Փետրվարի 20-24

Դասի թեմա՝ Իոնային կապ

Քիմիական կապը ատոմների միջև փոխազդեցություն է, ինչի արդյունքում առաջանում են մոլեկուլներ (բյուրեղներ):
Քիմիական կապն ունի էլեկտրական բնույթ: Այն իրականանում է քիմիական կապին մասնակցող ատոմների միջուկների և էլեկտրոնների էլեկտրաստատիկական փոխազդեցության (և՛ ձգողության, և՛ վանողության) շնորհիվ:

Քիմիական կապի էներգիան տատանվում է լայն տիրույթում (40-ից մինչև 1000 կՋ/մոլ), ինչը պայմանավորված է ատոմների միջև տարբեր տեսակի փոխազդեցություններով:

Ներկայումս տարբերում են քիմիական կապի մի քանի տեսակներ՝ իոնային, կովալենտային, մետաղական և ջրածնային

Իոնային կապ

Իոնային քիմիական կապի առաջացման հիմքում ընկած է գերմանացի ֆիզիկոս Վ.Կոսելի այն ենթադրությունը, որ միացություններ առաջացնելիս ցանկացած տարրի ատոմ, որոշակի թվով էլեկտրոններ կորցնելով կամ միացնելով, ձեռք է բերում մոտակա իներտ գազի էլեկտրոնային կառուցվածքը:

Kossel.jpg

Վ.Կոսել

Իոնային կապ կարող է առաջանալ էլեկտրաբացասականության արժեքների մեծ տարբերությամբ տարրերի՝ մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև: Փոքր էլեկտրաբացասականությամբ տարրի ատոմից վալենտային էլեկտրոն(ներ)ը փոխանցվում է(են) ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրի ատոմին:

Օրինակ՝ նատրիումի և քլորի ատոմների միջև առաջանում է իոնային կապ, նատրիումի ատոմից վալենտային էլեկտրոնը փոխանցվում է քլորի ատոմին, առաջանում են իներտ գազի էլեկտրոնային կառուցվածքով լիցքակիր մասնիկներ՝ իոններ. Na+ և Cl−, որոնք էլեկտրաստատիկ ուժերով ձգում են միմյանց:

0029-029-KHlorid-natrija.jpg

Իոնային կապն իրագործվում է տարանուն լիցքավորված իոնների էլեկտրաստատիկ ձգողությամբ:

Իոնային կապը չունի ուղղորդվածություն՝ որոշակի ուղղությամբ հակառակ լիցք ունեցող իոնին ձգելու հատկություն, քանի որ իոնի լիցքը իոնի մակերևույթի վրա բաշխված է հավասարաչափ և էլեկտրական դաշտի ազդեցությունը տարածվում է բոլոր ուղղություններով հավասարաչափ:

Իոնային կապով միացած իոնները չեն կորցնում հակառակ լիցքով այլ իոններ ձգելու հատկությունը, այսինքն՝ իոնային կապը չունի հագեցվածություն:

Իոնային կապի հագեցվածություն չունենալու հատկության շնորհիվ է, որ իոններն ասոցացվելով ստեղծում են իոնային բյուրեղներ՝ իոնային բյուրեղավանդակով միացություններ:

Օրինակ՝

(9).png

Իոնային կապ կարող է լինել ոչ միայն երկտարր միացություններում, այլ նաև բազմատարր միացություններում, բարդ՝ բազմատարր իոնների միջև:

Օրինակ՝ անջուր կալցիումի սուլֆատի բյուրեղավանդակի հանգույցներում գտնվում են Ca2+ պարզ՝ միատոմանի և SO2−4  բարդ՝ բազմատոմանի իոններ:

Anhydrite_crystal_structure.png

Իոնային բյուրեղավանդակ ունեցող նյութերը, շնորհիվ իոնային կապի մեծ էներգիայի, բնութագրվում են հալման բարձր ջերմաստիճանով, որոշակի կարծրությամբ:

Իոնային կապի էներգիան (բյուրեղավանդակի էներգիան) մեծապես պայմանավորված է իոնի լիցքի խտությամբ՝ իոնի միավոր մակերեսին բաժին ընկնող լիցքի մեծությամբ:

Օրինակ՝ LiCl-ի բյուրեղավանդակի էներգիան ավելի մեծ է, քան NaCl-ինը, ինչը բացատրվում է նատրիումի կատիոնի համեմատությամբ լիթիումի կատիոնի լիցքի ավելի մեծ խտությամբ:

Փետրվարի 13-17

Ատոմների էլեկտրաբասականությսւնը։Բևեռային կովալենտ կապ։

Մենք դիտարկեցինք կովալենտային կապի առաջացումը նույն տարրերի ատոմների միջև` H2,O2,N3 պարզ նյութերի մոլեկուլներում: Սակայն հայտնի են մեծ թվով բարդ նյութեր, որոնք տարբեր ոչ մետաղների քիմիական միացություններ են: Այսպես, ջրածինը քիմիական միացություններ է առաջացնում բոլոր ոչ մետաղների հետ, բացի իներտ գազերից, օրինակ՝ ջուրը` H2O , մեթանը՝ CH4 և այլն:

Այս դեպքում նույնպես ատոմների միջև կովալենտային կապեր են առաջանում, սակայն պարզվում է, որ տարբեր տարրերի ատոմներ միանալիս՝ նրանցից մեկն առավել մեծ չափով է դեպի իրեն ձգում ընդհանուր էլեկտրոնային զույգը:
Այն ատոմները, որոնց արտաքին էլեկտրոնային շերտի լրացման համար քիչ թվով էլեկտրոններ են պահանջվում, քիմիական կապ առաջացնելիս էլեկտրոնները դեպի իրենց ձգելու հակում ունեն:

Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն (ԷԲ):

Որքան հեշտ է տվյալ ատոմը այլ տարրի ատոմից էլեկտրոններ ձգում դեպի իրեն, այնքան մեծ է այդ ատոմի էլեկտրաբացասականությունը:
էլեկտրաբացասականությունը հարաբերական մեծություն է:
Որպես միավոր՝ ընդունված է լիթիում (Li) տարրի էլեկտրաբացասականությունը:

Ամենամեծ հարաբերական էլեկտրաբացասականությամբ օժտված է ֆտորը, այն հավասար է չորսի:
Պարբերություններում՝ ձախից աջ, կարգաթվի աճման հետ տարրերի ատոմների էլեկտրաբացասականությունը մեծանում է, իսկ խմբերում՝ վերևից ներքև՝ փոքրանում:

Ամենամեծ էլեկտրաբացասականությամբ օժտված են՝ ֆտոր, թթվածին, ազոտ, քլոր տարրերի ատոմները, ամենափոքրով՝ ալկալիական մետաղների ատոմները:

էլեկտրաբացասականության արժեքները քիմիական տարրերի ոչ մետաղականության չափանիշներն են:
Այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը՝ շեղված էլեկտրոնային զույգի միջոցով, անվանվում է կովալենտային բևեռային:

Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային

Կովալենտային ոչ բևեռային միացությունների մոլեկուլներում ատոմների լիցքերը հավասար են զրոյի։

H-H. O=O

Պատասխանել հարցերին

  1. Ատոմի ,ո՞ր հատկությունն է անվանվում էլեկտրաբացասականություն։

    Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն (ԷԲ):
  2. Ո՞ր կապն է կոչվում կովալենտ բևեռային։Բերե’ք օրինակներ։

Այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը՝ շեղված էլեկտրոնային զույգի միջոցով, անվանվում է կովալենտային բևեռային:

  1. Ո՞ր կապն է կոչվում կովալենտ ոչ բևեռային ։Բերե’ք օրինակներ։
    Նույն էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային։

Փետրվարի 6-10

Դասի թեման՝ Կովալենտային կապ

Փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչու և ինչպես է տեղի ունենում մոլեկուլի առաջացումը չեզոք ատոմներից: Ինչպե՞ս են առաջանում ոչ մետաղական պարզ նյութերի երկատոմ մոլեկուլները:Դիտարկենք այդ հարցը ջրածին պարզ նյութի առաջացման օրինակով, որի մոլեկուլային բանաձևն է՝ H2:  Ջրածնի ատոմում առկա է մեկ չզույգված էլեկտրոն՝ H⋅Երկու ատոմներ միմյանց մոտենալիս առաջացնում են ընդհանուր էլեկտրոնային զույգ:

Օրինակ ՝Ջրածնի ատոմները միանում են մեկ ընդհանուր էլեկտրոնային զույգով՝ ըստ հետևյալ ուրվագրի՝
H⋅+⋅H→H:HՆոր առաջացած էլեկտրոնային զույգը, որն անվանվում է նաև ընդհանրացված, միաժամանակ և հավասարաչափ պատկանում է ջրածնի երկու ատոմին: Ընդհանուր էլեկտրոնային զույգը ձգվում է ջրածնի երկու ատոմների  դրական լիցքավորված միջուկների կողմից, «ցեմենտում» դրանք՝ ապահովելով մոլեկուլի կայունությունը:    
Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:
Յուրաքանչյուր էլեկտրոնային զույգ մեկ քիմիական կապ է:
Ջրածնի մոլեկուլում առկա է մեկ ընդհանրացված էլեկտրոնային զույգ և հետևաբար՝ մեկ քիմիական կապ: Ընդունված է էլեկտրոնային զույգը փոխարինել գծիկով և կստացվի ջրածնի մոլեկուլի գրաֆիկական բանաձևը (գծապատկեր-բանաձև)՝  H–H: Թթվածնի ատոմների միջև առաջանում է երկու ընդհանուր զույգ՝ երկու քիմիական կապ՝ O=O :  Այդպիսի կապը կոչվում է կրկնակի կապ:Ազոտի մոլեկուլում ընդհանուր էլեկտրոնային զույգերը երեքն են՝ 

images (3).png

Ազոտի մոլեկուլում առկա է կովալենտային ոչ բևեռային եռակի կապ` N≡N Այն կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնց կապված են երկու միջուկները (կենտրոնների) կոչվում է կովալենտային ոչ բևեռային: Հաստատված է, որ ցանկացած քիմիական կապ առաջանում է ատոմների արտաքին էլեկտրոնային շերտի էլեկտրոնների մասնակցությամբ, և կապի բնույթը որոշվում է էլեկտրոնների շարժման օրինաչափություններով:Որակական առումով մոլեկուլն ատոմների փոխազդեցության արդյունք է և ոչ ատոմների պարզ մեխանիկական հավաքածու:Մոլեկուլ առաջանալիս տեղի է ունենում էլեկտրոնային ամպերի վրածածկ:

67.jpg

Եթե էլեկտրոնային ամպերի վրածածկը տեղի է ունենում երկու ատոմների միջուկների միացման գծի ուղղությամբ (կապի առանցքով), ապա  այդ կապն անվանում են սիգմա (σ) կապ: σ− կապը՝ միակի պարզ կապ է:

images (1).jpg

Եթե կապվող ատոմների միջև մեկից ավելի էլեկտրոնային զույգ է առաջացել, ապա կապն անվանվում է բազմակի՝ կրկնակի (երկու ընդհանուր զույգ) կամ եռակի (երեք ընդհանուր զույգ):Բազմակի  կապերից մեկն անպայման σ -կապ է, իսկ մյուսները՝ π -կապեր,
π -կապն առաջանում է ρ -էլեկտրոնային ամպերի կրկնակի, կողմնային վրածածկից՝ σ -կապի առանցքին ուղղահայաց:

nimages (2).jpg
0002nnnimages.jpg

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր քիմիական կապն է անվանանվում կովալենտային:Բերե՛ք օրինակներ:
    Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:
  2. Ո՞ր քիմիական կապն է անվանվում կովալենտային բևեռային:Բերե՛ք օրինակներ:
    Այն կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնց կապված են երկու միջուկները (կենտրոնների) կոչվում է կովալենտային ոչ բևեռային:

Հունվարի 30-ից-փետրվարի 3

Թեմա՝ Քիմիական կապի բնույթը

Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են:Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ:Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպե՞ս և ինչու՞ են ատոմները միանում, և ի՞նչ ուժեր են նրանց իրար մոտ պահում:
XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են:
Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:
Քիմիական   կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով:
Այդ էներգիան կազմում է  40-ից մինչև 1000կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային,իոնային և մետաղային կապեր:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում:
Քիմիական կապի տեսությունը քիմիայի կարևորագույն ուսմունքներից է, առանց որի հնարավոր չէ հասկանալ մոլեկուլների տարբեր կառուցվածքների և փոխազդունակության պատճառները։

  1. Ի՞նչ է քիմիական կապը, և ի՞նչ բնույթ ունի:
    Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով:
  2. Ո՞ր կապն է կոչվում կովալենտային կապը:
    Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:

  3. Ո՞ր կապն է իոնային կապը:
    Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
  4. Ի՞նչ է կոչվում քիմիական կապ:
    Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:

Թեմանների ամփոփում

Թեմանների ամփոփում

  1. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:

    Միացման  քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:
    Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:
  2. Հետեւյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
    ա) սառույցի հալվելը 

    Երբ նյութից նոր նյութ չի ստանում և միայն փոխվում է նյութի ձևը և ակռեկատային վիճակը դա ֆիզիկական երևույթ է։Դրա համար ես ընտրել եմ սառույցի հալվելը։
    գ) ջրի գոլորշիանալը
  3.  Հաշվե՛ք P2O5, Fe3O4 , նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

    P2O5,
    mr=?
    P=15*2
    O=16*5
    mr=30+80=110


    Fe3O4
    Fe=55*3
    O=16*4
    mr=229
  4. Հաշվե՛ք հետեւյալ նյութերը կազմող տարրերի զանգվածային բաժինները (%)`ըստ հետեւյալ
    բանաձեւերի. 

    ա)Na2SO3,
    Na2SO3
    Mr=126
    Ar=46
    ω=46/126 * 100%
    ω=36,5
  5. Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:     
    Ատոմ, քիմիական տարրի հատկություններ ունեցող փոքրագույն մասնիկ։ Ցանկացած պինդ մարմին, հեղուկ, գազ կամ պլազմա կազմված է չեզոք կամ իոնացված ատոմներից։ Ատոմները շատ փոքր են. սովորաբար մոտ 100 պիկոմետր (մեկ մետրի տասը միլիարդերորդը)։

  6. Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում
    Օրինակ՝
    NaNO3— Նատրիում մեկ ատոմ, ազոտ մեկ ատոմ, թթվածին երեք ատոմ։    
    FeSO4— երկաթ մեկ ատոմ,ծծումբ մեկ ատոմ,թթվածին չորս ատոմ։
    KMnO4 — Կալիում մեկ ատոմ,Մանգան մեկ ատոմ,թթվածին չորս ատոմ
    SiO2—  Սիլիցիում մեկ ատոմ,թթվածին երկու ատոմ
    H2SO4-ջրածին երկու ատոմ, ծծումբ մեկ ատոմ, թթվածին չորս ատոմ
  7. Հաշվել FeSOմոելկուլային զանգվածը.գտնել ատոմների զանգվածային բաժիները:
    FeSO4
    Mr=?
    Fe=55
    S=32
    O=16*4=64
    Mr=55+32+64
    Mr=151
  8. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանցբաղադրության մեջ առկա են.
  9. ա) կալիումի երկու և ծծմբի մեկ ատոմ,= K2S
    բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ :=CO

Դեկտեմբերի 12

Դեկտեմբերի 12

Սովորել՝ Քիմիական տարրերի պարբերական համակարգը:Ատոմի կառուցվածքը:

 Պարբերական համակարգում, յուրաքանչյուր տարրի հատկացված են խիստ որոշակի համարով առանձին վանդակ՝ «բնակարաններ», որտեղ գրվում են տվյալ տարրը բնութագրող մեծությունները:
Պարբերական համակարգը պարբերական օրենքի պատկերումն է
Օրինակ
N ՝արտաքին էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թիվը (վերջի երկու մեծությունների հետ կծանոթանաք հաջորդ թեմայում): 2s22p3 էլեկտրոնների բաշխումը ատոմում ըստ էներգիական մակարդակների,  5 և 2՝ հարաբերական ատոմային զանգվածը, 14,006՝ատոմային համարը (կարգաթիվը), 7՝ անվանումը, ազոտ` ազոտ տարրի քիմիական նշանն է,

images11 (6).jpg
image222s (7).jpg

Պարբերական համակարգը կազմված է յոթ հորիզոնական և ութ ուղղաձիգ շարքերից: Տարրերի հորիզոնական  շարքը, որոնցում դիտվում է հատկությունների հետզհետե փոփոխություն` մինչև շարքի առաջին տարրի հատկությունների կրկնվելը, Մենդելեևն անվանեց պարբերություն: 1 -ին պարբերությունը անվանում են հատուկ, 2 -րդ և 3 -րդը՝ փոքր, 4 — 6 պարբերությունները՝ մեծ, իսկ 7 -ը՝ անավարտ: Պարբերությունները, բացառությամբ առաջինի, սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:

Ուղղաձիգ շարքերում՝ խմբերում  նման հատկություններով տարրերն են իրար տակ տեղադրված: Խմբերը բաժանվում են երկու ենթախմբերի՝ գլխավոր (A)  և երկրորդական  (B):  A -ում ընդգրկված են և՛փոքր, և՛մեծ պարբերությունների տարրեր, իսկ  B  -ում ՝ միայն մեծ պարբերությունների տարրեր:

Մենդելեևն ստեղծեց պարբերական համակարգ, որի կարճ ձևը բերված է ստորև.

mendeleyevaxyusak.png

Պարբերական համակարգը բացահայտում է մի շարք օրինաչափություններ` տարրերի հատկությունների վերաբերյալ: Այդ համակարգում պարբերությունների և խմբերի համարները չափազանց կարևոր տեղեկություններ են տալիս տարրերի ատոմների կառուցվածքի, հետևաբար նաև քիմիական հատկությունների մասին:

Ատոմի կառուցվածք տեսանյութ:

Դեկտեմբեր 5

Դասի թեման՝ Տարրերի զանգվածային բաժինը:

Դեռևս XIX դարում անվանի քիմիկոսներ Կլոդ Բերթելեի և Ժոզեֆ Պրուստի միջև գիտական բանավեճ ծագեց նյութի բաղադրության հաստատունության վերաբերյալ: Այդ բանավեճում հաղթեց Պրուստը և սահմանեց նյութի բաղադրության հաստատունության օրենքը:
Յուրաքանչյուր քիմիական մաքուր նյութ, գտնվելու վայրից ու ստացման եղանակից անկախ,ունի միևնույն հաստատուն բաղադրությունը:
Քիմիական բանաձևերից օգտվելով ՝ կարելի հաշվել նյութի բաղադրության մեջ առկա տարրեի զանգվածային բաժինները:
Զանգվածային բաժինը նշանակվում է   ωՙՙօմեգա՚՚ հունական տառով:
Զանգվածային բաժինը ցույց է տալիս ,թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի ,որ մասն է կազմում:

ω= Ar* a / Mr
որտեղ ω-տարրի զանգվածային բաժինն է, Ar-ը՝ տարրի հարաբերական ատոմային զանգվածն է, a-տարրի ատոմների թիվը նյութի մոլեկուլում, Mr-ը՝ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Օրինակ՝

Որքա՞ն է ջրածնի և թթվածնի զանգվածային բաժինը ջրում (H 2 O):
Լուծում:
M r (H 2 O) = 2 * A r (H) + 1 * A r (O) = 2 * 1 + 1 * 16 = 18

Նոյեմբերի 28- դեկտեմբերի 2

Սովորել՝ Հարաբերական մոլեկուլային զանգվածը: Հարաբերական մոլեկուլային զանգվածի հաշվումը:

Տեսանյութ ՝ինչպես հաշվել մոլեկուլային զանգվածը:

Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլլային զանգվածը:

    Տարրի հարաբերական ատոմային զանգված , քիմիական մեծություն, որը ցույց է տալիս թե տվյալ քիմիական տարրը քանի անգամ է մեծ որպես չափանիշ ընդունված ջրածնի հարաբերական ատոմային զանգվածից {\displaystyle Ar(H)=1}:

  2. Հաշվեք P2O5,Li2O,Fe3O4,SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

    M=90 228գ
  3. Հաշվեք կալցիումի օքսիդի(CaO) մոլեկուլի զանգվածը(m0) եթե (CaO)=56
    Ca=40
    O=16
    40+16=56

Նոյեմբերի 14-18

Սովորել՝ Մոլեկուլ:Քիմիական բանաձև:

Մոլեկուլների վերաբերյալ տեսանյութ:

Պատասխանել հարցերին:

  1. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:
    Քիմիական բանաձևքիմիական տարրերի նշանների օգնությամբ մաքուր նյութի բաղադրությունն արտահայտող բանաձևեր։
  2. Ի՞նչ է ինդեքսը, և ե՞րբ է այն օգտագործվում:
    Եկեք օրինակ բերեմ, CO2-ի դեպքում ինդեքսը դա՝ 2թիվն է։
  3. Ի՞նչ տեղեկություն է ՙՙհաղորդում՚՚ քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:

    Քիմիական բանաձևը հաղորդում է ՝
    ա․Նյութի անվանում
    բ․Նյութի անվանումը
    գ․Նյութի վորակական անվանումը,ինչ ատոմներից է կազմված
    դ․Նյութի քանակական բաղադրությունը, ինչ զանգվածային համակարգով են տարրերը տարածված։

Նոյեմբերի 7-11

Սովորել ՝ Ատոմի զանգված: Քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգված:

Ատոմային զանգված տեսանյութ

Պատասխանել հարցերին

  1. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:
    Տարրի հարաբերական ատոմային զանգված , քիմիական մեծություն, որը ցույց է տալիս թե տվյալ քիմիական տարրը քանի անգամ է մեծ որպես չափանիշ ընդունված ջրածնի հարաբերական ատոմային զանգվածից {\displaystyle Ar(H)=1}:
  2. Մեկնաբանե՛ք Ar(ֆտոր)=19 հավասարությունը:

    Ֆտորի զանգվածը հարաբերական 19 անգամ մեծ է։
  3. Նեոնի ատոմի զանգվածը m0(Ne)=3,32*10-23 գ է:Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:

    Ar (Ne) = 3,32 • 10-23 / 1,66 • 10–27 կգ = 20