Աշխարհագրության առաջին դաս

Դասի հղումը

Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը։

Հին ժամանակներում եղել է մեկ մայր գիտություն իսկ հետո 16-17 դ․ ավելացել են ուրիշ գիտություններ, որոնք հիմա մենք ուսումնասիրում ենք դպրոցում։Այնուհետև աշխարհագրությունից տրոհվում են էլի գիտություններ օրինակ ՝ ֆիզիկական աշխարհագրությունը և սոցիալ-տնտեսական աշխարհագրությունը։

Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: 

ա) առավելագույն խորությամբ ուսումնասիրել և ճանաչել մադու շրջակա միջավայրի ինքնազարգացման և ինքնակառավարման սահմանները, որպեսզի մարդու տնտեսական գործունեությունը կազմակերպվի այնպես, որ երբեք չխախտվեն այդ սահմանները և շրջակա միջավայրը պահպանվի այնպիսի վիճակում, որը հնարավորություն կընձեռի մարդկությանը մշտապես ապահովել անհրաժեշտ բնական ռեսուրսներով,

բ) խորը ուսումնասիրել բնակչության և տնտեսության տեղաբաշխումը և ապա` գնահատել, այսինքն` որոշել, թե այդ տեղաբաշխումն ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է նպաստում երկրի հասարակական զարգացմանը: Այդ գնահատման համար օգտագործվող չափորոշիչը տնտեսության տեղաբաշխման արդյունավետությունն է, որն արտահայտում է, թե որքա՞ն նյութեր, էներգիա, աշխատաժամանակ և դրամ է ծախսվել և դրա դիմաց ի՞նչ արդյունք է ստացվել,

գ) կանխատեսել բնության վրա մարդու գործունեության ազդեցության բոլոր հնարավոր հետևանքները: Այս խնդիրն առավել կարևորվեց այն պատճառով, որ բնության վրա անխոհեմ ազդեցության հետևանքով Երկրագնդի տարբեր մասերում առաջացան բազմաթիվ բացասական երևույթներ: Դրանցից են, օրինակ` Սևանա և Արալյան լճերի ջրի մակարդակների իջեցումն ու դրա հետևանքով առաջացած էկոլոգիական ծանր իրավիճակը կամ էլ` Աֆրիկայի անապատային տարածքի ընդարձակումը սավաննաների տարածքի հաշվին:


Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը: 

բնական գիտություններ-Ֆիզիկա, Քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն, բնագիտություն

հասարակական գիտություն -Պատմություն,տնտեսագիտություն,քաղաքագիտություն,հասարակագիտություն,սոցիոլոգիա