ՄԱՅՐԵՆԻ լԵԶՈՒ





Ուսումնական փաթեթ. 5-րդ դասարան


Սեպտեմբերի 28


1. Վերհիշիր՝ Ի՞նչ գիտես Կոմիտասի մասին (բանավոր)


2.Կարդա Կոմիտասի մասին: Յուրաքանչյուր նախադասությունից հետո՝
+ դիր, եթե այդ մասին գիտեիր
— դիր, եթե չգիտեիր, նոր իմացար
? դիր, եթե հարց ունես տվյալ նախադասության արտահայտած մտքի հետ կապված
! դիր, եթե հետաքրքիր է:


Կոմիտաս


Posted on 30.09.2018


220px-Komitas
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը  ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։+ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը+։Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր-։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։+ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ+։ Տանը խոսում էին միայն թուրքերեն?։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։+ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր;? Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։+


1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու։ ?Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։?


Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։+ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։- Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որպեսզի Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։+ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին?։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։+ Վերջինս սկսեց խոսել հայերեն և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ։+ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։+


1881-1910 թվականներին Սողոմոնը մեծամասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում։+ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց  ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։? Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը+. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը։? Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է.-


Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:-


3․ Կրկնիր անցած տարվա սովորած բանաստեղծությունները՝ Կոմիտաս «Ճանապարհ»,  «Ծառեր, թփեր, լեցուն միրգ»։
Կոմիտաս
Posted on 
Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։
 
Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:
Չկանմ անծանոթ բառեր։
Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:
Աշունն էր նկարագրված շատ գեղեցիկ բառերով։
Վերնագրիր բանաստեղծությունը:
Ես կվերնագրեյի 
ԱՇՈՒՆԸ ԵԿԱՎ
Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:
Առաջի տունը- ԼԵՑՈՒՆ ՄԻՐԳ
Երկրորդ տուն-ՈՍԿԻ ՏԵՐև
երրորդ տուն- ԱՇՈՒՆ ԾՆԱՎ
Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:
Ամենաշատը հավանեցի վերջի տւնը։Քանի որ, այն վերջապես շատ գեղեցիկ և հուզիչ բառերով ասեց, որ ծնվեց գարունը։
Անգիր սովորիր բանաստեղծությունը:





Բնագիտություն

ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ

Опубликовано 13 августа, 2018 автором Իվետա Ջանազյան

download-2
Կատարելով դիտարկումներկհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:


Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցվելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացվելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։
Նյութը, կախված պայմաններից, հիմնականում լինում է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում։
Դիտարկենք տարբեր մարմիններ և, պարզ փորձեր կատարելով, ծանոթանանք դրանց որոշ հատկություններին։
Վերցնենք ապակուց, երկաթից և պղնձից պատրաստված ձողեր, որոնք սովորական պայմաններում պինդ վիճակում են։ Դժվար չէ համոզվել, որ այդ նույն պայմաններում ինչ դիրքով և որտեղ էլ դնենք այդ ձողերը, դրանք կպահպանեն իրենց ձևն ու ծավալը։
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։
Սա պինդ մարմինների հատկություններից է։
Այժմ դիտարկենք հեղուկները։ Վերցնենք 50 մլ ծա-վալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութ, և լցնենք բաժակի մեջ։ Նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխվելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է՝ ընդունում է այն անոթի ձևը, որտեղ լցված է:
Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է:
Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Դժվար չէ հետևություն անել, որ գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը: Գնդակի ձևի ու ծավալի փոփոխությունից փոփոխվում են նաև նրանում եղած օդի ձևն ու ծավալը:
Գազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։
Սա գազերի հատկություններից է:

Հետաքրքիր փորձեր ջրի հետ:

Առաջադրանք 1
Թվարկեք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ բ) հեղուկ գ) գազային

ա) պինդ-քար

բ) հեղուկ-ջուր , նավթ։

գ) գազային -գազ, օդ

Առաջադրանք 2
Թվարկեք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

Ապակի, փայտ, ոսկուց, կավից։

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում` պինդ —  հեղուկ  — գազային
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին, փայտ, պողպատ, արծաթ, ոսկի:

պինդ- պղինձ,ոսկի,արծաթ,ապակի,փայտ,պողպատ,արծաթ,ոսկի։

հեղուկ- ջուր,կաթ,նավթ

գազային-թթվածին,գոլորշի,ջրածին։

Վարժությո ւն

պինդ- քար,ոսկի,արծաթ

հեղուկ- ջուր, կաթ, հյութ

գազային-գազ,գոլորշի, ջրածին,

ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ, ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Опубликовано 16 августа, 2018 автором Իվետա Ջանազյան

Առօրյայում մենք շատ ենք օգտագործում «մաքուր ջուր», «մաքուր աղ», «մաքուր արծաթ (կամ ոսկի)» և նման այլ արտահայտություններ: Իրակա­նում այդ նյութերդ բոլորովին էլ մաքուր չեն: Օրինակ՝ նույնիսկ ամենա­բարձր հարգի արծաթե կամ ոսկե մատանին պարունակում է նաև այլ նյու­թեր, այսինքն՝ իրականում խառնուրդ է:

Մաքուր չէ նաև խմելու ջուրդ, որը նույնպես պարունակում է խառ­նուրդներ՝ թեկուզ քիչ քանակով: Դեռ ավելին՝ իսկական մաքուր (թորած) ջուրն օգտակար չէ առողջությանը:

