Պատմություն,Առաջադրանք, հոկտեմբերի 17-23-ը, 7-րդ դասարան


Առաջադրանք 1

  1. Բյուզանդիայի ոսկեդարը/Համաշխարհային պատմություն, 7-րդ դասաան, էջ 15-18պատմել/
    Բյուզանդիայի ոսկեդարը/Համաշխարհային պատմություն, 7-րդ դասաան, էջ 15-18պատմել/

  2. Կայսերական իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում/գրավոր/
    Բյուզանդական կայսր Հուստինիոս I-ը որոշեց վերականգնելմիասնական Հռոմեական կայսրությունը։Նա շատ հզոր թագավոր է եղել։Նա մտավոր կարողություններով,իշխատատենչությամբ շատ բարձ մարդ էր։
    Հուստինիանոս I-ը նախ գրավեց վանդալների թագավորությունը Հյուսիսային Աֆրիկայում։555Թ․ բյուզանդական զորքը հայազգի զորավարի գլխավորությամբ գրավեց Իտալիա։Բյուզանդացիները նվաճեցին նաև Իսպանիայի հարավ-արևելք։Միջերկրական ծովն անցավ Բյուզանդիայի վերահսկողության տակ։
  3. Ներկայացրու Հուստինիանոս Առաջին կայսեր պատմական կերպարը՝ օգտվելով համացանցից/գրավոր/
    Բյուզանդական կայսր Հուստինիոս I-ը որոշեց վերականգնելմիասնական Հռոմեական կայսրությունը։Նա շատ հզոր թագավոր է եղել։Նա մտավոր կարողություններով,իշխատատենչությամբ շատ բարձ մարդ էր։Հուստինիանոս կայսրը հայտնի էր իր շինարարական կայսրության հետ, որի ամենավառ օրինակը հանդիսանում է Կոստանդնուպոլսում Սուրբ Սոֆիայի տաճարը։ Հազարամյակներ շարունակ այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից մեկն է եղել և ճարտարապետության գլուխգործոց։Իր օրոք նա կարողացել է իրենց երկրի տարածքները շատ մեծացնել, ցավոք իր գահակալումից 3 տարի հետո գերմանացիների հարձակումից Իսպանիայի մեծ մասը նրանք վերցրեցին։

4.Ինչի մասին է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» -ն(«Հուստինիանոսի օրենսգիրքը»)
Քաղաքացիական իրավունք է կոչվում իրավունքի այն ճյուղը, որը կարգավորում է որոշակի հասարակական հարաբերություններ։

5.Ներկայացրու Սուրբ Սոֆիայի տաճարը, ճարտարապետ Տրդատին /օգտվելով համացանցից, գրավոր/,

Սուրբ Սոֆիայի տաճար (հունարեն՝ Αγία Σοφία, արտասանություն: [aˈʝia soˈfia], «Սուրբ իմաստություն»; լատ.՝ Sancta Sophia կամ Sancta Sapientiaթուրքերեն՝ Ayasofya Camii), նախկինում հունական ուղղափառ քրիստոնեական տաճար, ավելի ուշ օսմանյան մզկիթ, մինչև 2020 թվականը՝ թանգարան (Այասոֆիա թանգարան), իսկ 2020 թվականի հուլիսի 10-ից մզկիթ ՍտամբուլումԹուրքիա։ Տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով։ Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց։ Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում[1]. կարծիք կա, թե այն «փոխել է ճարտարապետության պատմությունը»[2]։

Սուրբ Սոֆիայի ճարտարապետական յուրահատկությունը այն է, որ պատրաստված է փոքրիկ կերամիկական կտորների և ավազի համակցությամբ, մի եղանակ, որը համարժեք է ժամանակակից բետոնին[3]։

Իր ստեղծման օրվանից՝ 537 թվական, մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը[4]։ Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից (Խաչակրաց 4-րդ արշավանքի ժամանակ) վերածվել է կաթոլիկ տաճարի, որը գտնվում էր Լատինական կայսրության տիրապետության տակ։ 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը։ Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան[5]։ Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը մինչև 1520 թվականին կառուցվել է Սևիլյայի տաճարը։

Ազգանվան պատմություն, Աշնանային նախագիծ

Ազգանունանձի տոհմական անվանումը։Ամեն մեկն ունի իր ազգանունը անունը և բացի դրանից մենք տարբերվում ենք միմիանցից հենց մեր ազգանուններով և անուններով։Ազգանունը թվում է, թե ընդամենը ինչ-որ բառ է, բայց իրականում բոլորիս ազգանունները ունեն իրենց հետաքրքիր ծագումը և եթե ուսումասիրես, ապա կփոխես քո կարծիքը։Ես կրում եմ Տիգրանյան ագանունը և չնայած նրան, որ ՀՀ 2315 քաղաքացի նույնպես կրում է այդ ազգանունը, ես այդ ազգանունը համարում եմ յուրահատուկ, դա կարծես իմ սրրտում լինի։Մի փոքր ծիծաղելու փաստ եմ ուզում ասել,հուսով եմ միայն ես չեմ այդպիսին, երբ ինձ հարցնում են անուն ազգանուն, ուզում եմ ասել Տիգրանյան առաջինը իսկ հետո Անահիտ, քանի որ իմ ազգանունը ինձ համար այնքան կարևոր է դարձել, որ ցանկացած պահի ես ասում եմ,որ ես Տիգրանյան եմ։


Ազգանվան պատմություն


Իմ պապիկի պապի հորը կոչել են Տիգրան։Տիգրան պապը եղել է շատ քաջ,ազնիվ մարդ։ Նրան բոլորը շատ հարգել և մեծարել են։ Նաև նա մասնակցել է 2-րդ համաշխարհային պատերազմին, բացի նրանից նրա որդին ում կոչել են ՝ Սարգիս, նույնպես մասնակցել է պատերազմին և անհետ կորել է։Իմ ազգանունը կոչվել է Տիգրանյան հենց Տիգրան պապի անունով։

Առաջադրանք 2, հոկտեմբերի 10-17

Առաջադրանք 2

Բանաստեղծական արվեստ
V-IX դարերից մեզ են հասել նաև բանաստեղծական արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ։ Այդպիսի ստեղծագործություններ են գրել Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Դավթակ Քերթողը, Հովհան Մանդակունին, Կոմիտաս կաթողիկոսը։ Մեզ են հասել նաև կին հեղինակների ստեղծագործություններ, ինչպես օրինակ՝ Սահակդուխտ
Սյունեցու և Խոսրովիդուխտ Գողթնացու բանաստեղծությունները։ 

Տոմար
Տոմարը (օրացույցը) ժամանակի տևական հատվածները չափելու համար ստեղծված համակարգ
է, որ ծառայել է հիմնականում կրոնական տարբեր գործողությունների դիրքը ժամանակի մեջ որոշելու համար։ Հայաստանում տարբեր դարաշրջաններում կիրառվել են տարբեր օրացույցներ, որ ստեղծված են եղել իրենց ժամանակվա կրոնների պահանջներին համապատասխան։ Մեզ հայտնի հնագույն հայկական օրացույցը այսօր պայմանական անունով կոչում ենք «Նախահայկյան օրացույց»։ Դա կիրառվել է Հայաստանում ն.Ք. 9000 թ. մինչև ն.Ք. 2341 թ., երբ Հայկ
Նահապետի օրոք այն փոխարինվել է «Հայկյան» օրացույցով։ Թե՛ Նախահայկյան, թե՛ Հայկյան օրացույցներով տարեկան գլխավոր տոնը՝ Նավասարդը, նշվել է ամառնամուտից 8 օր առաջ (մեր այսօրվա օրացույցով՝ հունիսի 14-ին), և տոնի օրն էլ որոշվել է գլխավոր պաշտվող էակի աստղի առաջին ծագումը դիտելով։ Հայկյան օրացույցը, առանց էական փոփոխությունների, Հայաստանում կիրառվել է մինչև քրիստոնեության ընդունումը և դրանից հետո ևս շուրջ երկուսուկես դար։ Քրիստոնեության մուտքից հետո միառժամանակ Հայաստանում կրոնական կարիքների համար կիրառվել են տարբեր համաքրիստոնեական օրացույցներ, որոնցից վերջինը ավարտվել է Փրկչ. 552 թ.։ Հենց այդ ժամանակ էլ Հայոց կաթողիկոս Մովսես Եղիվարդեցու հանձնարարությամբ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Աթանաս Տարոնացին ստեղծում է առաջին ինքնուրույն հայկական քրիստոնեական զատկացուցակ-տոնացույցը, որի տարիների թվահաշիվն էլ հետագայում դառնում է Հայաստանում ամենալայն կիրառված թվականության համակարգը. այսօր դա հայտնի է Հայոց Մեծ (կամ Բուն) թվական անունով։
Դրա սկիզբը Փրկչ. 552 թ. հուլիսի 11-ն է։ Մեզ հասած գրավոր աղբյուրներում հաճախ դա կոչվում է պարզապես Հայոց թվական։ Հայոց Մեծ թվականից Փրկչ. թվականի անցնելու համար հարկ է Հայոց թվականին գումարել 551։ Օրինակ՝ Փրկչ. 1113 թ. մարտի 19-ին տեղի ունեցած Արևի խավարման մասին Հովհաննես Սարկավագը գրում է, որ դա եղել է. «Եվ էր բուն թվականն հայոց
ՇԿԲ(562)»։ 562 + 551 = 1113։

