Թարգմանություն,Սնկեր

Բորբոս առաջանալու համար անհրաժեշտ է որոշակի պայմաններ՝ վատ օդափոխվող սենյակ, խոնավություն և ջերմություն: Մարդկային միջավայրում շատ կան նմանատիպ վայրեր, որոնք սնկերի համար բարենպաստ պայմաններ են հանդիսանում: Մարդկանց միջավայրում բորբոսի տարածման ամենատարածված վայրերը համարվում են՝ նկուղային և կիսանկուղային շինությունները, ավտոտնակները և վատ հերմետիկությամբ սենյակները: Բորբոսը կարող է աճել և զարգանալ ցանկացած նյութի մակերեսի վրա՝ քար, բետոն, աղյուս, կղմինդր, սոսինձ, փայտ նույնիսկ ապակի կամ պլաստմասսա: Շինարարության ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվում բետոնե և փայտ աղյուսների պաշտպանությանը, քանի որ այս նյութերը առավել հաճախ են օգտագործվում շինարարություն մեջ:

Բորբոսի սպորները շատ լուրջ վտանգ կարող են հասցնել մարդու առողջությանը: Բորբոսի սպորները անընդհատ գտնվելով օդում կարող են ներթափանցել մարդու օրգանիզմ և իմունիտետի անկման դեպքում կարող են վնասել կեսական կարևորության օրգանները՝ թոքերը, մարսողական օրգանները, լյարդը: Ահա բորբոսից առաջացած հիվանդությունների մի փոքր ցուցակ՝ բորբոսամիգրեն, գրիպ, օտիտ մեդիա բրոնխիտ, ռինիտ, բրոնխիալ ասթմա, սրտանոթային խանգարումներ, տոքսիկոզ:

Բոլոր թվարկված հիվանդությունները քրոնիկ բնույթ ունեն և դժվարությամբ են բուժվում: Բորբոսի դեմ պայքարելու համար մարդկությունը ստեղծել է հատուկ հակասեպտիկնեռ:

Դրանց հիմնական խնդիրն է ոչնչացնել բորբոսը և բորբոսից տուժած մակերեսները, ինչպես նաև կանխել դրանց նորից հայտնվելը: Հակասեպտիկ նյութերը կարող են նաև օգտագործվել փայտե և բետոնե մակերեսներին՝ բորբոսը կանխելու համար:

Անհրաժեշտ է և հնարավոր է պայքարել բորբոսի դեմ:

Կենսաբանություն

Մեզ շրջապատող բնությունը կազմված է երկու մասից՝ անկենդան նյութից և կենդանի օրգանիզմներից: Անկենդան նյութ են կազմում հողը, ջուրը, օդը, ապարները, ժայռերը և այլն:

Քանի որ կենդանի օրգանիզմները շատ բազմազան են, նրանք ընդգրկված են չորս թագավորություններում.

1. Բակտերիաների թագավորություն:
2. Բույսերի թագավորություն։
3. Սնկերի թագավորություն:
4. Կենդանիների թագավորություն:

Բնության մեջ կենդանի օրգանիզմները տարածված են ամենուրեք: Դրանց կարելի է հայտնաբերել հողում, ջրում, օդում և նույնիսկ ապարներում: Կենդանի օրգանիզմների բազմազանությունը երկրագնդի վրա շատ մեծ է: Ժամանակակից գիտությանը հայտնի է օրգանիզմների 2,5−3,5 մլն տեսակ: Նրանք միմյանցից տարբերվում են բոլոր չափանիշներով` մարմնի ձևով, չափով ու կազմությամբ, բնակության վայրով ու անհրաժեշտ պայմաններով, կենսագործունեության առանձնահատկություններով ու դրսևորումներով և այլն:

Կենդանի օրգանիզմներն ունեն ինքնակրկնապատկվելու և վերարտադրվելու զարմանահրաշ հատկություն, որն էլ կոչվում է բազմացում:

Բոլոր կենդանի օրգանիզմները ինչ-որ պահից սկսած ստեղծում են իրենց նմանին: Այդ երևույթը կատարվում է կիսման կամ երկու տարբեր օրգանիզմների մասնակցության շնորհիվ:

Կենդանի օրգանիզմներից առաջացող նոր սերունդը միշտ նման է ծնողական ձևին և կրում է նրա ժառանգական տեղեկատվությունը:

Այդուհանդերձ օրգանիզմների մեծ մասը բնակվում է ցամաքում և միայն 20 %-ն է զբաղեցնում երկրագնդի ջրային տարածքը:

Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։

Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ բնակվում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում, քանզի այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում, լճերում և օվկիանոսներում:

Օդացամաքային միջավայր: Այս միջավայրում առատ են օդն ու լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը։ Այստեղ են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Կենդանիներից այս միջավայրում բնակվում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։

Հողային միջավայր: Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտում են և առաջացնում հումուս։

Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը:

Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ:

Օրգանիզմային միջավայր: Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:/