Օդը, որը մենք շնչում ենք, նույնպես խառնուրդ է ու բաղկացած է մի քանի գազից՝ ազոտ, թթվածին, ածխաթթու գազ, ջրային գոլորշիներ, արգոն և այլն:

Մաքուր նյութերը բաղկացած են միայն մեկ նյութի մասնիկներից և ունեն հաստատուն բաղադրություն:

Խառնուրդները բաղկացած են մեկից ավելի նյութերի մասնիկնե­րից, ըստ որում այդ բաղադրիչ նյութերը պահպանում են իրենց հատ­կությունները

Հաճախ (բայց ոչ միշտ) հնարավոր է անզեն աչքով տարբերել մա­քուր նյութը խառնուրդից, օրինակ՝ տարբեր գույնի պինդ նյութերի խառ­նուրդները: Կամ, եթե թափանցիկ անոթի մեջ լցնենք ջուր, ավելացնենք ածխի փոշի և անոթը թափահարենք, ապա կստացվի ջրի ու ածխի փոշու խառնուրդ, որում պարզորոշ երևում են ածխի սև մասնիկները: Որոշ ժա­մանակ անց ջրից թեթև ածխի մասնիկները կբարձրանան վերև, և ջուրը կմաքրվի:

Սակայն կերակրի աղը ջրում լուծելիս ջուրը թափանցիկ է մնում, և ա­ղի առկայությունը ջրում բացահայտվում է, օրինակ, համը փորձելիս:

Շատ հաճախ անհրաժեշտ է լինում բաժանել խառնուրդներն իրենց բաղադրիչների: Հայտնի են այդպիսի բաժանման մի շարք եղանակներ, ո­րոնցից առավել մատչելի են պարզեցումը, զտումը, շոգիացումը, մագնիսով բաժանումը, ինչպես նաև՝ թորումը:

Պարզեցում: Երբեմն տարբեր պատճառներով ջրի ծորակից հոսում է ավազի մասնիկներ պարունակող ջուր: Եթե այդ ջուրը լցնենք բաժակի մեջ և որոշ ժամանակ թող­նենք, ապա ջրից ծանր ավազի մասնիկները կնստեն բաժակի հատակին, և ջուրը կմաքրվի՝ կպարզվի: Այնուհետե հնարավոր է մաքրված ջուրը զգուշությամբ լցնել մեկ այլ բաժակի մեջ:

Զտում: Եթե հեղուկին խառնված են չլուծ­վող պինդ մասնիկներ, ապա վերջիններս հնա­րավոր է առանձնացնել նաև զտմամբ (ֆիլտրմամբ): Այս եղանակից օգտվելիս օգտագործում են հատուկ զտիչ թուղթ (ֆիլտրի թուղթ): Ապակե կամ այլ նյութից պատրաստված ձագարը ֆիլտ­րի թղթով տեղադրում են ընդունող անոթի վրա և ձագարի մեջ լցնում պղտոր հեղուկր: Պինդ նյութի մաս­նիկները մնում են զտիչ թղթի վրա, իսկ մաքրված թափանցիկ զտահեղուկը հավաքվում է ընդունող անոթի մեջ:

Շոգիացում: Նշված երկու եղա­նակով անհնար է բաժանել հեղուկը և դրանում լուծված պինդ նյութը, օրի­նակ՝ կերակրի աղը կամ շաքարը ջրից: Այդ դեպքում կարելի է կիրառել շո­գիացումդ: Օրինակ՝ եթե շաքարի ջրա­յին լուծույթը լցնենք թասիկի մեջ ե սպիրտայրոցով կամ այլ տաքացուցի­չով տաքացնենք, ապա որոշ ժա­մանակ անց ջուրր կգոլորշանա, իսկ շաքարի մանր բյուրեղները կմնան թասիկի հատակին:

Թորում: Իսկ ինչպե՞ս վար­վել, եթե անհրաժեշտ է բաժանել միմյանց մեջ լավ լուծվող հեղուկներր, օրինակ՝ սպիրտը կամ նավթը և ջուրը: Դեռ հին ժամանակներում մարդիկ նկատել էին, որ այդպիսի հեղուկները հնարավոր է բաժանել իրարից՝ խառնուրդր եռացնելով, և ապա՝ ավելի դյուրաեռ (հեշտ եռացող) հեղու­կի գոլորշին սառեցնելով ու մեկ այլ անոթում ստացված մաքուր հեղուկր հավաքելով: Սա շատ կարևոր եղանակ է, որի միջո­ցով, օրինակ, նավթից ստանում են բազմա­թիվ արժեքավոր բաղադրիչներ:


Մագնիսով բաժանում:
 Այս եղանակից հնարավոր է օգտվել, եթե խառնուրդի բաղադրիչներից մեկր ձգվում է մագնիսով, օրինակ՝ երկաթի մանր տաշեղների ու ծծմբի փոշու խառնուրդների դեպքում: Այդպիսի խառնուրդին մագնիս մոտեցնելիս երկաթի փոշին կձգվի մագնիսի վրա ու կառանձնանա:

Բնագիտական փորձ — փորձի համար բերում եք մետաղե գդալ, մոմ աղ կամ շաքարավազ, լուցկի: