Տնային և լրացուցիչ առաջադրանքներ

Առաջադրանք տանը՝ 

վերջացնել դասարանային առաջադրանքը,

վարժություն-1, 4, 6

Առաջադրանք 1


Առաջադրանք 4


Առաջադրանք 6


լրացուցիչ վարժություն – 2, 5

Առաջադրանք 2


Առաջադրանք 5



Երկրաչափության ներածություն

Նոր առարկայի անվանումը ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ է, այն առաջացել է հին հունարեն ԵՐԿԻՐ և ՉԱՓՈՒՄ բառերից:

Երկրաչափությունը հնագույն գիտություններից է և առաջացել է չափումների, սահմանների ընդլայնման, ճանապարհների և շենքերի կառուցման գործնական անհրաժեշտության կապակցությամբ: Հիմա մենք այն ճանաչում ենք որպես երկրաչափական պատկերների հատկություններն ուսումնասիրող գիտություն: 

Հետագայում կտրվեն տարբեր պատկերների սահմանումներ, բացի երկուսից՝ կետ և ուղիղ: Այդ երկու պատկերների միջոցով մենք կսահմանենք մնացած բոլոր երկրաչափական պատկերները, իսկ կետն ու ուղիղը կարող ենք միայն փորձել պատկերացնել՝ կետը որպես անվերջ փոքր մի բան, իսկ ուղիղը՝ որպես մի բան, որն անվերջ տարածվում է երկու կողմի վրա: 

Taisnes_punkti.png

Կետերը նշանակում են լատիներեն մեծատառերով, իսկ ուղիղները՝ փոքրատառերով: Կետի և ուղղի փոխադարձ դասավորվածությունը բառերով կարելի է նկարագրել տարբեր ձևերով.

1. կետը գտնվում է (ընկած է) ուղղի վրա կամ ուղիղն անցնում է (տարված է) կետով,

2. կետը չի գտնվում (ընկած չէ) ուղղի վրա կամ ուղիղը չի անցնում (տարված չէ) կետով:

Երկրաչափության մեջ այդ փաստերը գրում են նշանների միջոցով՝

1. A և B կետերը գտնվում են (ընկած են) a ուղղի վրա կամ a ուղիղն անցնում է (տարված է) A և B կետերով՝ A∈aևB∈a

2. C և D կետերը չեն գտնվում (ընկած չեն) a ուղղի վրա կամ a ուղիղը չի անցնում (տարված չէ) C և D կետերով՝ C∉aևD∉a

Երկրաչափության ամենակարևոր ենթադրություններից է հետևյալը` ցանկացած երկու կետերով կարելի է տանել ուղիղ, ընդ որում, միայն մեկը: 

Հետևաբար, երբեմն ուղիղը կարող ենք նշանակել լատիներեն երկու մեծատառերով, օրինակ՝ AB ուղիղ, քանի որ այդ երկու կետերով ոչ մի ուրիշ ուղիղ հնարավոր չէ տանել:

Taisne_divi_punkti.png

Հետևաբար, երկու ուղիղներ կարող են ունենալ միայն մեկ ընդհանուր կետ և հատվել կամ չունենալ ոչ մի ընդհանուր կետ և երբեք չհատվել:

Taisnes_kustojas.png

Նշանի միջոցով գրում ենք այսպես՝ a∩b=A

Taisnes_paralelas.png

Ընդհանուր կետ չունեցող (չհատվող) ուղիղները կոչվում են զուգահեռ:

Նշանի միջոցով գրում ենք այսպես՝ a∥b

Ուղղի մի մասը, որը սահմանափակված է երկու կետերով, կոչվում է հատված:

Nogrieznis1.png

Հատվածը նշանակում են այսպես՝ AB

Ուշադիր նայիր ներքևի նկարին:

Taisnes_nogriezni.png

Ուշադրություն

AB և CD հատվածները հատվում են, CD և DE հատվածներն ունեն ընդհանուր ծայրակետ, AB և HF, AB և DE, CD և HF, HF և DE հատվածները չեն հատվում:

Բոլոր a, b և c ուղիղները հատվում են:

Քանի որ ուղիղը մեր պատկերացմամբ անվերջ տարածվում է երկու կողմի վրա, ապա վաղ, թե ուշ այդ ուղիղները կհատվեն, չնայած, որ նկարի վրա դա չի երևում:

Մենք կարողանում ենք նկարել անվերջ ուղղի միայն մի մասը:

Առաջադրանք դասարանում ՝ 

  1. Գտիր, թե ո՞ր պնդումներն են համապատասխանում C∉p գրառմանը.
  • ուղիղն անցնում է p կետով
  • p ուղիղը չի անցնում C կետով
  • C կետը p ուղղի կետ է
  • C կետը չի գտնվում pուղղի վրա+
  • C կետը գտնվում է p ուղղի վրա
  • p ուղիղը անցնում է C կետով

2.Նշիր ներքևի նկարին համապատասխանող պնդում(ներ)ը:

Taisnes6.png

Պատկերված ուղիղները`

  • չեն հատվում:
  • զուգահեռ են:
  • հատվում են:

3.Եթե հարթության վրա երկու ուղիղ զուգահեռ են, ապա դրանք չեն հատվում:

Ընտրիր՝ պնդումը ճի՞շտ է, թե՞ ոչ:

  • այո
  • ոչ

4.

Stari_55.png

Ո՞ր պնդումներն են համապատասխանում տրված նկարին.

  • O∉c ուղղին
  • O∈c ուղղին
  • O∈AB հատվածին
  • O∉ABհատվածին

5.Գտիր ճիշտ պնդումները նույն հարթության վրա գտնվող կետերի և ուղիղների վերաբերյալ.

  • Ոչ մի ուղղի վրա չկա երեքից ավելի կետ:
  • Ցանկացած ուղղի վրա կան անվերջ թվով կետեր:
  • Ցանկացած երկու կետերով անցնում է միակ ուղիղը:
  • Ցանկացած երեք կետերով կարելի է տանել ուղիղ:
  • Մեկ կետով կարելի է տանել միակ ուղիղը:
  • Ցանկացած կետով անցնում են անվերջ թվով ուղիղներ:
  • Որոշ երեք կետերով կարելի է տանել ուղիղ:
  • Կա այնպիսի կետ, որով ոչ մի ուղիղ չի անցնում:

Ավատատիրական հասարակության ձևավորումը,առ․ սեպտեմբերի 5-11

Առաջադրանք 1

Այս ուսումնական տարվա շրջանակներում ուսումնասիրելու ենք IV դարից մինչև XVII դարի կեսերն ընկած ժամանակաշրջանի հայոց պատմությունը, այսինքն՝ Միջին դարերի
հայոց պատմությունը։ Միջին դարերի պատմությունը, պայմանավորված
այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային առանձնահատկությունների փոփոխություններով, ընդունված է բաժանել երեք մասի՝
1. վաղ միջնադար՝ IV-IX դարեր
2.զարգացած միջնադար՝ X-XIV դարեր
3.ուշ միջնադար՝ XV-XVII դարի առաջին կես։

Ներբեռնել Հայոց պատմություն, Միջին դարեր, 

Կարդալ էջ 6-8-ը, պատասխանել հետևյալ հարցերին:

1.Պատկերացրու հայտվել ես  ավատատիրական հասարակության
մեջ, չիմանալով այդ մասին, հիմնավորիր, որ դու
ավատատիրական հասարակությունում ես/ինչի՞ց կարող էիր գլխի ընկնել/։


Ես առաջին անգամ դպրոց էի գնացել և մի աղջիկ մոտեցավ, ծանոթանալու նպատակով,սկսեց իր մասին պատմել ու ես ուշադիր լսում էի նրան և նա ասեց , թե ավատատիրական հողային սեփականության ձևերից, որ հողն է իրեն պատկանում, ես զարմացա լսելով դա, բայց հետո ես հասկացա,որ ես գտնվում եմ ավատատիրական հասարակությունում։

2. Պատկերացրու, որ հայտնվել ես վաղմիջնադարյան հայ հասարակությունում և արքայից հրաման ես ստանում յուրաքանչյուր գործակալության համար ստեղծել տարբերանշան։/քո իմացած ծրագրերի միջոցով ստեղծիր, հիմնավորիր:
?

Այս տեքստում ներկայացված է գործակալությունների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։
Ամենակարևոր գործակալություններն Արշակունյաց
Հայաստանում, որ հանձնարարված էին ավագ նախարարություններին և կաթողիկոսությանը, աղբյուրներում անվանվում էին թագակապ ասպետություն, մարդպետություն, մաղխազություն, սպարապետություն, հազարապետություն
և մեծ դատավորություն։

Թագակապ ասպետության իշխանությունը հանձնված էր Բագրատունիներին։ Իբրև թագակապ ասպետներ՝ նրանք գահաժառանգման արարողության ժամանակ թագադրում
էին նոր արքային։ Այս գործակալության պարտականությունների մեջ էր մտնում նաև հետևել պալատական արարողակարգերի պահպանմանը:


Մարդպետության մեծ իշխաններին հանձնարարված էր Արշակունիների կանանոցի և արքունիքի վերակացությունը, թագավորական ամրությունների և բերդերի պահպանությունը և արքունի գանձերի ու կալվածների վերահսկողությունը։

Մաղխազության պաշտոնը, ինչպես ենթադրում են, վերաբերել է թագավորի անձի պաշտպանությանը։ Մաղխազը որպես արքունի գործակալ, Խորենացու վկայության
համաձայն, թիկնապահների գլխավորն էր։


Հազարապետի պարտականությունն էր աջակցել երկրի շինարարական աշխատանքներին և շինական տնտեսության զարգացմանը։ Հազարապետության այս պարտականությունները կապված էին հարկահանության գործի հետ։ Հողի մշակությունը, ոռոգման գործը և, ընդհանրապես, երկրի շեն վիճակը նշանակություն ունեին՝ իբրև
հիմք և աղբյուր պետական բարեկեցության և պետական եկամուտների։

Չորրորդ և հինգերորդ դարերում սպարապետության պաշտոնը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Փավստոսի վկայությամբ նրանք ընդհանուր հրամանատարներ էին։


Մեծ դատավորության գործակալությունըհանձնված է եղել հոգևոր բարձր իշխանությանը։ Պետք է նկատի ունենալ, որ դատական մի շարք հատուկ գործեր, ինչպես դժվար չէ կռահել աղբյուրների վկայություններից, վերաբերել են, հավանորեն, թագավորի, իշխանների և նրանց ներկայացուցիչների անմիջական իրավասության։
/ժողովրդի պատմության, Հատոր Բ, Մաս Ա/

3. Վերհիշիր Հայաստանում եղած հողատիրության ձևերը. եթե դու լինեիր ազատների դասին պատկանող հողատեր վաղ միջնադարի Հայաստանում, ո՞ր եղանակով կցանկանայիր ստացած լինել քո հողը,հիմնավորիր՝ ինչո՞ւ։

Կուզեի աշխատանքի եղանակով, այսինքն ես վաստակեի այդ հողատարծքը այլ, ոչ թե ինձ նվիրեին։Ես դա համարում եմ սխալ։


4.  «Այս ամենի շնորհիվ թագավորը համարվում էր հայոց երկրի տեր»: Ինչպե՞ս կմեկնաբանես «տեր լինել» արտահայտությունը:

Տեր նշանակում է- հող շնորհողը (սինյոր), այո նա էր բաժանում տարածքը մարդկանց և դրա պատճառով էլ թույլ էր տալիս նրան , «տեր լինել» արտահայտությունը։

5.Գահնամակ,  Զորանամակ- կարդալուց հետո հիմնավորել այս փաստաթղթերի կարևորությունը:

Գահնամակ– Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Զորանամակ- Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

6.Ստեղծիր «Պատմական բառարան», որտեղ հետևյալ բառերի բացատրությունը ներկայացրու. ավատատեր, կալվածք, աստիճանակարգություն, Գահնամակ, Զորանամակ, պարգևականք, գանձագին, սեպուհ,, մարզպետ, մաղխազ

Պատմական բառարան

ավատատեր-ավատատիրոջ, ավատատերեր

աստիճանակարգություն-Ծառայության՝ կոչումների՝ աստիճանների հաջորդական կարգերի ամբողջությունը, նվիրապետություն:

Գահնամակ-Հին Հայաստանի նախարարական գահերի՝ պատվաստիճանների ցուցակ:

Զորանամակ-Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։

պարգևականք-Պետական պաշտոնյաններին,հատկապես զինվորներին ծառայության դիմաց հողեր էր շնորհում,այդ կարգի հողատարծը կոչում են պարգևականք։

գանձագին-Կային նաև առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքներ, որը կոչվում էր գանձագին։

սեպուհ-Նախարարական տոհմից սերած իշխան հին Հայաստանում:

մարզպետ-Մարզի պետ։


մաղխազ-Հայ Արշակունիների թիկնապահ զորքի պետը։