Ներզատական գեղձեր

Օրգանիզմի կենսագործունեության հումորալ կարգավորումը` ներզատական գեղձեր

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ խառը, ներզատական, արտազատական: 

Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։

Ներզատական գեղձերից  են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները և այլն:  

Ներզատական գեղձեր

1. Մակուղեղ

shutterstock_149230316-11.jpg

 

Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։ Հիպոֆիզի կշիռը 0,5−0,6 գրամ է։ Այն բաղկացած է երեք բլթից. առաջնային, միջին և ետին: Նրա առաջնային բլթի արտադրած հորմոնը աճի հորմոնն է: Այդ պատճառով դրա գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության (գիգանտիզմի), իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները: 

Այդ բլթի ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է թզուկություն: Մյուս բլթերի թերֆունկցիայի դեպքում կարող են զարգանալ մկանային թուլություն, օրգանիզմի դիմադրողականության անկում, նյութափոխանակության խանգարում, ճարպակալում, սեռական ցիկլի ընդհատում, վահանագեղձի, սեռական գեղձերի և մակերիկամների կեղևի ապաճում։

Նկարում պատկերված են աշխարհի ամենաբարձրահասակ ու ցածրահասակ մարդիկ:

7.jpg

2. Վահանագեղձ

shutterstock_137145401.jpg

Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Գտնվում է պարանոցային հատվածում՝ վահանաճառի առջևում:

Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան ընկճում է նյութափոխանակությունը, առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, ի տարբերություն թզուկության, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն: Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ:

Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են գերգրգռված վիճակը, սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և դուրս պրծած աչքերը: Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ), որը կանխելու համար օգտագործվում է յոդացված կերակրի աղ: 

3.Մակերիկամներ

надпочечники.jpg

Մակերիկամները գտնվում են որովայնի խոռոչում, երիկամների վերին մասում։ Մակերիկամը բաղկացած է կեղևային և միջուկային շերտերից:

Մակերիկամների կեղևային շերտի հորմոնները կարգավորում են օրգանական նյութերի և աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը, մասնակցում են երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը: 

Միջուկային շերտի հորմոնը՝ ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը, նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը: Այն մեծ քանակությամբ արտադրվում է վտանգավոր և սթրեսային իրավիճակներում:

ադրենալին.jpg

Մակերիկամների կեղևի թերգործառույթի արդյունքում առաջանում է բրոնզախտ հիվանդությունը, որի ժամանակ մաշկը դառնում է բրոնզագույն, առաջանում է թուլություն և սրտխառնոց: Կեղևի գերգործառույթի (ֆունկցիայի ուժեղացում) արդյունքում դիտվում է վաղ սեռահասունացում, իսկ մեծահասակների մոտ՝ երկրորդային սեռական հատկանիշների խախտումներ:

Միջուկային շերտի գերգործառույթը բերում է սրտի աշխատանքի արագացման, արյան ճնշման բարձրացման և անոթազարկի հաճախացման:

4. Ուրցագեղձ

119518609_3407372_timus_regeneration.jpg

 

Ուրցագեղձը ներզատիչ գեղձ է, որը գտնվում է կրծքավանդակի վերին մասում՝ կրծոսկրի հետևում: Մեծ դեր է խաղում իմուն համակարգի ակտիվության կարգավորման մեջ: