Սևաբերդ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 53 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռների լանջին։

Գյուղը շրջապատված է հյութալի արոտավայրերով, որը նպաստում է անասնապահության զարգացմանը։ Հողի տիպը` լեռնաշագանակագույն։ Գյուղի միջով անցնող փոքր գետակը թափվում է արհեստական ջրամբարը։ Գետակը ամռան վերջին և աշնանը ցամաքում է։ 2010 մ բարձրության վրա է գտնվում Սևաբերդի ջրամբարը։  2019 թ․ գյուղի համար անցկացվել է նոր վերգետնյա գազատար:

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Պահում են  խոշոր (կով, ձի) և մանր  (ոչխար, այծ) եղջերավոր կենդանիներ, իսկ թռչուններից՝ հավ։

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ցանքատարածքներում աճում է ցորեն, գարի, հաճար։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment