել, որ բժշկի աշխատանքը սոսկ պարտականություն չէ, այլ անհուն սեր դեպի մարդը, համակ նվիրում և սրբազան գործ: Եթե ազնիվ ես, ասա ինձ ճշմարտությունը:
Օտարականը շփոթվեց:
-Ես…ես ազնիվ մարդ եմ , բժիշկ,- ասաց նա,- և ես քեզ խաբել չեմ կարող: Ավելի լավ է ես շարունակեմ զբաղվել իմ արհեստով՝ տակառագործությամբ:
Մխիթար Հերացին մոտեցավ և գրկեց օտարականին:
-Ապրես, զավակս, դու ազնիվ մարդ ես և չցանկացար ապագայում հանցագործ դառնալ:
Օտարականը ներողություն խնդրեց և հեռացավ, իսկ Հերացին, որ իրոք ամբողջավին նվիրված էր մարդկությանը, նորից շարունակեց բույսերի ուսումնասիրությունը:

2. Ո՞վ էր Մխիթար Հերացին, ի՞նչ գիտես նրա մասին:
Հայ բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացին ծնվել է 1120թ-ին, բայց տարբեր աղբյուրներ, տարբեր թվականներ են ասում մեզ չի հասել իրական ծնդդյան թիվը։ Հայ դասական բժշկության հիմնադիրն է։ Մասնագիտական կրթությունն ստացել է Կիլիկյան Հայաստանում:

3. Բնութագրի՛ր օտարականին:
օտարական-բարի, խելացի,ազնիվ

4. Ինչպիսին պետք է լիներ բժիշկը:
Բժիշկը առաջին հերթին, իր գործը պետք է անի սիրով։Պետք է իր գործը իր համար պարտականություն չլինի այլ հաճույք։Եվ պետք է հիվանդի համար ամեն ինչի պատրաստ լինի։

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Հիվանդ- առողջ
ունևոր-աղքատ

դժվար-հեշտ
համարձակ-անհամարձակ
գեղեցիկ-տգեղ
փակ-բաց

6. Տրված բառերից ընդգծիր ածականները (հատկանիշ ցույց տվող բառերը):
Ծաղիկ, մարդ, գեղեցիկ, նայել, երկաթյա, բախտավոր, հաղթանակ, կարմիր:

Մայրենի,ամառային առաջադրանքներ

Առաջադրանք 2

1. Կարդա՛ տեքստը:
Ձնծաղիկը
Այսօր ես աշնանային անտառում դեղին, նարնջագույն, կարմրավառ տերևներ եմ հավաքում:
Հրաշք-ոսկի է իմ ձեռքերում և շուրջս:
Ես մտածում եմ այն մասին, որ շուտով կգա երկար ու ցրտաշունչ ձմեռը:
Եվ որքան քաջություն ու հույս  է անհրաժեշտ ունենալ փոքրիկ ձնծաղիկին, երբ նա գարնանը կհայտնվի դատարկ ու մերկ անտառում:
Որքան քաջություն և հույս պետք է ներդրված լինեն փոքրիկ կենդանի թերթիկներում, որպեսզի չդողան նրանք:
Իմ ընկեր, եղի՛ր ձնծաղիկի նման, ես գիտեմ՝ դու հիմա ամբողջովին մենակ ես…
Իմ ընկեր, ես հավատում եմ քո ուժերին, ինչպես ձնծաղիկը, քանի դեռ ողջ է թեկուզ մի թերթիկը, քո մի հույսը, կյանքը շարունակվում է:

2. Ըստ տեքստի բնութագրի՛ր ձնծաղիկին:
ձնծաղիկ-բարի,միայնակ,նպատակասլաց

3. Տեքստում գտի՛ր կոչական ունեցող  նախադասութուն և կանաչ ներկիր:
Իմ ընկեր, եղի՛ր ձնծաղիկի նման, ես գիտեմ՝ դու հիմա ամբողջովին մենակ ես…
Իմ ընկեր, ես հավատում եմ քո ուժերին, ինչպես ձնծաղիկը, քանի դեռ ողջ է թեկուզ մի թերթիկը, քո մի հույսը, կյանքը շարունակվում է:

4. Փակագծերում տրված բառերից ճիշտը տեղադրիր նախադասության մեջ:

Խաղողի  /կանաչ, զմրուխտ/ որթատունկերի և վարսաթափ ուռենիների մեջ թաքնված աղյուսե շենքը թաղված էր լռության մեջ:

Ճամփորդի  սիրտը կծկվում էր մի /անորոշ, անորսալի/ տագնապի

5. Ուղղակի խոսքերը վերածել անուղղակիի:
Մոտեցավ և ցածրաձայն խորհուրդ տվեց.
-Հորդ լավ նայիր և մի՛ նեղացրու:

Մոտեցավ և ցածրաձայն խորհուրդ տվեց, որ հորս լավ նայեմ։

-Հետևի՛ր ինձ,- ասաց ընկերս,- հակառակ դեպքում կմոլորվես:
Ընկերս ասաց,որ հետևեմ իրեն, հակառակ դեպքում կմոլորվեմ։

իմ կարդացած գրքի մասին

Ես այս ամառ կարդացել եմ երկու գիրք «Ծաղիկներ Էլջերնոնի համար»
և The stranger:
Երկուսն էլ շատ հետաքրքիր էին, բայց «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիրքը ինձ համար ավելի հետաքրքիր էր, այն մի տղայի մասին էր ով աուտիզմով հիվանդ էր և ուզում էր խելացի լիներ, բայց դա բավակնին դժվար էր իր համար, քանի որ նա հիվանդ էր։ Նրան վիրահատություն արեցին և նա դարձավ ավելի խելացի, նա ամեն օր, նոր գիտելիք էր ստանում և հետաքրքիր բաներ բացահայտում, բայց հետո նա հասկացավ ,որ այդ վիրահատութոյւնը ժամանակավոր էր և ամեն օր գիտելիքը կորում էր և նա չէր հիշում այն, ինչ սովորել էր։
ԵՍ կարող եմ մի բան ասել այս գրքի մասին այն հրաշալի գիրք է և դուք նույնպես կարող էք ընթերցել ։