Արվեստի մյուս ճյուղերը
Հայկական ձեռագրերը զարդարված են մանրանկարներով։ Մանրանկարը փոքր չափի նկարչական
արվեստի ստեղծագործություն է ձեռագիր մատյաններում։ Մանրանկարչության շնորհիվ մատյանների թե՛ բովանդակային ասելիքը, թե՛ կառուցվածքային կերպը դարձել են առավել նպատակային ու գեղեցիկ։ Մանրանկարիչները, որ հայտնի էին «ծաղկողներ» անունով, ոչ միայն նկարչական արվեստի ներկայացուցիչներ էին, այլև ժամանակի ուսյալ մարդկանցից: Նրանք քաջատեղյակ էին այն մատյանի բովանդակությանը, որի համար մանրանկարներ էին
ստեղծում։ Քանի որ հայկական մատյանները ներկայացնում էին մարդկային իրողությունների և աստվածայինի միջև կապը, ըստ այդմ էլ ձևավորվում է վաղմիջնադարյան մանրանկարչության թեմատիկան, ոճը և գունային ներկապնակը։ Մանրանկարներում ներկայացված են նկարազարդումներ աստվածաշնչյան թեմաներով, սրբերի պատկերներ, արքայական
ընտանիքների պատկերներ, կարևոր պատմական իրադարձություններից դրվագներ և այլն։ Գեղարվեստական և իմաստային մեծ արժեք են ներկայացնում զարդանախշերը, առանձին տառերի ու գլխատառերի զարդապատկերները։ Մանրանկարչությունը յուրահատուկ պատկառանք է ներշնչում ու զվարթություն հաղորդում ձեռագիր մատյանների հետ առնչվող յուրաքանչյուր մարդու՝ իր թեմատիկայի, գունային ներդաշնակության և նախշերի շնորհիվ տրամադրելով ընթերցողին ուշադիր ընթերցանության։

Երգ պայծառացնող
Հոգով զվարճանում էին այնտեղ, ուր նա (Մաշտոցը)
կանգ էր առնում։ Նա պայծառացավ ոչ թե գինով, այլ ի
փառս և ի գովություն Աստծուն առաքված հոգևոր երգերով:
Կորյուն, Վարք Մաշտոցի

Հայկական ժողովրդական երգը ծագել է հնագույն ժամանակներում և արտահայտել է մարդկանց կենցաղը, աշխարհի, աստվածայինի մասին մարդկանց պատկերացումները։ Դրանք երգել են ինչպես աշուղները, այնպես էլ ժողովուրդը։ Սակայն մի բան է, երբ երգը արտահայտում է ազգային առանձնահատկություններ, զանազան պատկերացումներ՝ այդպիսով նաև սերնդեսերունդ փոխանցելով դրանք, մեկ այլ բան, երբ ձևավորում է այդ առանձնահատկություններն ու ճշգրտում պատկերացումները։ Հենց այդպիսի նշանակություն ունեցավ հայոց մեջ քրիստոնեական
հոգևոր երգը՝ սկսած IV դարից։ Արդեն գիտենք, որ մինչև հայոց գրերի ստեղծումը եկեղեցում սաղմոսները երգվում էին հունարեն կամ ասորերեն։ 405 թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումից հետո սկսվեց ոչ միայն այլալեզու հոգևոր երգերի ու սաղմոսների թարգմանությունը, այլև հենց իրենք՝ Ս.Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթևը և նրանց աշակերտները, սկսեցին ստեղծել հոգևոր երգեր՝ շարականներ։ Հայոց լեզուն իր հնչյունային համակարգի շնորհիվ համարվում է երգեցիկ լեզու, ուստի կարճ ժամանակում ստեղծվեցին մեծ թվով շարականներ,
որոնք հասել են մեզ և մինչ այսօր էլ երգվում են եկեղեցիներում որպես աղոթք առ Աստված։

Արհեստներ
Արհեստագործությունը մարդկային գործունեության կարևորագույն տեսակներից է։ Դարեր շարունակ հենց արհեստագործության շնորհիվ է մարդկությունը կարողացել հոգալ ամենօրյա կենցաղում իրեն անհրաժեշտ իրերի առկայության կարիքը։ Այդ է պատճառը, որ արհեստավորները մշտապես հարգանք են վայելել հասարակության մեջ։ Վաղ միջնադարում ամենատարածված արհեստներից էր խեցեգործությունը, որ հայտնի է նաև բրուտագործություն և կավագործություն անուններով։ Խեցեգործ վարպետները պատրաստել են կենցաղում օգտագործվող մի շարք իրեր,
ինչպես օրինակ՝ ամաններ, կժեր, կարասներ և այլն։ Դարբնության շնորհիվ կենցաղում օգտագործվում էին մետաղյա իրեր ու պարագաներ։ Դարբիններն էին ստեղծում զինական պարագաներն ու զենքերը, ինչպես նաև գյուղատնտեսության և արհեստագործության մեջ կիրառվող մետաղյա գործիքները և գործիքների մետաղյա մասերը։ Հյուսնությունը հնարավոր
էր դարձնում փայտի և փայտյա իրերի կիրառումն ու օգտագործումը կենցաղում և աշխատանքային գործունեության մեջ։ Հայաստանում մեծ հռչակ էին վայելում քարակոփ վարպետները։ Նրանց կառուցած տաճարները, կամուրջներն ու հասարակական նշանակության
այլ շինությունները այսօր էլ զարմացնում են իրենց շինարարական վարպետությամբ։
Մեծ հռչակ են վայելել հայ արհեստավորների պատրաստած զարդերը։ Այս և այլ գործերի շնորհիվ նրանց հռչակը տարածված է եղել բազմաթիվ երկրներում։ Արհեստագործական իրերը վաղ միջնադարում շրջանառվել են հիմնականում փոխանակության միջոցով, այսինքն՝ փոխանակվել են արհեստագործական այլ իրերի կամ գյուղատնտեսական ապրանքների հետ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ խնդիրներ լուծվեցին, և ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան հայ ժողովրդի կյանքում գրերի ստեղծման շնորհիվ։


հայոց գրերի ստեղծումից հետո սկսվեց ոչ միայն այլալեզու հոգևոր երգերի ու սաղմոսների թարգմանությունը, այլև հենց իրենք՝ Ս.Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթևը և նրանց աշակերտները, սկսեցին ստեղծել հոգևոր երգեր՝ շարականներ։

2. Փորձի՛ր ենթադրել, թե ամենօրյա կենցաղում օգտագործվող ի՞նչ իրեր, պարագաներ և աշխատանքային գործիքներ էին պատրաստում ենթաթեմայի բովանդակությունում նշված արհեստների վարպետները։

Խեցեգործ վարպետները պատրաստել են կենցաղում օգտագործվող մի շարք իրեր,
ինչպես օրինակ՝ ամաններ, կժեր, կարասներ և այլն։




3. Դուրս բեր թեմայի այն հատվածները, որոնք քո մեջ առաջացրին՝
ա) զարմանք,՝

Խեցեգործ վարպետները պատրաստել են կենցաղում օգտագործվող մի շարք իրեր,
ինչպես օրինակ՝ ամաններ, կժեր, կարասներ և այլն։


բ) ուրախություն՝
Քրիստոնեության մուտքից հետո միառժամանակ Հայաստանում կրոնական կարիքների համար կիրառվել են տարբեր համաքրիստոնեական օրացույցներ, որոնցից վերջինը ավարտվել է Փրկչ. 552 թ.։


,գ) պարծանքի զգացում,
Հայաստանում մեծ հռչակ էին վայելում քարակոփ վարպետները։ Նրանց կառուցած տաճարները, կամուրջներն ու հասարակական նշանակության
այլ շինությունները այսօր էլ զարմացնում են իրենց շինարարական վարպետությամբ։
Մեծ հռչակ են վայելել հայ արհեստավորների պատրաստած զարդերը։ Այս և այլ գործերի շնորհիվ նրանց հռչակը տարածված է եղել բազմաթիվ երկրներում։



4. Ո՞րն էր թեմայում ներկայացված՝ V-IX դարերի հայ
մշակույթի գործիչների մտածողության, գիտական աշխարհայացքի հիմնական յուրահատկությունը։

V-IX դարերում մեծ զարգացում է ապրել հայկական եկեղեցաշինությունը։ Այն ինքնատիպ է, ունի մի շարք առանձնահատկություններ և հռչակված է ամբողջ աշխարհում։ Սկզբնական շրջանում, մինչև V դարի կեսերը, հայկական եկեղեցիները բազիլիկ տեսակի շինություններ էին։ Յուրահատուկ ճյուղը՝ խաչքարային արվեստն էր։ Խաչքարն ունի փրկագործության իմաստ և բնորոշ է միայն հայկական մշակույթին։ IV դարից Հայաստանում տարածում են գտնում թևավոր խաչերի քանդակները։ Հենց թևավոր խաչերից և Հայաստանում հնուց ի վեր կանգնեցվող կենաց ծառը խորհրդանշող կոթողներից է սկիզբ առնում խաչքարային արվեստը։ Խաչքարեր կանգնեցվել են տարբեր առիթներով, օրինակ՝
 որպես տապանաքար. եկեղեցու, այլ շինությունների կառուցման առիթով. որպես որևէ հաղթանակի նվիրված կոթող. անհայտ կորածներին և նահատակներին հիշատակելու առիթով և այլն:

Առաջադրանք 1, հոկտեմբերի 10-17

Առաջադրանք 1

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անանիա Շիրակացի։ Անանիա Շիրակացու աշխատությունները ներառում են տիեզերքի, աստղագիտության, աշխարհագրության, մաթեմատիկայի և աստվածաբանության թեմաներ: Թվաբանության նրա ստեղծած դասագիրքն իր խնդրագրքով համարվում է
առաջինը աշխարհում: Միջնադարի մյուս հայ փիլիսոփաների ու գիտնականների նման՝ Շիրակացին համադրում է հավատի և գիտության ճանաչողական հնարավորությունները, որպեսզի կարողանա ամբողջական պատկերացում տալ երկրային ու երկնային մարմինների մասին: Ըստ այդմ՝ նա նշում է, որ Աստված ինքն է իր գոյության պատճառը, իսկ մնացած բոլոր գոյերի
գոյության պատճառը Աստված է: Անանիա Շիրակացին կիրառել է բնագիտության
համար հիմնարար համարվող փորձերի և դիտումների մեթոդները՝ իր հաղորդած գիտելիքների հավաստիությունը պաշտպանելու համար: Դեռ VII դարում նա պաշտպանել և հիմնավորել է Երկիր մոլորակի գնդաձևության գաղափարը: Շիրակացին շարունակել է Մովսես Խորենացու սկսած «Աշխարհացույց» աշխատությունը, որի շնորհիվ մենք հարուստ տեղեկություններ
ենք ստանում Մեծ Հայքի և Փոքր Հայքի վարչական և աշխարհագրական նկարագրի, ինչպես նաև վարչաքաղաքական այլ իրողությունների մասին:Միջնադարյան հայ պատմագիտության, իմաստասիրության և մյուս գիտությունների ներկայացուցիչների համար ընդհանրական է մի գլխավոր սկզբունք. նրանք չեն հակադրել հավատքի և գիտության ճշմարտությունները, այլ իմաստուն կերպով կարողացել են համադրել և հաշտեցնել դրանք:

 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՎԵՍՏԸ, ԱՐՀԵՍՏԸ V-IX ԴԱՐԵՐՈՒՄ
Ճարտարապետություն
V-IX դարերում մեծ զարգացում է ապրել հայկական եկեղեցաշինությունը։ Այն ինքնատիպ է, ունի մի շարք առանձնահատկություններ և հռչակված է ամբողջ աշխարհում։ Սկզբնական շրջանում, մինչև V դարի կեսերը, հայկական եկեղեցիները բազիլիկ տեսակի շինություններ էին։ Բազիլիկները քառակուսի և իրենց լայնության կրկնապատիկ և երբեմն մինչև եռապատիկ երկարությամբ շինություններ էին, արտաքուստ բոլորովին պարզ, իսկ ներքուստ
դեպի երկարությունը շարված երբեմն երկու, երբեմն չորս կարգ սյունաշարերով… Այս շինությունները հարմար էին մեծամեծ ժողովների համար, երբ կայսեր գլխավորությամբ
հավաքվում էին մեծամեծ իշխաններ, դատավորներ, օրենսգետներ և խորհրդակցում էին ազգային կարևոր հարցերի մասին ժողովրդի ներկայությամբ: Բազիլիկ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է արքայի տուն։ Մեջբերված հատվածում կայսր բառի կիրառվածությունը հուշում է, որ օրինակը բերված է հունահռոմեական իրականությունից։ Բազիլիկ տեսակի հայկական տաճարներից են Ծիծեռնավանքը, Երերույքը (համացանցից գտնել համապատասխան եկեղեցիները): V դարի վերջերից տարածում են ստանում հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիները։ IV-IX դարերում կառուցված հայկական եկեղեցիներից են Էջմիածնի
Մայր տաճարը, Օձունի Սբ Հովհաննես եկեղեցին, Սբ Գայանե, Սբ Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոց տաճարը և այլն։ Հայկական եկեղեցիները հիմնականում բաղկացած են երեք մասից՝ խորանից, աղոթասրահից և գավթից.  Հայկական բոլոր եկեղեցիները կառուցվելուց հետո անպայման օծվում են։

Քանդակագործություն
V-IX դարերում հայկական քանդակագործությունը սերտորեն կապված է ճարտարապետության և հատկապես եկեղեցաշինական ճարտարապետության հետ։
Այս ժամանակաշրջանից հայտնի են բազմաթիվ պատկերաքանդակներ և հենց այս ժամանակաշրջանում է սկզբնավորվել հայկական արվեստի յուրահատուկ ճյուղը՝ խաչքարային արվեստը։ Խաչքարն ունի փրկագործության իմաստ և բնորոշ է միայն հայկական մշակույթին։ IV դարից Հայաստանում տարածում են գտնում թևավոր խաչերի քանդակները։ Հենց թևավոր խաչերից և Հայաստանում հնուց ի վեր կանգնեցվող կենաց ծառը խորհրդանշող կոթողներից է սկիզբ առնում խաչքարային արվեստը։ Խաչքարեր կանգնեցվել են տարբեր առիթներով, օրինակ՝
 որպես տապանաքար. եկեղեցու, այլ շինությունների կառուցման առիթով. որպես որևէ հաղթանակի նվիրված կոթող. անհայտ կորածներին և նահատակներին հիշատակելու առիթով և այլն: Խաչքարերն ավանդաբար անվանակոչվել են սրբերի անուններով։ IX դարից սկսած խաչքարային արվեստը բուռն զարգացման ժամանակաշրջան է մտնում։ Այն այսօր էլ լայն տարածում ունի Հայաստանում։ 

Գանձասար,նախագիծ


Գանձասար, վանական համալիր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Գանձասար լեռան վրա։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։

Ըստ երևույթին, վանքի տեղը կոչվում էր Աղվան, որ հին հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես ամառանոցավայր (հավուց տեղիք)։ Դասական տառադարձությամբ Աղուան։


Հետաքրքիր տեղեկություններ

  • Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գանձասարը Արցախում քաղաքական և կրոնական հանդիպումների վայր էր հանդիսանում: Կարճ ժամանակահատվածում վանքը դարձել էր մշակութային կյանքի կենտրոն, ինչպես նաև կաթողիկոսանիստ: XVII դարի վերջին վանքը դարձավ ազգային-ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկը: 1701 թ.-ին այստեղ գրվեց Ռուսական կայսր Պետրոս I-ին ուղղված առաջին նամակը, որում արցախահայությունը օգնություն խնդրեց Ռուսաստանից:

  • 2Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ, սովետական հայտնի պատմաբան և արվեստաբան Ա. Յակոբսոնը, ով երկար տարիներ ուսումնասիրում էր վանքը, եկեղեցին անվանել է «հայկական ճարտարապետության շտեմարան»: Ֆրանսիացի հայտնի պատմաբան Չարլզ Դիլը Գանձասարը ներառեց հայկական ճարտարապետության հինգ գլուխգործոցների շարքում, որոնք մտան համաշխարհային ճարտարապետության գանձարան:

  • 3Հոկտեմբերի 23-ին Գանձասար եկեղեցում կայացավ «Գանձասար» գորգերի համալիրի օրհնման արարողությունը: Այսպիսով՝ Գանձասարում պաշտոնապես ազդարարվեց բարեգործական մի նախագծի մեկնարկ,  որով սկսվում է հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթների մերօրյա վերելքը. նախագիծ,  որտեղ խաչվում են հայկական եկեղեցական ճարտարապետությունն ու գորգարվեստը: Գորգերի պատրաստմամբ զբաղվել է «Մեգերյան կարպետ» ընկերությունը: Գորգերը եզակի են ոչ միայն իրենց դիզայնով, այլև չափերով: Գանձասարի ուղեգորգի լայնությունը՝ 1 մետր 32 սմ է, երկարությունը 6 մետր 61 սմ, նախասրահի գորգի մակերեսը՝ 36 ու կես քմ է, խորանագորգինը՝ գրեթե 14 քմ: Հատուկ Գանձասարի համար նախագծված գորգը հենց այդպես էլ կոչվելու է՝ «Գանձասար գորգ»:

Սեպտեմբերի 3-8

Առաջադրանք 1

ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ ԵՎ ԴՊՐՈՑԸ
Մարդը, աշխարհը և մշակույթը
Մարդը և մարդկային հասարակությունն իրենց կյանքը աշխարհում կարգավորելու համար կարիք ունեն կրթության, օրենքների, արվեստի, տնտեսության, քաղաքական կարգերի։ Մարդկանց ստեղծած և իմաստավորած բոլոր նյութական, մտավոր և հոգևոր իրողությունների համախումբը մեկ բառով անվանում ենք մշակույթ։ Նյութական մշակույթի իրողություններ են, օրինակ, աշխատանքային գործիքները, մտավոր մշակույթի իրողությունների օրինակներ են գիտական գիտելիքները, հոգևոր մշակույթի օրինակներ են ընկերասիրությունը, ազնվությունը։ Սակայն հարկ է նշել, որ մշակութային իրողությունները տարբեր պատճառներով կարող են լինել տարբեր որակի, պիտանի կամ անպիտան, լավ կամ վատ, վնասակար կամ կենարար։ Օրինակ՝ աշխատանքային գործիքը կոտրվելով՝ դառնում է անպիտան, թյուր գիտելիքը կարող է վնաս հասցնել որևէ ոլորտի, ասենք՝ տնտեսությանը, անազնիվ միջանձնային հարաբերությունները վատ կանդրադառնան տվյալ մարդկանց, հնարավոր է՝ նաև նրանց մերձավորների վրա։ Պատմությունից մեզ հայտնի են
նաև բազմաթիվ դեպքեր, երբ առանձին մարդիկ կամ ամբողջ հասարակությունը աղավաղել են մշակութային արժեքները՝ կործանարար վնասներ հասցնելով թե՛
իրենց, թե՛ այլոց։ Սակայն, ինչպես նշեցինք, մշակույթը ստեղծվում է մարդու և հասարակության կողմից սեփական կյանքը կարգավորելու նպատակով, իսկ վատ, թյուր, վնասակար բովանդակություն, կառուցվածք, ձև ունեցող մշակութային իրողությունները մարդու և
հասարակության կյանքն առավել բարեկարգ չեն դարձնում։ Ուստի մշակութային արժեք ստեղծելով՝ մարդը և հասարակությունը ձգտում են հնարավորինս կատարելագործել այն։ Մշակութային իրողությունները ստեղծվում են մարդու ֆիզիկական, հոգևոր և մտավոր ուժերի
համատեղ, փոխներգործուն աշխատանքի շնորհիվ։
Կախված այն հանգամանքից, թե նշված զորություններից որն է առավել էական տվյալ մշակութային իրողության՝ որպես այդպիսին կայացման համար, մշակութային իրողությունները բաժանում են՝ հոգեկերտ,
մտակերտ և ձեռակերտ խմբերի։ Օրինակ՝ աշխատանքային գործիքները՝ ձեռակերտ, ընկերասիրության դրսևորումները՝ հոգեկերտ, իսկ երկրաչափական թեորեմները՝ մտակերտ մշակութային իրողություններ են։
Մարդկությունը, այդ թվում և հայ ժողովուրդը, ստեղծել է բազմաթիվ մշակութային արժեքներ, որոնց շնորհիվ զարգացել և այժմ էլ զարգանալու հնարավորություն ունի յուրաքանչյուր հասարակություն, յուրաքանչյուր մարդ։ Հարկավոր է պարզապես ճանաչել և կրթվել դրանցով։ Մշակութային այն իրողությունները, որոնք ունեն այդպիսի արժեք, անվանում են համամարդկային։
Այս թեմայի շրջանակներում կծանոթանանք
V-IX դարերի հայոց մշակույթի մի շարք իրողությունների,կփորձենք ճանաչել դրանց յուրահատկությունը, բացահայտել համամարդկային նշանակությունը։
Ոսկեդարի հոգևոր նշանակությունը
301 թ. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո ավելի մեծ թափով շարունակվեց ժողովրդի շրջանում քրիստոնեության
քարոզչությունը, որ դեռևս առաջին դարում սկսել էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը։ Ժողովրդի շրջանում քրիստոնեության տարածման գործը հեշտ չէր մի շարք պատճառներով: Գլխավոր դժվարություններից էր այն,
որ չկային հայոց լեզվի համար ստեղծված տառեր, գրային համակարգ։ Աստվածաշունչը, I-III դարերում եկեղեցու հայրերի կողմից ստեղծված գրականությունը թե՛ քարոզիչներին, թե՛ ժողովրդին հասնում էին հունարեն և ասորերեն։ Եթե անգամ քարոզիչների մի մասը կարողանում էր հասկանալ սուրբ գրվածքների բովանդակությունը, գավառներում ժողովրդի բացարձակ
մեծամասնությունը չէր հասկանում դրանց իմաստը, և հավատքը չէր ամրապնդվում նրանց մեջ։ Այս խնդիրը լուծվեց Ոսկեդարի գրավոր մշակույթի միջոցով։
Հայոց մշակույթի պատմության մեջ V դարը անվանում ենք նաև Ոսկեդար։ Ոսկեդարը հնարավոր դարձավ Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ։ Հենց նա նախաձեռնեց հայոց տառերի ստեղծման գործը և հաջողեց՝ հաջորդ սերունդներին հնարավորություն տալով ունենալու սեփական լեզվով գիր ու գրականություն։ Իր գործունեությունը սկսելով որպես զինվորական՝ Մեսրոպ Մաշտոցը հետագայում եղել է գրագիր, իսկ ապա` մոտ 395-396 թթ., դարձել հոգևորական։

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է հոգևորական դառնալուց հետո Մեսրոպ Մաշտոցի և իր քարոզիչ-հավատացյալների գործունեության մի դրվագ։
Երանելին այնուհետև իր հավատացյալներին առավ,
գնաց իջավ Գողթնի անկարգ ու անխնամ թողած տեղերը։
Նրա առաջ դուրս եկավ նաև Գողթնի իշխանը, մի աստվածավախ և աստվածասեր մարդ, որի անունը Շաբիթ էր և հյուրամեծար հյուրընկալ լինելով՝ բարեպաշտությամբ սպասավորում էր Քրիստոսի հավատքի աշակերտների
կարգի համաձայն։ Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց քարոզել գավառում:
Բայց քանի որ հայոց լեզուն իր գրերը չուներ, աշակերտները մեծ դժվարություններ էին կրում ճշմարտության ավանդները յուրացնելիս։ Դրա համար երանելի վարդապետը, տարակուսելով իր առաքելության մեջ, ամենակարող Աստծուն ապավինեց, որ նա հայոց լեզվի գրեր
հայտնագործի, և գրեր ունենալով էլ թերությունը առավելության վերածվի։

Կորյուն, Վարք Մաշտոցի1.

Ուշադրությո՛ւն դարձրու տեքստի սկզբին։ Ի՞նչնկատի ունի Կորյուն պատմիչը՝ ասելով «Գողթնիանկարգ ու անխնամ թողնված տեղեր»։

Կորյուն պատմիչը նկատի ուներ, Գողթնի գավառի այն վայրերը որտեղ բնակչություն չի եղել:


2.Տեքստում Կորյուն պատմիչը նշում է Գողթն գավառի իշխան Շաբիթի օգնության մասին։ Ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող էր նա օգնություն ցույց տալ Մեսրոպ Մաշտոցին։

Շաբիթը մի աստվածասեր մարդ էր և հյուրընկալ, նա Իշխան էր:Եվ նա օգնեց բազմացնել քրիստոնեությունը։


3.Փորձեք բացատրել, թե ինչ դժվարությունների կարող էին հանդիպել աշակերտները, ինչի մասին նշված է երկրորդ տեքստում։

Քանի որ Հայոց լեզուն չուներ իր գրերը , աշակերտները մեծ դժվարություններ էին կրում ճշմարտության ավանդները յուրացնելիս :

4. Մեկնաբանեք «թերությունը առավելության վերածվի» արտահայտությունը։

Մեր թերությունը հայկական գիր չունենալն էր և Երանելի վարդապետը տարակուսելով իր առաքելությունը ցանկացավ, որ թերությունը վերածենք առավելության և ունենանք Հայոց գրերը:

Առաջադրանք, 7-րդ դասարան, սեպտեմբերի 18-25

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Եվրոպայի սահմանները 1թ-ից մինչև 2016 թթ-ը/տեսաֆիլմ/

1.Համաշխարհային պատմության ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում միջնադարը:

Միջին դարեր, Ժողովուրդների Մեծ գաղթը/ էջ 5-9, պատմել/

Միջին դարերի պատմություն/տեսաֆիլմ, ամփոփիր 15-20 նախադասությամբ/

2.Պատմիր ժողովուրդների մեծ գաղթի մասին: http://www.wikiwand.com/hy/Ժողովուրդների_մեծ_գաղթ

3.Գաղթի սկիզբը

Համաշխարահային պատմության մեջ IV-VII դ․ անվանում էին Ժողովրդի մեջ Գաղթը։Մեծ Գաաղթի հետևանքով առաջացան նոր պետություններ։Հռոմեական կայսրության սահմանամերձ շրջանում բնակվող ցեղերը վարում էին պարզունակ տնտեսություն։ Աճող բնակչության պահանջները կատարելու համար նրանք աընդհատ տեղաշարժվում էին և մեծացնում տարածքները։ Նրանց տեղաշարժի վրա ազդեց կլիմայի ցրտելը, որը սկսվել է II դարից։ Այդ տեղաշարժման մեջ մեծ դեր էր խաղում Գերմանական և թյուրքական ցեղերը։ IVդ․ Եվրոպա ներխուժեց թյուրքալեզու հոները։ Նրանք դուրս մղեցին Սև ծովի հյուսիսային շրջանում բնակվող՝ արևելյան գոթերին, իսկ արևմտյան գոթերը տեղափոխվեցին Հռոմեական կայսրության տարացք։ Այնտեղ նրանք սահմանապահ ծառայություն էին կատարում և ստանում էին կայսրության կողմից սննդամթերք և այն ամենը ինչ պետք էր նրանց ապրելու համար։

4.Գերմանների տեղաշարժը
Հին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթ և մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպրից Դանուպ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

Քարտեզի օգնությամբ ներկայացրու ներքոհիշյալ հատվածը:

Ժողովուրդների_Մեծ_գաղթՀին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք մ.թ.ա. II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպր-Դանուբ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

5.Երբ տեղի ունեցավ Հռոմեական կայսրության բաժանումը, 451 թ.-ի հայտնի ճակատամարտը ինչ նշանակություն ունեցավ Եվրոպայի համար:

451 թ․ Հռոմեկան բանակը գերմանական ցեղերի հետ պարտության է մատնում հոներին և այս ճակատամարտը,որը հայտնի է ինչպես <<Ժողովրդների ճակատամարտ>> անվամբ, համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձությունն է։

6.Թվարկիր Արևմտյան հռոմեական կայսրության տարածքում կազմավորված բարբարոսական թագավորությունները՝ օգտվելով նաև քարտեզից:

Այսպիսով՝ բարբարոսները գրավեցին Արևմտահռոմեկան կասրությունը, բայց մնաց Իտալիան և հյուսիսային Գալլիան։

Ամփոփում -մի քանի նախադասությամբ ամփոփիր ՙՙԺողովուրդների մեծ գաղթի ՚՚ դերը համաշխարհային պատմության մեջ:

Մինչև մեծ գաղթը Եվրոպայում կար մի պատմություն,Մեծ Գաղթի հետևանքով առաւացան նոր պատմություններ։IV դ․ Եվրոպա ներխուժեց թյուրքալեզու հոները։Նարնք դուրս մղեցին Սև ծովի հյուսիսային շրջանններում բնակգող արևելյան գոթերին և նրանք տեղափխվեցին Հռոմական կասրություն։Հռոմեկան կասրություն 395 թ․ բաժանվեց 2 մասի Արևմտյան և Արևելյան ։451 թ․ Հռոմեկան բանակը գերմանական ցեղերի հետ պարտության է մատնում հոներին և այս ճակատամարտը,որը հայտնի է ինչպես <<Ժողովրդների ճակատամարտ>> անվամբ, համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձությունն է։

Առաջադրանք 2

Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին:

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

Հոների առաջնորդ Աթիլլա

Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն

Աթիլլայի մասին

Հոները համարում էին Աթթիլային գերբնական անձնավորություն, անհաղթությամբ օժտող ռազմի աստծո թրի տիրակալ։ Նա ծնվել է Կովկասում սեպտեմբերի 2-ին, 406 թվականին։ Մահացել է մարտ ամսին 453 թվականին։ Իր հորեղբայր՝ խաքան Ռոասի մահից հետո իր եղբոր՝ Բլեդայի հետ դառնում է հոների առաջնորդ, որոնք այդ ժամանակ վարում էին քոչվոր կյանք Դանուբից ու Սև ծովից հյուսիս ընկած տափաստաններում։ Հավանաբար սպանելով Բլեդային՝ իշխում է միանձնյա։ 434–441 թթ, ենթարկելով ալաններին, օստգոթերին, հեպիդներին, հեռուլներին և շատ այլ ցեղեր՝ ստեղծում է հզոր ցեղային միություն, որը վերահսկում էր Հռենոս գետից մինչև Չինաստանի սահմանն ընկած տարածքները։

Իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը

Տանը

Լեգենդներ Աթիլլայի մասին

  • «Մի հովիվ նկատել է, որ իր հոտից մի երինջ կաղում է, բայց չէր գտնում նրա կաղալու պատճառները: Մտահոգ, նա արյան հետքեր է նկատել, հետևել է այդ հետքերին մինչեւ որ նկատել է մի սուր, որի վրա կենդանին վիրավորել էր ոտքը: Հովիվը վերցրել է սուրը եւ անմիջապես բերել է Աթիլլային: Վերջինս ուրախացավ ընծայի համար և, առանց այդ էլ ամբարտավան լինելով, հասկացավ, որ նշանակված է ողջ աշխարհի տիրակալ և որ Մարսյան սրի միջոցով նրան պատերազմներում շնորհվել է հզորություն
    Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի:

Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի:

https://www.youtube.com/watch?v=k6KeR3da0mw Ջ. Վերդի «Աթթիլա» օպերա

https://www.youtube.com/watch?v=DKmsPoBXoC0 Ֆիլմ Աթիլլայի մասին

Քրիստոնեւթյան ընդունումը որպես պետական կրոն

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Փոփոխությունների սկիզբը Հայաստանում: Քրիստոնեւթյան ընդունումը որպես պետական կրոն

Երկու առաքյալները Հայաստանում
Առաջին դարում հայոց իշխանները, թագավորները հեթանոսներ էին և թշնամաբար էին տրամադրված քրիստոնեության նկատմամբ, քանի որ այն սպառնում էր իրենց համար սովորական դարձած կենցաղին և կարգերին։ Չնայած այդ հանգամանքին՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ըստ հետագա շրջանի հայ պատմագիրների, առաջին դարում սկսում են քրիստոնեություն տարածել Հայաստանում։ Առաքյալների շնորհիվ
քրիստոնեությունը սկսում է տարածվել Հայաստանի տարբեր հատվածներում։ Նրանք բազում մարդկանց են մկրտում՝ թե՛ ռամիկների, շինականների, արհեստավորների ու առևտրականների, թե՛ իշխանական ընտանիքների ներկայացուցիչների։ Վերջիններիս շնորհիվ քրիստոնեությունն ավելի է տարածվում Հայաստանում:
Չնայած դրան, երկրի կենտրոնական իշխանությունը դեռ հեթանոսական հավատալիքների կրող էր։Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, փաստորեն, առաջին դարում հիմնադրում են հայոց եկեղեցին, ինչի շնորհիվ էլ այն կոչվում է առաքելական։
Թադեոսն ու Բարդուղիմեոսը նահատակվել են Հայաստանում, նրանց նահատակության վայրերում կառուցվել
են եկեղեցիներ։ 

Ըստ ավանդության, երբ Թադեոս առաքյալը գալիս է հայոց Եդեսիա քաղաքը, նրան ուղեկցում են Աբգար V-ի մոտ։ Տեսնելով Թադեոսին՝ Աբգարն ուրախանում է, քանի
որ հասկանում է, որ նա Քրիստոսի խոստացած բժիշկն է, որ եկել է իրեն բժշկելու։ Թադեոսի քարոզի ժամանակ Աբգարը հավատքով է լցվում և հրաշքով բժշկվում
իր հիվանդությունից։ Աբգար թագավորը շատ թանկարժեք նվերներ է ընծայում Թադեոսին, սակայն նա մերժում է և փոխարենը խնդրում Աբգարին թույլ տալ իրեն
քրիստոնեություն քարոզել Եդեսիայում։ Քրիստոնեությունը հաստատվում է Եդեսիայում. իշխաններ ու իշխանուհիներ, հասարակ մարդիկ խմբերով քրիստոնյա են դառնում,
եկեղեցիներ են կառուցվում, և ավետարանը զորանում է Եդեսիայի մեջ։
Մաղաքիա Օրմանյան, Ազգապատու

Առաջադրանք1

1.Հիմնավորիր, որ Թադեոս առաքյալի նպատակը միայն Աբգար թագավորին բուժելը չէ, ինչ այլ նպատակ էր հետապնդում Թադեոս առաքյալը:

Նա ուզում էր,որ Եդեսիայում էլ ընդունվեր քրիստոնեությունը և նա գիտեր, որ օգնելուց հետո թե նա թագավորին ասեր ապա նա կհամաձայնվեր։

2.Մեկնաբանիր Թադեոս առաքյալի նկարը, ինչ է պատկերված նրա ձախ ձեռքում:

Ձախ ձեռքում խաչ է,որը նշանակում է քրիստոնեություն։

Հավատքի նվիրյալ միանձնուհիների փախուստը Հռոմի հեթանոս կայսրից


I-III դարերի ընթացքում Մեծ Հայքի թագավորությունը հեթանոսական էր և չէր նպաստում ժողովրդի քրիստոնյա դառնալու գործին: Իրավիճակը փոխվում է, Տրդատ III-ի օրոք (287-330 թթ)։ Նրա գահակալությունն ամրապնդվում է 298 թ. կնքված Մծբինի 40-ամյա
հաշտության պայմանագրով, որով ավարտվում է նաև հռոմեա-պարսկական հերթական պատերազմը: Իր իշխանության սկզբում Տրդատ III-ը նույնպես թշնամաբար էր տրամադրված քրիստոնեության և քրիստոնյաների հանդեպ, սակայն, կարճ ժամանակ անց, ամեն ինչ փոխվում է։ 300 թ. Հռոմից Հայաստան են գալիս քրիստոնյա միանձնուհիներ:Ճանապարհին միանձնուհիներից շատերը հեռանում են այլ երկրներ, տարբեր ժողովուրդների շրջանում տարածում քրիստոնեական վարդապետությունը,
նրանցից շատերը նահատակվում են հեթանոսների ձեռքով կամ ճանապարհի փորձությունների զոհը դառնում։ Դիոկղետիանոսի հետապնդումներից փրկված մենակյաց կույսերի մի խումբ՝ ավելի քան երեք տասնյակ կուսակրոն աղջիկներ, որոնց թվում էին
նաև Գայանեն և Հռիփսիմեն, հասնում է Հայաստան՝ բնակություն հաստատելով Վաղարշապատ քաղաքի մոտակայքում։ Շուտով Դիոկղետիանոս կայսրն իմանում է, որ հեռացած աղջիկները, որոնց թվում էր նաև Հռիփսիմեն, անցել են Հայաստան, և նամակ է գրում հայոց Տրդատ արքային։ Դիոկղետիանոսն իր նամակում տեղեկացնում է մենակյաց կույսերի՝ Հայաստանում գտնվելու և Հռիփսիմեի մասին, ինչպես նաև ասում, որ աղջիկներին հայտնաբերելու դեպքում Տրդատը կարող է նրանց ետ ուղարկել Հռոմ կամ
վարվել այնպես, ինչպես կցանկանա։ Իմանալով այս մասին՝ Տրդատը շուտով հայտնաբերում է միանձնուհիներին, որոնց նաև անվանում են՝ Հռիփսիմյան հավաքական անունով, և հրամայում է Հռիփսիմեին ամենայն պատվով ու ընծաներով բերել իր մոտ։ Տրդատը պահանջում է Հռիփսիմեից դառնալ իր կինը, սակայն մերժում է ստանում։ Այդժամ նա հրամայում է բերել նաև Գայանեին, որպեսզի նա համոզի Հռիփսիմեին
հնազանդվել իրեն։ Սակայն Գայանեն, ընդհակառակը, հորդորում և քաջալերում է իր սանին՝ Հռիփսիմեին, անխախտ պահել Աստծու առաջ արված ուխտը։ Այս ամենը տեղի է ունենում Տրդատ արքայի և պալատականների ներկայությամբ։ Նրանք, ովքեր
հասկանում էին հռոմեացիների լեզուն, բացատրում են Տրդատին, որ Գայանեն արքայի ասածին հակառակ խորհուրդներ է տալիս Հռիփսիմեին։ Տրդատը բարկանալով՝ ցանկանում է բռնությամբ հնազանդեցնել Հռիփսիմեին, սակայն չի հաջողում, դեռ ավելին՝ Հռիփսիմեն կարողանում է հեռանալ պալատից։ Այդ գիշեր Տրդատի ուղարկած դահիճները տանջամահ են անում Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին, հաջորդ օրը նույն ճակատագրին են արժանանումնաև Գայանեն ու ևս երկու միանձնուհի։ Հռիփսիմյան
կույսերի նահատակությունը քրիստոնեական քաղաքակրթության նշանավոր էջերից է։ Նրանց մասին հիշատակության օրեր ունեն մի շարք քրիստոնեական եկեղեցիներ։

Մենակյաց աղջիկներից
Նունեն անցնում է վրաց
աշխարհ։ Հետագայում
բժշկելով վրաց Միհրան
արքայի զավակին՝ նա
մկրտում է արքայական
ընտանիքին, ինչի
շնորհիվ սկիզբ է դրվում
վրաց պետության
քրիստոնեացմանը։
Վաց լուսավորիչ Սբ. Նունե

Հռոմի Դիոկղետիանոս կայսրը, չնայած ամուսնացած էր, ցանկացավ երկրորդ կին ունենալ։ Նա հրաման տվեց, որ կայսրության տարբեր հատվածներ ուղարկված իր ծառաները փնտրեն գեղեցկատես աղջիկների և պատկերելով նրանց դիմանկարները՝ դրանք բերեն իր մոտ, որպեսզի ինքը ընտրություն կատարի։ Նրա ուղարկած ծառաներն անմիջապես գործի անցան. տեսնելով գեղեցկատես աղջիկների՝ անմիջապես պատկերում էին նրանց դիմանկարը հատուկ տախտակների վրա, որպեսզի ցույց տան կայսրին։ Շուտով նրանք մի լեռնոտ վայրում հայտնաբերում են մենաստան, որտեղ ապրում էին իրենց կյանքը աղոթքով անցկացնել ուխտած միանձնուհիներ։ Նրանց գլխավորի անունը Գայանե էր, իսկ միանձնուհիների թվում էր Հռիփսիմե անունուվ շատ գեղեցիկ մի աղջիկ։ Նրան տեսնելով՝ Դիոկղետիանոսի ծառաներն անմիջապես պատկերում են Հռիփսիմեին
և պատկերը ցույց տալիս կայսրին։ Տեսնելով Հռիփսիմեի պատկերը՝ կայսրը շատ է ուրախանում և հրամայում է հարսանեկան պատրաստություն տեսնել, իսկ մենաստան այցելած ծառաներին հրամայում է գնալ և Հռիփսիմեին ուղեկցել պալատ։ Իմանալով կայսեր մտադրության մասին՝ միանձնուհիները Գայանեի գլխավորությամբ որոշում են հեռանալ մենաստանից, որպեսզի չընկնեն կայսեր ծառաների ձեռքը։
Մ. Չամչյան, Հայոց պատմություն

Առաջադրանք -Շարունակել միտքը

Տեքստից կարելի է ենթադրել, որ Դիոկղետիանոս կայսրը քրիստոնյա չէր, քանզի  Հռիփսիմեն քրիստոնիա էր։
 Տեքստից կարելի է հասկանալ, որ միանձնուհիները ուխտ էին արել իրենց կյանքը նվիրել Աստծուն։ Տեքստից իմանում ենք նաև, որ միանձնուհիները հավատարիմ են մնում իրենց ուխտին և չեն ցանկանում ենթարկվել
Դիոկղետիանոս կայսրին։ Այդ իսկ պատճառով նրանք հեռանում
են Հռոմից։

Տրդատ III-ի կարևոր որոշումը։ Գրիգոր Լուսավորչի գործունեությունը

Հռիփսիմյան կույսերի դաժան մահապատժից հետո Հայաստանում սկսվում է մեծ փոփոխությունների շրջան։ Տրդատ արքան և պալատական մի շարք ծառայողներ ու իշխաններ հիվանդանում են: Հատկապես ծանր էր Տրդատի վիճակը. ըստ ավանդության՝
նրա դեմքը վայրի խոզի դիմագծեր էր ստացել, և նա մոլեգնած գազանի պես թափառում էր Վաղարշապատ քաղաքի շրջակա տարածքներում: Ըստ մեկ այլ ավանդության՝ այդ օրերին Խոսրովիդուխտին՝ արքայի քրոջը, այցելում է Աստծո ուղարկած մի հրեշտակ, որը
հայտնում է, որ Տրդատին և մյուսներին կարող է բժշկել միայն Արտաշատում գետնափոր խուցը նետված Գրիգորը: Երբ Խոսրովիդուխտը այս մասին պատմում է պալատականներին, շատերը նրան ծաղրում են՝ ասելով, թե ինչպե՞ս կարող է նա մտածել,
որ Գրիգորը, ով բավական երկար ժամանակ նետված է օձերով ու կարիճերով լեցուն խուցը, դեռ ողջ լինի: Սակայն, ըստ ավանդության, շուտով հրեշտակը կրկին հայտնվում է Խոսրովիդուխտին՝ ասելով նույն բանը, այն է՝ անպայման ազատել Գրիգորին: Այս մասին պալատականներին և իշխաններին կրկին պատմելուց հետո որոշվում է մարդիկ ուղարկել
Արտաշատ՝ Գրիգորի ետևից: Գալով Արտաշատ՝ նրանք իրոք գտնում են Գրիգորին կենդանի և առողջ վիճակում իր խցում՝ Խոր Վիրապում: Անմիջապես նրան
հասցնում են Վաղարշապատ՝ պատմելով պատահածի մասին: Երբ Գրիգորը՝ շրջապատված ժողովրդի և իրեն ուղեկցող պալատականների ու զինվորների խմբով, մոտենում է մայրաքաղաք Վաղարշապատին, իշխանները և Տրդատ թագավորը ընդառաջ են գնում նրան: Գրիգորը բժշկում է արքային, իշխաններին ու պալատականներին, որից հետո, տեղեկանալով Հռիփսիմյան կույսերի նահատակության վայրերի մասին,
շրջում և գտնում է նրանց մասունքները, իսկ միանձնուհիների նահատակությունների վայրերում սկսում քրիստոնեական սրբատեղիների կառուցումը, որոնք
հետագայում վերածվում են եկեղեցիների:Գործընթացն իրականացնելու համար Տրդատը
Գրիգորին զորք է տրամադրում, որպեսզի նա հարված հասցնի Հայաստանում հին կրոնի պաշտպան հեթանոսական մեհյաններին: Գրիգորը հաջողությամբ
իրականացնում է այս գործը, որից հետո որոշվում է նրան ուղարկել Կեսարիա քաղաք՝ հայոց եկեղեցու առաջնորդ՝ եպիսկոպոսապետ ձեռնադրվելու համար:
Եպիսոկոպոսապետ ձեռնադրվելուց հետո Գրիգորը շարունակում է քրիստոնեության քարոզչությունը հայոց մեջ, այսինքն՝ շարունակում է դեռևս առաջին դարում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների սկսած գործը: Վերադառնալով Հայաստան՝ Գրիգորը Եփրատ գետում մկրտում է արքային, նրա ընտանիքը, արքունիքի ներկայացուցիչներին, բազմաթիվ իշխանների, զորականների և ժողովրդին: Հայ առաքելական եկեղեցին այսպիսով դառնում է ամենահին ազգային եկեղեցիներից մեկը։ 325 թ. Նիկեա
քաղաքում տեղի է ունենում Տիեզերական եկեղեցական ժողով, որին մասնակցում է Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակես եպիսկոպոսը։ Նա այնտեղից Հայաստան է բերում Նիկեական հավատո հանգանակը՝ բաղկացած 22 կետից։
Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ III Մեծը հսկայական ջանքեր գործադրեցին ժողովրդին քրիստոնեական վարդապետության և հավատքի գիտելիքները, կենսակերպի և համակեցության սկզբունքները փոխանցելու ուղղությամբ։ Սակայն նրանց ջանքերը միշտ չէ, որ ցանկալի արդյունք էին տալիս։ Շատերը շարունակում էին հեթանոսական վարքուբարքը։ Նրանց մեջ հատկապես մեծ էր նախարարների թիվը։ Հիասթափված մարդկանց այսպիսի վերաբերմունքից՝ Տրդատ III Մեծը որոշում է թողնել աշխարհիկ կյանքը, երկրի կառավարումը և ապրել քարանձավներում ճգնավորի աղոթական կյանքով։ Ինչպես Մովսես Խորենացին է նշում, որոշեց երկրային պսակը փոխել երկնայինով։ Նրա հեռանալուց որոշ ժամանակ անց հայ նախարարները մարդիկ են ուղարկում՝ նրան համոզելու վերադառնալ, սակայն Տրդատը մերժում է։ Ըստ Խորենացու՝ այս մասին իմանալուց հետո հայ նախարարները կազմակերպում են արքայի դավադիր սպանությունը՝ թունավորելով նրան։ Տրդատ III Մեծի մահվան պատճառների այլ վարկածներ ևս կան:
Այսպիսով, 301 թ. քրիստոնեությունը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։ Հայաստանը դառնում է աշխարհում առաջին երկիրը, որտեղ քրիստոնեությունը
պաշտոնապես դառնում է պետական կրոն;

Նկարում Տրդատ III-ը, Աշխեն
թագուհին և …
Փորձի՛ր եզրակացնել, թե ո՞վ
է երրորդը ներկայացված
որմնանկարում։
Որմնանկարի հեղինակ՝ Նաղաշ
Հովնաթանյան

Տալ հետևյալ բառերի բացատրությունը

Պատմական բառարան —առաքյալ, սրբապատկեր, ավանդություն, ձեռնադրություն, ուխտել, միանձնուհի, Տիեզերական ժողով, Նիկեական հավատո հանգանակ։

Պատմական բառարան
առաքյալ-Յուրաքանչյուրը Քրիստոսի 12 աշակերտնեիից, որոնց նա ուղարկեց իր ուսմունքը
տարածելու:
սրբապատկեր-Սրբի պատկեր:
ավանդություն-Պատմականորեն ձևավորված ու սերնդե-սերունդ փոխանցվող սովորույթների՝ հայացքների՝ կենցաղային կանոնների ևն ամբողջությունը:
ձեռնադրություն-Ձեռնադրելը, ձեռնադրվելը:
ուխտել-Ուխտով որևէ բան ստանձնել, ուխտ անել:
միանձնուհի-Միանձն կին
Տիեզերական ժողով-Եկեղեցական ժողով, որին մասնակցում են բոլոր քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները և որի որոշումները պարտադիր են բոլոր քրիստոնյաների համար:
հավատո- կրոնական հավատի հիմնական դոգմատների բանաձևում։ Հավատացյալը արտասանում է այն՝ իբրև իր հավատի խոստովանություն։

հանգանակ-Գումար, որ նվիրատվության կարգով հավաքվում Է որևէ նպատակի համար:

Հիմնավորել քրիստոնեկան կրոնի ընդունման կարևորությունը:

Զարգացավ ամեն ինչմարդիկ սկսեցին տոնել տոներ որոնցից են ՝ վառդավառ, զատիկ և այլ քրիստոնեկան տոններ։Բարեվալվեց ճարտարապետությունը։

Ավատատիրական հասարակության ձևավորումը,առ․ սեպտեմբերի 5-11

Առաջադրանք 1

Այս ուսումնական տարվա շրջանակներում ուսումնասիրելու ենք IV դարից մինչև XVII դարի կեսերն ընկած ժամանակաշրջանի հայոց պատմությունը, այսինքն՝ Միջին դարերի
հայոց պատմությունը։ Միջին դարերի պատմությունը, պայմանավորված
այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային առանձնահատկությունների փոփոխություններով, ընդունված է բաժանել երեք մասի՝
1. վաղ միջնադար՝ IV-IX դարեր
2.զարգացած միջնադար՝ X-XIV դարեր
3.ուշ միջնադար՝ XV-XVII դարի առաջին կես։

Ներբեռնել Հայոց պատմություն, Միջին դարեր, 

Կարդալ էջ 6-8-ը, պատասխանել հետևյալ հարցերին:

1.Պատկերացրու հայտվել ես  ավատատիրական հասարակության
մեջ, չիմանալով այդ մասին, հիմնավորիր, որ դու
ավատատիրական հասարակությունում ես/ինչի՞ց կարող էիր գլխի ընկնել/։


Ես առաջին անգամ դպրոց էի գնացել և մի աղջիկ մոտեցավ, ծանոթանալու նպատակով,սկսեց իր մասին պատմել ու ես ուշադիր լսում էի նրան և նա ասեց , թե ավատատիրական հողային սեփականության ձևերից, որ հողն է իրեն պատկանում, ես զարմացա լսելով դա, բայց հետո ես հասկացա,որ ես գտնվում եմ ավատատիրական հասարակությունում։

2. Պատկերացրու, որ հայտնվել ես վաղմիջնադարյան հայ հասարակությունում և արքայից հրաման ես ստանում յուրաքանչյուր գործակալության համար ստեղծել տարբերանշան։/քո իմացած ծրագրերի միջոցով ստեղծիր, հիմնավորիր:
?

Այս տեքստում ներկայացված է գործակալությունների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։
Ամենակարևոր գործակալություններն Արշակունյաց
Հայաստանում, որ հանձնարարված էին ավագ նախարարություններին և կաթողիկոսությանը, աղբյուրներում անվանվում էին թագակապ ասպետություն, մարդպետություն, մաղխազություն, սպարապետություն, հազարապետություն
և մեծ դատավորություն։

Թագակապ ասպետության իշխանությունը հանձնված էր Բագրատունիներին։ Իբրև թագակապ ասպետներ՝ նրանք գահաժառանգման արարողության ժամանակ թագադրում
էին նոր արքային։ Այս գործակալության պարտականությունների մեջ էր մտնում նաև հետևել պալատական արարողակարգերի պահպանմանը:


Մարդպետության մեծ իշխաններին հանձնարարված էր Արշակունիների կանանոցի և արքունիքի վերակացությունը, թագավորական ամրությունների և բերդերի պահպանությունը և արքունի գանձերի ու կալվածների վերահսկողությունը։

Մաղխազության պաշտոնը, ինչպես ենթադրում են, վերաբերել է թագավորի անձի պաշտպանությանը։ Մաղխազը որպես արքունի գործակալ, Խորենացու վկայության
համաձայն, թիկնապահների գլխավորն էր։


Հազարապետի պարտականությունն էր աջակցել երկրի շինարարական աշխատանքներին և շինական տնտեսության զարգացմանը։ Հազարապետության այս պարտականությունները կապված էին հարկահանության գործի հետ։ Հողի մշակությունը, ոռոգման գործը և, ընդհանրապես, երկրի շեն վիճակը նշանակություն ունեին՝ իբրև
հիմք և աղբյուր պետական բարեկեցության և պետական եկամուտների։

Չորրորդ և հինգերորդ դարերում սպարապետության պաշտոնը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Փավստոսի վկայությամբ նրանք ընդհանուր հրամանատարներ էին։


