Մայրս

Ո՞վ է մայրս, կարող եմ ասել, որ ունի սև մազեր, իսկ աչքերը շագանակագույն են, բայց հավատացեք, որ այս ամենով չէ,որ դուք ճանաչեք մայրիկիս։Ամեն անգամ հետաքրքիր զրույց ունենալիս մորս հետ ավելի եմ ճանաչում նրան,  հասկանում, թե ինչքան խորն է մայրիկիս հոգին, կարծես մի մոլորակ լինի մեծ, որի մեջ խճճվում ես։ Երբ ինձ ոչ մեկը չէր կարող օգնել դուրս գալ այն իրավիճակներից որոնց մեջ հայտնվում եմ, այդ ժամանակ միայն մայրս է լինում  կողքիս։ Նա էլ է տխուր լինում, բայց այդ պահին ուղղակի մոռանում է իր մասին և սկսում ինձնով ապրել։ Մայրս իմ քույրն է, ընկերուհիս, եղբայրս, նա իմ ամեն ինչն է։ Օգնում է ամեն պահ, չխնայելով ոչինչ, տալիս է իր սիրտը և կյանքը։ Մայրս ինձ կյանք է տվել, ազատություն, սեր, հոգացել է իմ մասին։Ամեն անգամ ես բացահայտում եմ մորս, կարծես մի մեծ հանելուկ լինի։Մայրս հաղթահարում է բոլոր խոչընդոտները և ինձ համար թողնում ճանապարհի հարթ հատվածը։ Ես գիտեմ, որ մայրը  այն մարդն է, ով քեզ կյանք է տալիս, ես այդպես եմ պատկերացնում մորս, բայց որպես մարդ, դեռ չեմ հասկացել, թե ով է նա։Այնքան խառնվեցի, որ մոռացա գրեմ, որ մայրիկիս անունը Մարիամ է, այո սուրբ անուն է, ինչպես ինքը։ Ծնվել և մեծացել է Գյումրի քաղաքում և հիմա 34 տարեկան է։ Եթե  շարունակեմ  մորս մասին գրել, ապա շատ երկար կլինի, սա մի փոքր մասն էր։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment