Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։

Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ, ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։

Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:

Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։

Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։

Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.

— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։

Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնուտեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածությունը, և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:

Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է, ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանն ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։

Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.
— Դու գերմանացի՞ ես։
Հերմանն ասաց.
— Այո:
Ւնչ-որ մեկը հարցրեց.
— Դու ատո՞ւմ ես կայզերին։
Հերմանն ասաց.
— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։
Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։
Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.
— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։
Եվ նա բղավեց.
— Ոչ, ես ձեզ եմ ատում։
Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ընկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.
— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։
Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.
— Ի՞նչ:
Ես մի անգամ էլ հարցրի.
— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։
Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:
— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

Առաջադրանքներ:
Ի՞նչ է պատերազմը ըստ հեղինակի և ըստ ձեզ:

Ըստ ինձ պատերազմը երկրների մեջ եղած խոջընդոտի արդյունքն է։Պատերազմը ինձ հիշեցնում է ցավ, որը մենք ապրել են 3 անգամ։Հեղինակը ուզում էր ասել,որ պետք չէ մարդուն ով այդ երկրացի է մեղադրել,իմ կարծիքով այո նրանք շատ սխալ քայլեր արեցին։

Մեղավոր էր, արդյոք, Հերմանը  պատերազմի համար:


Իհարկե ոչ, Հերմանը ուղղակի ծնվել է Գերմանիայում և դա չի նշանակում, որ նա է ստեղծել պատերազմը։


Ինչպե՞ս եք գնահատում տղաների արարքը:


Շատ վատ, եթե այդ մարդը Գերմանացի է դա չի նշանակում, որ նրանք իրավունք ունեն խփել և վատ բաներ ասել նրան։Իմ կարծիքով դա շատ սխալ է, չի կարելի ոտնահարել մադրու իրավունքները։

Clarie Williams is 15. She’s from Wales.Her friends like play volleyball and go to cinema but her hobby is unusal, it’s beekeeping.And I just want to tell you about Clarie’s typical Sunday, lets go.

Every Sunday Clarie gets up at 7.00 o’clock.She has breakfast with her parents.
Clarie puts on her clothes and goes out the garden.She feeds the bees,and sometimes take photo with bees.

Then her friends come to see Claire, Clarie talks with her friends and then they say goodbye to the bees and went.

It’s lunch time, Clarie likes talling her parents about bees.And in the afternoon, Claroe stays in her room.She loves reading about bees.

Ճառագայթ և անկյուն

ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ճառագայթ և անկյուն

Ուղղի վրա գտնվող կետը ուղիղը բաժանում է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է այդ կետից դուրս եկող ճառագայթ, իսկ կետը՝ ճառագայթներից յուրաքանչյուրի սկիզբ (կամ սկզբնակետ):

Stars1.png

A կետը a ուղիղը բաժանում է երկու ճառագայթի: Կարևոր է տարբերել այդ ճառագայթներն իրարից: Այդ նպատակով ուղղի վրա վերցնենք ևս երկու կետ՝ B-ն և C-ն, և ճառագայթները նշանակենք համապատասխանաբար AB և AC:

Ուշադրություն

Առաջին տառով նշում են ճառագայթի սկզբնակետը, իսկ երկրորդ տառը ցույց է տալիս ճառագայթի ուղղությունը:

Վերևի նկարում երեք կետերից յուրաքանչյուրը կարող է դիտարկվել որպես ճառագայթի սկզբնակետ: Յուրաքանչյուր կետից՝ հակառակ ուղղություններով, դուրս են գալիս երկու ճառագայթներ և անվերջ շարունակվում: 

Ուշադրություն

BC-ն և BA-ն նույն ճառագայթներն են (B սկզբնակետով), իսկ BC և AC ճառագայթները տարբեր են, չնայած որ ունեն որոշ ընդհանուր մաս:

Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է կետից և նրանից դուրս եկող երկու ճառագայթներից: Այդ ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ նրանց ընդհանուր սկզբնակետը՝ անկյան գագաթ:

Lenkis1.png

Անկյունները, հիմնականում նշանակում են լատիներեն մեծատառերով, օրինակ՝∡KMN կամ հունարեն փոքրատառերով, օրինակ՝ α:

Ուշադրություն

Վերևի նկարում կարելի է դիտարկել∡KMN անկյունը կամ∡NMK անկյունը, բայց պետք է հիշել, որ գագաթը միշտ մեջտեղի տառն է:  

Երբեմն անկյունները նշանակում են մեկ լատիներեն մեծատառով (որը ցույց է տալիս անկյան գագաթը): Անկյունը նշանակվում է նաև թվով կամ երկու լատիներեն փոքրատառերով (որոնք ցույց են տալիս անկյան կողմերը), օրինակ՝∡M, ∡1 կամ∡mn:

Lenkis2.png

Վերևի նկարի՝ M ընդհանուր սկզբնակետով n և m ճառագայթները հարթությունը բաժանում են երկու մասի, որոնք կոչվում են անկյան ներքին և արտաքին տիրույթներ:

Անկյունից և նրա ներքին տիրույթից կազմված պատկերը ևս անվանում են անկյուն

Հետևաբար, վերևի նկարի A և B կետերը չեն պատկանում∡M անկյանը, իսկ C, D և E կետերը պատկանում են ∡M անկյանը:

Եթե գծենք նույն սկզբնակետից դուրս եկող երկու ճառագայթներ, ապա ներքին տիրույթը կկազմի մի անկյուն (ներքևի նկարի α անկյունը), իսկ արտաքինը՝ մեկ ուրիշ (β-ն):

Lenkis_plats_saurs.png

Եթե անկյան երկու կողմերը գտնվում են նույն ուղղի վրա, ապա այն կոչվում է փռված անկյուն:

Lenkis_plats_saurs1.png

Փռված անկյան դեպքում հարթությունը բաժանվում է երկու մասի, որոնցից ցանկացածը կարելի է համարել փռված անկյան ներքին տիրույթ: 

Եթե ∡A անկյան գագաթից ներքին տիրույթում տանենք ճառագայթ, ապա այն կբաժանի անկյունը երկու այլ անկյունների:

Lenkis4.png

Այս դեպքում կարևոր է հետևել անկյունների նշանակումներին: Հիմա մենք ունենք սկզբնական անկյունը և նրա երկու մասերը: Օրինակ՝ եթե գրենք այսպես՝∡A, ապա չի հասկացվի, թե որ անկյունը մենք նկատի ունենք: Այս դեպքում հարմար է օգտագործել անկյունների նշանակումները երեք լատիներեն մեծատառերի միջոցով՝∡CAB, ∡CAD, ∡DAB:

Առաջադրանք դասարանում ՝ 

1.

Lenki_daudz.png

Նկարում OA, OB, OC և OD ճառագայթները դուրս են գալիս O ընդհանուր սկզբնակետից:

1.1 Ընտրիր անկյունը, որը չունի ընդհանուր կողմ∡AOD անկյան հետ.

  • ∡BOC
  • ∡BOD+
  • ∡COD+
  • ∡AOB
  • ∡AOC
  • այդպիսի անկյուն չկա

1.2Ընտրիր անկյունը, որի ներքին տիրույթը չունի ընդհանուր մաս (չհաշված կողմերը)∡BOC անկյան ներքին տիրույթի հետ:

  • ∡BOD
  • այդպիսի անկյուն չկա+
  • ∡AOB
  • ∡AOD
  • ∡AOC
  • ∡COD

1.3. Քանի՞ անկյուն առաջացավ ∡AOD անկյան ներքին տիրույթում՝ հաշվելով նաև ∡AOD անկյունը:

Պատասխան`  BOD,COD,DOB,DOC,AOB,AOC,

2.

Cits_stars.png
           G                         C            M                       J                   F                       Y

. 2.1 Ո՞ր կետերն են պատկանում CJ ճառագայթին:

  • F
  • M+
  • C
  • Y
  • J
  • G

2.2 Ո՞ր կետերն են պատկանում CJ հատվածին:

  • G
  • F
  • J
  • M
  • Y
  • C

2.3. Ո՞ր կետերն են պատկանում FJ ճառագայթին:

  • G
  • M
  • C
  • Y
  • J
  • F

3.

Ուղղի վրա գտնվող կետը ուղիղը բաժանում է երկու մասերի: 

առա.png

ա) Ինչպե՞ս է կոչվում դրանցից յուրաքանչյուրը.

  • ուղիղ
  • հատված
  • ճառագայթ-այս գծերից յուրաքանչյուրը ունեն սկիչբ, բայց չունեն վերջ։
  • անկյուն

բ) Ուղղի վրա գտնվող կետը և առաջացած երկու մասերը կազմում են երկրաչափական պատկեր: Ինչպե՞ս է կոչվում այդ պատկերը.

  • ներքին անկյուն
  • փռված անկյուն
  • ճառագայթ
  • անկյան արտաքին տիրույթ

Հանրահաշիվ դասարանական

  1. Կրճատեք կոտորակները՝

15/30=1/2
38/72=19/36
202/303=2/3
1024/128=8

2. Հաշվիր՝

39+(−75)=-36

−8+ 5=-3

−34−(−34)= 0

+14 −(+101)=-87 

−6⋅(−8 1/6)=49

−12⋅(−2 3/4)=33

(−15/16):3=-5/16

(−1 2/9):(−10 1/9)=11/91

3. Ընտրի րսխալ պնդումը:

  • Բացասական թիվը դրական թվով բազմապատկելիս ստացվում է դրական թիվ:
  • Դրական թիվը բացասական թվով բազմապատկելիս ստացվում է բացասական թիվ:

4. Չորս բացասական ամբողջ թվերի արտադրյալը`

  • բացասական է:
  • դրական է:

5.Տրված խառը թիվը գրիր տասնորդական կոտորակի տեսքով: 

16 1/10=161/10

11 109/1000 =11109/1000

6.Տասնորդական կոտորակը գրիր խառը թվի տեսքով:

9,22=9 22/100

0,013=13/1000

5,7=57/10

7. Բերված կոտորակային թվերից որո՞նք կարելի է գրել տասնորդական կոտորակի տեսքով:
Ընտրիր ճիշտ տարբերակները:
44/100
44/11
11/50
11 6/13
13/25

Դասարանական աշխատանք

Տեսություն

Պարզագույն հանրահաշվական արտահայտությունները միանդամներն են:

Միանդամ անվանում են թվերի և տառերի արտադրյալ հանդիսացող հանրահաշվական արտահայտությունը: Այդ տառերը և թվերը անվանում են տվյալ միանդամի արտադրիչներ:

Օրինակ՝ 3abc հանրահաշվական արտահայտությունը միանդամ է, նրա արտադրիչներն են 3 թիվը և a,b,c տառերը:

Թիվը կամ մեկ տառը նույնպես անվանում են միանդամ:

Օրինակ՝ a, b, c,1, -1/3, 0 միանդամներ են: 0-ն անվանում են զրոյական միանդամ:

Երկու միանդամներ համարվում են իրար հավասար, եթե նրանք իրարից տարբերվում են միայն արտադրիչների հերթականությամբ:

3abc=cb3a

Պարզեցնել միանդամի գրությունը նշանակում է միանդամի մեջ գտնվող նման անդամները բազմապատկել մեկը մյուսով, այսինքն թիվը թվով, տառը նման տառով:

Օրինակ՝ a3b(-2) = -6ab

ab1c=abc

b4a0,1c=0,4abc

a0bc=0

Դասարանային առաջադրանք- 32, 34 ա,բ,ե,զ,թ,ժ

32.
1/Միանդամ անվանում են թվերի և տառերի արտադրյալ հանդիսացող հանրահաշվական արտահայտությունը: Այդ տառերը և թվերը անվանում են տվյալ միանդամի արտադրիչներ:

2/ 3abc հանրահաշվական արտահայտությունը միանդամ է, նրա արտադրիչներն են 3 թիվը և a,b,c տառերը:

3/Այո
4/Ցանկացած թիվ բազմապատկելիս 0-ով կամ 0

34․ա/ բ/, ե/ զ/ թ/ ժ/
ա․ Միանդամ է
բ․ոչ
ե․ոչ
զ․ոչ
թ․ոչ
ժ․Միանդամ է

Տնային առաջադրանք — կարդալ տեսությունը,