Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
- Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:
- Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թագավորությունում է դասվում մարդը:
- Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:
- Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
- Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
- Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք: