Մի անգամ հրաշքների աշխարհում💖

Բարև ես Անահիտ Տիգրանյանն եմ և այսօր ուզում եմ պատմել, թե ինչպես անցավ իմ օրը հրաշքների աշխարհում։Մի օր ես գնացի ընկերուհուս տարեդարձին, այնտեղ շատ ճագարներ կային։ Սկզբում այդ ամենը ինձ չզարմացրեց, միայն այն էր տարօրինակ, որ ճագարները հագուստով էին, երբեք չէի տեսել հագուստով ճագարներ և երբ արդեն ձանձրանում էի տեսա, որ ճագարը բաճկոնի գրպանից հանեց ժամացույցը, ուշադիր նայեց ու ապա շարունակեց ճանապարհը, ես վեր թռա, որովհետև երբեք չէի տեսել բաճկոն հագած կամ ժամացույց ունեցող ճագարի և հետաքրքրությունից վառվելով վազեցի ճագարի հետևից ու հասցրի տեսնել, թե ինչպես վերջինս ցատկեց մտավ ցանկապատի տակի փոսը:

Ահա ճագարի տեսքը

Ես շարժվեցի նրա հետևից,  ճագարի բույնը մի որոշ տարածություն ձգվում էր ուղիղ թունելի նման, հետո միանգամից կտրուկ ցած էր իջնում, այնքան կտրուկ, որ ես նույնիսկ չհասցրեցի ինձ հետ պահել ու ընկա խոր ջրհորի մեջ: Կամ ջրհորն էր շատ խոր, կամ ինքն էր շատ դանդաղ ընկնում, որովհետև իջնելիս ես բավական ժամանակ ունեի դիտելու շրջապատը և մտածելու կատարվելիքի մասին։

Ահա, թե ինչ տեսք ունի Անահիտը

ես մի ակնթարթում թռա -կանգնեցի ու նայեցի շուրջ բոլորս։Իմ առջև բացվեց մի աշխարհ, որ կյանքում չէի մտածի, որ գոյություն ունի ։Աշխարհը ամբողջովին կանաչով էր պատված, թռչունները ծվծվում էին ու երգում, աշխարհում տիրում էր լռություն և միայն լսվում էր կենդանիների ձայնը կանաչի տակից։Ես բացահայտեցի այնպիսի աշխարհ, որտեղ միայն ապրում են բարի կենդանիները որտեղ միայն և միայն արդարություն է և հանգստություն է տիրում և, քանի որ միակ մարդն էի որը ոտք դրեց այդ աշխարհ, աշխարհը կոչեցին։

-Անահիտի մոլորակը ։

Հորինել է ՝ Անահիտ Տիգրանյանը

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment