Ամառային առաջադրանքներ

Լրացուցիչ առաջադրանքներ

Առաջադրանք 1
1. Կարդա՛ տեքստը :
Բարության շղթան
Նա հանգիստ ճանապարհվեց տուն:
Մթնում էր: Երկնքից հանդարտ թափվում էին սպիտակ ձյան  փաթիլներ: Հանկարծ նա նկատեց տարեց կնոջ, ով նստել էր ճանապարհի հակառակ կողմում: Անգամ մթության մեջ նկատեց, որ կնոջն օգնություն է պետք:  Կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը: Կինն անհանգստացած էր երևում: <<Ինչո՞ւ կանգնեց հենց նա, չէ՞ որ վերջն մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չկանգնեց իրեն օգնելու համար: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա ցանկանա վնասել ինձ>>:  Նրա արտաքինը վստահություն չէր ներշնչում. աղքատ և հոգնած էր երևում:
-Ես միայն ուզում եմ Ձեզ օգնել: Ինչո՞ւ չէիք օգնության սպասում մեքենայի մեջ, այստեղ ավելի տաք կլիներ Ձեզ համար: Իմ անունը Մայքլ է:
Կնոջ մեքենայի անիվն էր վնասվել և Մայքլը փոխեց  այն: Կինը շնորհակալություն հայտնեց օգնության համար և հարցրեց.
-Որքա՞ն պետք է վճարեմ Ձեզ:
Մայքլը չէր մտածում գումարի մասին, չէ՞ որ նա քրիտոնյա է և օգնեց այն մարդուն, ով ուներ դրա կարիքը:
-Գիտե՞ք, եթե ուզում եք ինձ շնորհակալություն հայտնել իմ արարքի համար, գթասիրտ եղեք, երբ կհանդիպեք մեկին, ով կունենա Ձեր օգնության կարիքը:
Ճանապարհին կինը մտավ մի սրճարան թեյ խմելու, հանգստանալու և տաքնալու հմար: Կինը նկատեց, որ մոտեցած մատուցողուհին երեխայի է սպասում, և հասկացավ, որ կարիքի մեջ է: Նա հիշեց Մայքլի խոսքերը: Երբ աղջիկը տարավ մեծ գումար մանրելու, կինն աննկատ դուրս եկավ և հեռացավ: Աղջիկը, երբ մոտեցավ մանրը տալու անձեռոցիկի վրա տեսավ մի երկտող. <<Դուք ինձ ոչինչ պարտք չեք: Մի անգամ, երբ հայտնվել էի նման վիճակում, ինձ օգնեց մի լավ մարդ: Հիմա իմ հերթն է Ձեզ օգնելու: Եթե Դուք ուզում եք վարձահատույց լինել ինձ, արեք հետևյալը. մի՛ թողեք , որ ընդհատվի բարության շղթան>>:  Աղջիկը երկար ժամանակ մտածում էր այն մասին, թե ինչ էր գրել այդ կինը: Որտեղի՞ց գիտեր այդ կինը. որ իրենց նորաստեղծ ընտանիքը գումարի կարիք ունի:

2. Ի՞նչ էր պատահել ճանապարհին:
Ճանապարհին տղան տեսավ մեկ հատ կին, ով տծուր նստած էր և որոշեց օգնել, նա իմացավ,որ այդ կնոջ մեքենայի ակը ծակվել էր և օգնեց։

3. Ինչպիսի՞ խորհուրդ ստացավ կինը Մայքլից:
Որ պետք է բարի լինես և դու էլ մի օր կհանդիպես մի մարդու ում օգնություն է հարկավոր և կոգնես։

4. Ինչպե՞ս պահպանվեց բարության շղթան:
Տղան բարություն արեց կնոջը, կինը այն աղջկան և մի օր այդ աղջիկը կոգնի, ինչ որ մեկին։

5. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Ծանոթ-անծանոթ,օտար
երջանիկ-անբածտ,տխուր
համեղ-անհամ
լավատես-վատատես
հայտնի-անհայտ
գիտուն-ծույլ

6. Գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
Ով-աղջիկ
ինչպիսի-քրիստոնյա
ինչ-ճանապարհ
Ով-ընկեր
 ինչ-անակնկալ

7. Մի պատմություն հորինիր բարի գործի մասին:

Բարություն արա քցիր ջուրը։

Լինում է, չի լինում մի տղա է լինում, իր ընտնիքը աղքատ է լինում, բայց նա չի հանձնվում և ընդունվում է աշխատանքի որպեսզի գումար աշխատի և հասնի իր նպատակներին։ Տղան ամեն ամիս աշխատավարձը ստանալուց, գնում էր և պահում էր իր գումարը և չէր օգտագործում։Մի քանի ամիս անց, տղան հավաքեց այդ գումարը և նա շատ ուրախ էր, նա ապացուցեց,որ եթե մարդն ունի նպատակ ապա հասնում է դրան ։Երբ տղան գնում էր տուն, հայտնելու այդ փաստը իր ծնողներին, նա ճանապարհին տեսավ մի ընտանիք,որը չուներ տուն և դրսում էր մնացել, նրանք գումար էին հավաքում որպեսզի կարողանային իրենց երեխային կերարել։Տղան տեսնելով այդ ընտանիքին և երեխային, որը տխուր հայացքով մոտենում էր տղային և գումար խնդրում, նա հասկացավ,որ կյանքի արժեքը դա գուամրը չէ, այլ բարի լինելը։Կապ չունի,որ նրանք նույնպես աղքատ էին, բայց նրանք ունեին տուն, ունեին ուտելիք իսկ այդ մարդիկ շատ վատ վիճակում էին, տղան այս ամեն ինչը մտածելով, մոտեցավ այդ մարդկանց և տվեց նրանց, նրա աշխատած ամբողջ գումարը։
-Ես կարող եմ ձեզ օգնել միայն մեկ բանով, դա գումարն է,-ասաց տղան և հեռացավ արցունքները աչքերին։
Միգուցե այդ տղան չունենար այն ինչ ուզում էր, բայց այդ ընտանիքը ունեցավ ապագա ։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment