Սեպտեմբերի 18-24-ը, առաջադրանք1 և 2, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

«Զինված պայքարը Արցախում և Սյունիքում»

Համեմատել Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները /գրավոր/.

Արցախի զինված պայքարը՝

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730)[1]։

Սյունիքի զինված պայքարը՝

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731)[1]։



Առաջադրանք 2

Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80 թվականներին

Փոքրիկ ուսումնասիրություն/մեկ էջի սահմանում/

  • Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:
  •  Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:
  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:


    Իմ բլոգի հղում- Նադիր շահ

Աղբյուրներ՝  Արցախի կիսանկախ հայկական իշխանությունը XVIII դարի 30-40-ական թվականներին: Նադիր շահը և հայերը: Խամսայի մելիքությունների ստեղծումը

Խամսայի մելիքություններ

Եգանի և Նադիր շահի ռազմավարական համագործակցությունը

Նադիր Շահ,ուսումասիրություն՝


Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:՝

Նադիր Շահը շատ հեռատես և խելացի մարդ էր, այդ ամեն ինչը նկատվում է պատմությունը ուսումնասիրելիս։Նա իր մասնակցությունն ունեցավ հայերին և պարսիկներին ազատագրության Օսմանյան կասրության լծից։Նա սկզբից եղել է զինվոր, բայց հնարամիտության, կամքի ուժի և ցանկությամբ օգնել հայերին և պարսիկներին բարձրանալով դառել է ՝ զորավար։Դա դեռ իր երիտասարդ տարիքից մասնակցում էր աղվանների դեմ ազատագրական պայքարի։Նա կարողացել է ստիպել Ռուսաստանին հեռանալ մերձկասպյան նահանգներից։ Նա հաղթանակներ էր տարել ադրբեջանական կենտրոնախույս խաների, աֆղանների, ուզբեկների,  քրդերի, պարսկական կենտրոնախույս խաների, թուրքերի և թուրքմենների դեմ։

2․Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական և բացասական կողմերը։

Հայերը դառել էին Նադիր Խանի դանշնակիցներ։Նադիր Խանը փորձում հայերին տանել հակաթուրքական ճակատի հետ, Թուրքական սպառնալիքը երկու կողմին էլ ինչ որ չափով էլ օգնեց անտեսել  ատելությունն ու իրար հանդեպ անհանդուրժողականությունը և հանդես գալ միասնական ուժերով։ Սրա համար էլ Նադիր շահը վերցնում էր հայերին զինվորական կամ պետական ծառայության։

3․Հիմանվորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը։

Նադիր Շահը քաջ գիտակցելով Արցախի հայերի ռուսասեր քաղաքականությունը և ժողովրդի ու հայ մելիքների այդ տրամադրու­թյուններին վերջ տալու, նրանց սիրաշահելու և ռազմական կարո­ղությունը օգտագործելու նպատակով, մելիքներին հաս­տատում է իրենց իշխանության մեջ և ընդգծված կարգավիճակ է շնորհում ՝ ծնունդ տալով նոր վարչական միավորի՝ Խամսա(արաբերեն հնգյակ),(Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները սկսեցին անվանվել Խամսայի (հինգ) մելիքություններ): Խամսայի երկիր, Խամսայի մելիքություններին։ Նադիրը փաստորեն վավերացրեց այն, ինչ հերոսական պայքարի շնորհիվ ձեռք էր բերել Արցախի ազատատենչ հայությունը։

Տվյալ ժամանակաշրջանում Նադիրը ճանաչեց միայն Արցախի տարածքում գոյություն ունեցած մելիքություններից միայն հինգի իրավունքները։ Իսկ մնացածները, ինչպես օրինակ մի ժամանակվա հզոր Ծարի իշխանությունը թուլացել և ենթարկվում էին Խամսայի մելիքներին։

Ըստ էության ուշ միջնադարում Մեծ Հայքի ծայր հյուսիս-արևելյան մի հատվածում վերածնվեց հայկական մի նոր ձույլ պետական միավոր՝ ֆեդերատիվ կառուցվածքով։ Գանձակի բեկլարբեկությունից անկախ հինգ մելիքություններից կազմված նահանգը, կենտրոն ունենալով Տող ավանը, Դիզակի Մելիք-Եգանի գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահ­մանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։


Լրացուցիչ ինֆորմացիա

Շահ հռչակվելուց հետո Նադիրը դաժան հաշվեհարդար տեսավ այն ցեղերի հետ, որոնք օժանդակել էին թուրքական զորքերին։ Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասան աքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին։ 
Նույն թվականին (1736) Նադիրը Արցախն անկախ հայտարարեց Գանձակի խանությունից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել Խամսայի (հինգ) մելիքություններ։ Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։

Նադիր շահի կառավարման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց բոլոր նախկին իրավունքները։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զորքը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր հասնել 1000-1500 զինվորի։ Արցախի մելիքությունների սահմանները տարածվում էին Գանձակից մինչև Արաքս գետը։
Իրենց տիրապետությունը պահպանեցին նաև Սյունիքի և Ղարադաղի (Սև լեռներ) հայկական մելիքությունները։ Սևանի հարավարևելյան մասում իշխող Մելիք-Շահնազարյան տոհմի ներկայացուցիչները Նադիրի իշխանության տարիներին ոչ միայն պահպանեցին սեփական իրավունքները, այլև ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը։ Նրանք անկախ ճանաչվեցին Երևանի խանից։ Արարատյան երկրի քալանթար նշանակվեց Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը։



Աղբյուրներ՝

Խամսայի մելիքություններ

Նադիր Շահ