ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Դաս-8  (Ժամկետը՝ հոկտեմբերի 10-14).

Թեման`

ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ.

       §7. Մեխանիկական շարժում: Շարժման հարաբերականությունը:

       §8. Նյութական կետ: Շարժման հետագիծ: Ճանապարհ: (էջ 21-28)

Քննարկվող հարցեր՝

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում:  

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմնի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։    

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ:
Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազվզող երեխաները, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաները, թռչող թռչունները, լողացող ձկները, տեղաշարժվող կենդանիները,մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում և այլն:

3.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:
Այն մարմինը,որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։ 

4.Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված է գիրք: Որ մարմինների նկատմամբ է գիրքը՝ ա. շարժվում, բ. մնում դադարի վիճակում:

5. Ինչն են անվանում նյութական կետ:
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

6. Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ ոչ: Բերել օրինակներ:
Նյութական բառով տվյալ դեպքում ընդգծվում է նրա տարբերությունը երկրաչափական կետից։ Երկրաչափական կետը ֆիզիկական հատկություններ չունի։ Իսկ նյութական կետը կարող է զանգված, էլեկտրական լիցք և ֆիզիկական այլ բնութագրեր ունենալ։

7.Հետևյալ որ դեպքերում ուսումնասիրվող մարմինը կարելի է համարել նյութական կետ.

    ա) չափագլանով որոշում են պողպատե գնդի ծավալը;

    բ) դիտարկվում է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը;

   գ) դիտարկվում է Լուսնի պտույտը  Երկրի շուրջը;

   դ) Ինքնաթիռը վայրէջք է կատարում:

8. Կարելի է երկրագունդը համարել նյութական կետ:
Այո, ինչ-որ դեպքերում։

9. Ինչն են անվանում շարժման հետագիծ:

Հետագծերը, շարժման տեսակից կախված, կարող են ունենալ տարբեր ձևեր, մասնավորապես, կարող են լինել ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։

Եթե մարմնի շարժման հետագիծը ուղիղ գիծ է, ապա շարժումը կոչվում է ուղղագիծ, իսկ եթե կոր գիծ է` կորագիծ։

Հետագծի ձևը կախված է հաշվարկման մարմնի ընտրությունից։

10. Բերել ուղղագիծ և կորոգիծ շարժումների օրինակներ:

0-29.png
Untitled010101010101.png


12. Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:
Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։

14. Կհանդիպեն արդյոք երկու նյութական կետեր, եթե հայտնի է, որ դրանց հետագծերը հատվում են:мяч.pngԵրևի այո

Ֆիզիկա դաս-7

Գրավոր աշխատանք՝ «Ֆիզիկան գիտություն է բնության մասին: Բնության ուսումնասիրման գիտական մեթոդներ»:

«Գիտելիքների ստուգման» քննարկում, բլոգային աշխատանքների ստուգում,գնահատում: Անհասկանալի հարցերի պարզաբանում.

1.Ինչ է ծավալը?
Ծավալ, մարմնի կամ նյութի զբաղեցրած տարածության քանակական բնութագիրը,  երկրաչափական մարմին բնորոշող հիմնական հասկացություններից։

2.Ինչ միավորներով է չափվում ծավալը (հիմնական և օգտագործվող)?
Ծավավալը չափվում է խորանարդով։

4.Ինչ է տարողականությունը?
Տարողականությունը անոթի ծավալն է։

5.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք?
Սանդղակի բաժանման արժեքն է՝առաջին գծից երկրոդի տարողակությունը։

6..Ինչից է կախված չափման սխալը?
Չափման սխալը կախված է սարքի մասշտաբի բաժանման գներից։

7..Ինչպես պետք է որոշել  կանոնավոր և անկանոն ձև ունեցող մարմինների ծավալները?
Անկանոն մարմնի ծավալը կարելի է գտնել այդ մարմինը ջրի մեջ դնելու, նախապես գտնելով ջրի ծավալը, և գտնել ստացված ծավալը ու այդ ծավալից հանել ջրի ծավալը։

Կանոնավոր ձևի մարմինը կարելի է բոլոր կողմերը բազմաբատկել իրար հետ։

Դաս-5;6 

Դաս-5;6  (Ժամկետը՝ սեպտեմբերի 26-30).

Լաբորատորիայում`

Թեմա.

Չափիչ սարքերի  բաժանման արժեքի և չափման սխալի որոշում:

Սեղանին դրված չափիչ սարքերի  բաժանման արժեքի և չափման սխալի որոշում:

Հեղուկի ծավալի որոշումը չափանոթի միջոցով:

Կարդալ ,ծանոթանալ.

Է.Ղազարյանի դասագրքից՝էջ 17-ի«Լաբորատոր աշխատանք 1»-ը:

Լրացուցիչ առաջադրանք. 

Ձեզ հետ բերեք տարբեր չափերի խորանարդիկներ, տարողությամբ սրվակներ,անկանոն և կանոնավոր ձև ունեցող պինդ մարմիններ,որպեսզի չափենք նրանց տարողությունները և ծավալները:

1.Որոշեք ձեր տան սենյակային և բժշկական ջերմաչափերի բաժանման արժեքները և գրանցեք ցուցմունքները

2.Տանը չափաժապավենով չափեք ձեր ճաշասենյակի լայնությունն,երկարությունը և  հաշվեք սենյակի մակերեսը:

Երկարությունը նշանակեք  a -տառով,

Լայնությունը՝   b- տառով

մակերեսը ՝S -տառով

Սովորել և կրկնել. 

 Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ13-ից,մինչև էջ 16-ը:

Կատարել հետևյալ խնդիրները՝ 

էջ166-ից խնդիր 12-27-ը`

Դաս-3;4

Դաս-3;4  (Ժամկետը՝ սեպտեմբերի 12-22).

Թեմա.

§3.Դիտումներ և փորձեր:  Դիտումները հետազոտության միջոցներ են, առանց հատուկ պայմաններ ստեղծելու․ Փորձը գիտական հետազոտության միջոցներ են, հատուկ ստեղծված պայմաններում․

§4.Ֆիզիկական մեծություններ: Ֆիզիկական մեծությունների չափումը: 

Չափման սխալ:

Քննարկվող հարցեր՝

1.Ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:
Բնության երևույթների մասին գիտելիքներ ենք ձեռք բերում փորձերով և դիտումներով։

2.Ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Դիտելով ընդհամենը կարելի է եզրակացություն անել, իսկ փորձով կարելի է ճշտգրիտ իմանալ հարցերի պատասխանը:

4.Ինչ է վարկածը:
Վարկածը դա ենթադրությունն է։

5.Ինչ է օրենքը:
Ֆիզիկական օրենք, մասնավոր փաստերից ածանցված տեսական սկզբունք, որը կիրառելի է որոշակի խմբի կամ դասի երևույթների համար և միշտ տեղի ունի որոշակի պայմանների առկայության դեպքում

6.Ինչ է  ֆիզիկական տեսությունը:
Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն։

7.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ:
Համեմատություն այլ մեծությունների հետ։

8..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել որևէ ֆիզիկական մեծություն, նշանակում է այն չափել նույնատիպ մեկ այլ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։

9.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք:

10.Ինչ չափիչ   սարքեր    եք ճանաչում: Թվարկեք:
քանոն,, մետրաչափ

11.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում:
սանտիմետրեր, մետրեր

12.Ինչ է չափիչ սարքի սանդղակ:

13.Որն է չափիչ սարքի չափման սահմանը:

14.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք:

15.Ինչից է կախված չափման սխալը:

Լրացուցիչ առաջադրանք`

Է.Ղազարյանի դասագրքից սովորել՝ էջ13-ից,մինչև էջ 16-ը: 

Էջ 18-20-ը կարդալ ծանոթանալ ուսումնասիրել, ցանկալի է որևէ ֆիզիկոսի հայտնագործման վերաբերյալ պատրաստել նյութ:

Է.Ղազարյանի դասագրքից կատարել էջ 166-ի 1-20 վարժությունները:

Պատրաստել տեսանյութ՝

Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրել և գտնել տարբեր երկրների զանգվածի կամ երկարության չափման միավորները: Դրան մասին ինֆորմացիա ներկայացնել պրեզենտացիայի կամ տեսանյութի տեսքով:

Տեսանյութը անցեք հղումով։

Տարբեր երկրների զանգվածի կամ երկարության չափման միավորները:Ֆիզիկա

Դաս-1;2 

Դաս-1;2  (Ժամկետը՝ սեպտեմբերի 1-10)

Թեման. Ներածություն: Ֆիզիկան գիտություն է բնության մասին

§1. Բնությունը և ֆիզիկան: Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան: Ֆիզիկական երևույթներ:

§2. Ֆիզիկոսների մասին: Հայ ֆիզիկոսներ:

Պատասխանեք հետևյալ հարցերին՝

1.Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը:
ֆիզիկան գիտություն է, որն ուսումնասիրում է բնության երևույթները:

2.Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:
Ֆիզիկայի խնդիրն է՝ հայտնաբերել զանազան օրինաչափություններ, որոնք հնարավորություն են տալիս բացատրել և ընդհանրացնել տարբեր ֆիզիկական երևույթներ: 

3.Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան:

Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության  երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։

4.Քննարկել  ինչ է բնությունը:

5.Ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով:
Այն ինչ կատարվում է բնության մեջ փոփոխությունները, և այլ կատարվող երևույթնները։

6.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ:
Մեխանիկական երևույթները
 Էլեկտրական երևույթներ
Մագնիսական երևույթներ
 Լուսային (օպտիկական) երևույթներ
 Ջերմային երևույթներ
 Ձայնային երևույթներ

7.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:
Մեխանիկական
 Էլեկտրական
Մագնիսական երևույթներ
 Լուսային (օպտիկական)
 Ջերմային
 Ձայնային

8.Ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ:
Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին:

9.Ինչ է նյութը:Բերեք օրինակներ:
Նյութը մատերիայի տեսակ է, որից բաղկացած են բոլոր ֆիզիկական մարմինները: Այն ամենն, ինչ գոյություն ունի տիեզերքում ՝ անկախ մեր գիտակցությունից, կոչվում է մատերիա:

10.Ինչ է մատերիան:
Այն ամենն, ինչ գոյություն ունի տիեզերքում ՝ անկախ մեր գիտակցությունից, կոչվում է մատերիա: