Զուգահեռագիծ

Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:

paralelograms.jpg

Զուգահեռագծի հատկությունները

1. Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=DC,BC=AD

paralelograms 2.jpg

2. Զուգահեռագծի հանդիպակաց անկյունները հավասար են՝ ∢A=∢C,∢B=∢D

paralelograms 3.jpg

3. Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD,AO=OC

paralelograms 5.jpg

4. Զուգահեռագիծը անկյունագծով բաժանվում է երկու հավասար եռանկյունների՝ ABC և CDA եռանկյունները հավասար են:

paralelograms 6.jpg

5. Զուգահեռագծի յուրաքանչյուր կողմին առընթեր անկյունների գումարը 180 աստիճան է՝ ∢A+∢D=180°

paralelograms 4.jpg

6. Անկյունագծի խաչադիր անկյունները հավասար են՝ ∢BAC=∢ACD,∢BCA=∢CAD

paralelograms 7.jpg

Զուգահեռագծի հայտանիշները

Զուգահեռագծի հայտանիշները թույլ են տալիս պարզելու, թե արդյո՞ք տրված քառանկյունը զուգահեռագիծ է:

1. Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա քառանկյունը զուգահեռագիծ է: 

2. Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է: 

3. Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

Առաջադրանքներ․

Դասագիրք․

16,17

paralelograms.jpg




Տրված է՝
P=48սմ


լուծում՝

BC=3
AB=x
CD=x
AD=3

3+x+3+x+x+x=48
4x
x=10

Տնային աշխատանք․

18,


18.
Տրված է՝
Զուգահեռագի անկյուններից մեկը 40 աստիճան է
———————————————————————
Գտեք մնացած անկյունները-?

Լուծում՝
40×2=80
180-80=100
100:2=50
(Զուգահեռագծի յուրաքանչյուր կողմին առընթեր անկյունների գումարը 180 աստիճան է՝ ∢A+∢D=180°)

paralelograms.jpg


BC=50աստիճան
AB=40աստիճան
CD=40 աստիճան
AD=50աստիճան

Բազմանկյուններ

Բազմանկյուն կոչվում է պարզ փակ բեկյալից և նրանով սահմանափակված տիրույթից բաղկացած պատկերը:

Բեկյալի հանգույցները կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ օղերը՝ կողմեր:

Երկու ոչ հարևան գագաթները (որոնք չեն գտնվում նույն կողմի վրա) միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ:

Figūra 2.jpg
Daudzst 1.jpg

A, B, C, D, E՝ գագաթներ,

AB, BC, CD, DE, AE՝ կողմեր,

AC, AD, BE, BD, CE՝ անկյունագծեր: 

Յուրաքանչյուր քազմանկյուն հարթությունը բաժանում է երկու մասի, որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ, իսկ երկրորդը՝ արտաքին տիրույթ:

Ուռուցիկ բազմանկյուն․

Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող ուղղի մի կողմում։

ABCDE հնգանկյունը ուռուցիկ է:  

Ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը 180°⋅(n−2) է:

Օրինակ՝

Հաշվենք տասնմեկանկյան անկյունների գումարը:

Կիրառելով բանաձևը, ստանում ենք՝
180°⋅(n−2)=180°⋅(11−2)=180°⋅9=1620°

Կանոնավոր բազմանկյուններ․

Այն ուռուցիկ բազմանկյունը, որի բոլոր կողմերը և անկյունները հավասար են, կոչվում է կանոնավոր բազմանկյուն:

Կանոնավոր եռանկյունը հավասարակողմ եռանկյունն է:

Կանոնավոր քառանկյունը քառակուսին է:

Քառանկյուններ․

Բազմանկյունը կոչվում է քառանկյուն, եթե այն ունի 4 կողմ:

Քառանկյունն ունի 4 կողմ, 4 գագաթ, 4 անկյուն, 2 անկյունագիծ: Քառանկյան ոչ կից կողմերը կոչվում են հանդիպակաց:

Ուռուցիկ բազմանկյան անկյունների գումարի բանաձևի մեջ n-ի փոխարեն 4 տեղադրելով, ստանում ենք հետևյալ պնդումը:

Ուռուցիկ քառանկյան անկյունների գումարը հավասար է 360°-ի:

Առաջադրանքներ․

Դասագիրք․

4, 5, 6, 9


առաջադրանք 4

Ln=(5-2) x 180;5
L5=108



առ․5

540=(n-2)x 180
540:180=3
n=3-2


առ․6

Տրված է՝
Քառանկյուն 3 կողմ-հավ․
4-րդ-40-ով փոքր
—————————
Ուռուցիկ անկյուն-?

Լուծում՝
x+x+x+x-40=360
4x=360+4
4x=400
x=100
____________

D-60
(A,B,C)=100

Տնային աշխատանք․

2, 3, 8

առ․2
ա․L=(5-2) x 180 =540
բ․ L=(6-2) x 180 =320
գ․L= (10-2) x 180=1440

առ․3
Ln=(4-2) x 180:4
Ln=90

առ․8
1x+2x+4x+5x=360
12x=360
x=30
__________
2x=30;2=60
4x=30×4=120
5x=30×5=150


Լրացուցիչ աշխատանք՝

առ․9
2x+3x+4x+5x+6x=540
20x=540
x=22
___________
2x=22×2=44
3x=22×3=66
4x=22×4=88
5x=22×5=110
6x=22×6=132




Նախորդ տարվա կրկնություն

1.Հավասարասրուն եռանկյան պարագիծը հավասար է 1մ-ի, իսկ հիմքը՝ 0,4 մ-ի: Գտեք սրունքի երկարությունը։

Տրված է՝
P=1մ
հիմք-0,4մ
——————
1մ-0,4մ=0,6մ
0,6։2=0,3
Թեորեմ։Հավասարասրուն եռանկայնա սրունքները իրար հավասար են

3.<3-ը երկու անգամ մեծ է <1 -ից : Գտնել <2-ը և <4-ը։

<1=140աստ․
<2=40աստ․
<3=40աստ․
<4=140աստ․
(ըստ հակադիրի)

Երկրաչափություն

1) Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, որի յուրաքանչյուր անկյունը հավասար է՝

ա) 900,


բ) 600:

2)Գտեք ուռուցիկ հնգանկյան անկյունները, եթե դրանք համեմատական են 2, 3, 4, 5, 6 թվերին:

ա․(2-2)x 180=180
բ․(3-2)x180=180
գ․(4-2)x180=360
դ․(5-2)x180=540
ե․(6-2)x180=720



3)Ըստ գծագրի տվյալների որոշեք անհայտ կողմերը․

Տնային աշխատանք․1) 


Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, եթե նրա անկյունների գումարը 5400 է:

540=(n-2)x180
n=5