Մեծ դատավորության գործակալությունըհանձնված է եղել հոգևոր բարձր իշխանությանը։ Պետք է նկատի ունենալ, որ դատական մի շարք հատուկ գործեր, ինչպես դժվար չէ կռահել աղբյուրների վկայություններից, վերաբերել են, հավանորեն, թագավորի, իշխանների և նրանց ներկայացուցիչների անմիջական իրավասության։
/ժողովրդի պատմության, Հատոր Բ, Մաս Ա/

3. Վերհիշիր Հայաստանում եղած հողատիրության ձևերը. եթե դու լինեիր ազատների դասին պատկանող հողատեր վաղ միջնադարի Հայաստանում, ո՞ր եղանակով կցանկանայիր ստացած լինել քո հողը,հիմնավորիր՝ ինչո՞ւ։

Կուզեի աշխատանքի եղանակով, այսինքն ես վաստակեի այդ հողատարծքը այլ, ոչ թե ինձ նվիրեին։Ես դա համարում եմ սխալ։


4.  «Այս ամենի շնորհիվ թագավորը համարվում էր հայոց երկրի տեր»: Ինչպե՞ս կմեկնաբանես «տեր լինել» արտահայտությունը:

Տեր նշանակում է- հող շնորհողը (սինյոր), այո նա էր բաժանում տարածքը մարդկանց և դրա պատճառով էլ թույլ էր տալիս նրան , «տեր լինել» արտահայտությունը։

5.Գահնամակ,  Զորանամակ- կարդալուց հետո հիմնավորել այս փաստաթղթերի կարևորությունը:

Գահնամակ– Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Զորանամակ- Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

6.Ստեղծիր «Պատմական բառարան», որտեղ հետևյալ բառերի բացատրությունը ներկայացրու. ավատատեր, կալվածք, աստիճանակարգություն, Գահնամակ, Զորանամակ, պարգևականք, գանձագին, սեպուհ,, մարզպետ, մաղխազ

Պատմական բառարան

ավատատեր-ավատատիրոջ, ավատատերեր

աստիճանակարգություն-Ծառայության՝ կոչումների՝ աստիճանների հաջորդական կարգերի ամբողջությունը, նվիրապետություն:

Գահնամակ-Հին Հայաստանի նախարարական գահերի՝ պատվաստիճանների ցուցակ:

Զորանամակ-Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։

պարգևականք-Պետական պաշտոնյաններին,հատկապես զինվորներին ծառայության դիմաց հողեր էր շնորհում,այդ կարգի հողատարծը կոչում են պարգևականք։

գանձագին-Կային նաև առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքներ, որը կոչվում էր գանձագին։

սեպուհ-Նախարարական տոհմից սերած իշխան հին Հայաստանում:

մարզպետ-Մարզի պետ։


մաղխազ-Հայ Արշակունիների թիկնապահ զորքի պետը։




Դասարանական աշխատանք

Դասարանական աշխատանք

6-րդ դասարանի «Պատմություն» առարկայի ամփոփում/ Հայոց պատմությունՀամաշխարհային պատմություն/

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

Էրեբունու հիմադրում

1․Մ․թ ա․782 թ Արգիշտի թագավորը հիմնադրում է քաղաք Էրեբունին, որը հետաաում անվանվեց Երևան Հ․Հ մայրաքաղաք։

Վանի թագավորության հիմնադրումը
2․Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):

3․
Տրդատի Գահակալումը
65 թվականին Տրդատը մեկնում է Հռոմ։ Հասնելով Նեապոլիս քաղաքը և տեսնելով Ներոնին, Տրդատը հրաժարվում է իր վրայից հանել սուրը։ Դա արարորակարգի խախտում էր, Տրդատն իրեն որպես հաղթանակած կողմ է պահում։ Կայսերության մայրաքաղաքում մեծ հանդիսավորությամբ Տրդատը թագադրվում է։ Եվ վերադառնում է Մեծ Հայք, Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։

4․
Տիգրան Մեծի մասին

Տիգրանը մեր թագավորներից ամենահզոր և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով` իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը։ Տիգրանը, ցույց տալով քաջություն, մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ օտարների լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ։ Նա խաղաղություն և շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով և մեղրով։


Արտաշատ քաղաքի մասին

5․Արտաշատը հիմնադրվել է՝ ք․ ա 176թ․-ին ,Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավարևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի(այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ 

6․

Տրդատ Երրոդի գահակալումը

Հռոմեացինները հետապնդումներից փախչլու համար գալիս են Հայաստան և Հռիփսիմեն էլ է գալիս։Տրդատ III-ը սիրահարվում է, բայց Հռիփսիմեն մերժում է նրան։Այդ դարդից, որ մերժել է նրան, Տրդատը հիվանդնաում է և իր քույրը երազի մեջ տեսնում է, որ իր եղբորը և մոյւս հիվանդ մարդկանց կարող է օգնել միայն Գրիգոր լուսավորիչը։Նա քարոզ է կարդում, աղոթում է սովորեցնում է հավատալ աստծուն և այդպես Տրդատը լավանում է և ասում է, որ Հայերի կրոնը ընդունված է արդեն ինչպես՝ Քրիստոնեություն։

7․Տիգրանակերտ-Տիգրանակերտը, որ կառուցվել էր Տիգրան Բ-ի օրոք՝ 70-ական թթ. (մ. թ. ա) և նրա անունով էլ կոչվել, տարբեր ժամանակներում կրել է տարբեր անուններ՝ Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ և այլն։Տիգրան Մեծի ժամանակ, հատկապես մինչև Պոմպեոսի հետ կնքած հաշտությունը (65թ. մ. թ. ա.), իրոք որ նորաշեն Տիգրանակերտը տնտեսական, քաղաքական և ռազմաստրատեգիական առումներով ուներ նպաստավոր դիրք: 

Ժամանակ անիշխանություն

8․Այս դարը հայտնի է որպես մարդկության պատմության դարաշրջաններից մեկի՝ առանցքային ժամանակի զարգացման գագաթնակետ։ Այս դարում են իրենց գործունեությամբ հանդես եկել 5 աշխարհահռչակ մտածողներ, որոնք էապես նպաստել են մարդկության զարգացմանը։ Նրանք էին՝ Բուդդան և Մահավիրան Հնդկաստանում, Զրադաշտը Պարսկաստանում, Պյութագորասը Հին Հունաստանում, Կոնֆուցիոսը Չինաստանում և Պանինին Հնդկաստանում։


Սարդուրի Ա-ի մասին

9․Սարդուրի Ա-Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։



10

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորություն

Գայոս Կեսարի գլխավորված բանակը, 2թ․ ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքերը։Հասնելով Արշարունյաց գավառը՝ հռոմեացինները պաշարում են Արտագերս բերդ։Հայ պաշտպանները հզորաբար դիմադրում են հռոմեական լեգեոններին։

2. Ներկայացնել,հիմնավորել 3 թագավորների ամենանշանակալի գործողությունները:

Էրեբունու հիմադրում

1․Մ․թ ա․782 թ Արգիշտի թագավորը հիմնադրում է քաղաք Էրեբունին, որը հետաաում անվանվեց Երևան Հ․Հ մայրաքաղաք։

Տիգրանակերտ-Տիգրանակերտը, որ կառուցվել էր Տիգրան Բ-ի օրոք՝ 70-ական թթ. (մ. թ. ա) և նրա անունով էլ կոչվել, տարբեր ժամանակներում կրել է տարբեր անուններ՝ Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ և այլն։Տիգրան Մեծի ժամանակ, հատկապես մինչև Պոմպեոսի հետ կնքած հաշտությունը (65թ. մ. թ. ա.), իրոք որ նորաշեն Տիգրանակերտը տնտեսական, քաղաքական և ռազմաստրատեգիական առումներով ուներ նպաստավոր դիրք: 

3․Սարդուրի Ա-ի մասին

9․Սարդուրի Ա-Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները,:

Էրեբունու հիմադրում

1․Մ․թ ա․782 թ Արգիշտի թագավորը հիմնադրում է քաղաք Էրեբունին, որը հետաաում անվանվեց Երևան Հ․Հ մայրաքաղաք։

Վանի թագավորության հիմնադրումը
2․Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):

3․
Տրդատի Գահակալումը
65 թվականին Տրդատը մեկնում է Հռոմ։ Հասնելով Նեապոլիս քաղաքը և տեսնելով Ներոնին, Տրդատը հրաժարվում է իր վրայից հանել սուրը։ Դա արարորակարգի խախտում էր, Տրդատն իրեն որպես հաղթանակած կողմ է պահում։ Կայսերության մայրաքաղաքում մեծ հանդիսավորությամբ Տրդատը թագադրվում է։ Եվ վերադառնում է Մեծ Հայք, Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։

4․
Տիգրան Մեծի մասին

Տիգրանը մեր թագավորներից ամենահզոր և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով` իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը։ Տիգրանը, ցույց տալով քաջություն, մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ օտարների լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ։ Նա խաղաղություն և շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով և մեղրով։


Արտաշատ քաղաքի մասին

5․Արտաշատը հիմնադրվել է՝ ք․ ա 176թ․-ին ,Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավարևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի(այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ 

4. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները: