7֊րդ դասարան քիմիա.Սեպտեմբերի 19֊23

Սովորել ՝ Մարմին և նյութ.Քիմիական նյութերի տարածվածությունը բնության մեջ։

Էջ՝8 ֊11

Պատասխանել հարցերին

  1. Թվարկե՛ք նյութեր որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը, և նշե՛ք ,թե ինչի համար են նրանք օգտագործվում։

    մահճակալ,աթոռ,սեղան,պահարան,գազոջախ օգտագործում են քնելու,նստելու,հաց ուտելու,իրերը դնելու,ուտելիք պատրաստելու։
  2. Անվանե՛ք որևէ իր,որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից։

    Օրիանակ եկեք վերցնենեք քանոնը, այն կարող է լինի և ապակուց և փայտե նաև պլասմասից։
     
  3. Անվանե՛ք մի քանի նյութ ,որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից։
    Սեղան
    Աթոռ
    Թուղթ
  4. Ապակուց պատրաստված բաժակը նյու՞թ է թե՞ մարմին։

    Ապակուց պատրաստված բաժակը դա մարմին է, իսկ նյութ է, օրինակ ՝ Ապակին։

Моё место в этом мире

Моё место в этом мире

Не знаю я сейчас подумала что мы вообще делаем для нашего мира, но мы же маленькие и мы не можем делать то что делают взрослые. Но нам тоже хочется что-то поменять или помочь кому то. Но мы занимаемся экологией. Мы меняем мышления других людей. Наша поколение создало слово мнение. Я сейчас не могу сказать что мы что-то важное делаем для нашего мира, но я могу сказать что мы не просто люди,или просто дети мы все понимаем и можем менять то что нам не нравится в этом мире .

Ընկուզենին

Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:

Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.

— Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,- դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:

Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:

Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:

Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Առաջադրանքներ

1. Դուրս գրիր այն բառերը, որոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.

ա) ընկուզենու նկատմամբ,-ճգնակեցիկ,համառ,գերաշնորհ,մեծամիտ ,Ճիպտանման

բ) պտղատու մյուս ծառերի նկատմամբ:-փարթամ,կանաչ,գեղափայլ,հմայուն և հյութեղ խնձորը տանձն ու դեղձը։

2. Ընկուզենուն՝

• մեղադրիր.-Նա շատ մեխամիտ էր և նրան թվում էր,որ նրան տեսնեին ինչ-որ բան նրա մեջ կավելանա, բայց հակառակը ստացվեց։

• արդարացրու.-Նա չգիտեր,որ հնարավոր է նման բան լիներ, նա ուղղակի ուզում էր որ բոլորը տեսնեին նրա գեղեցկությունը։

• բնութագրիր:-մեծամիտ,գեղեցիկ,համառ

3. Լրացրու թերի միտքը.

Առակն այն մարդկանց մասին է, որոնք ձգտում են գեղեցիկ և լավը երևալ, բայց արդյունքում նրանց քցում են վատ իրավիճակի մեջ։

4. Գրիր ասացվածքներ, որոնք կարող են դառնալ այս առակի խրատական մասը:
Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։



5. Այլ վերնագիր գրիր առակի համար:

Համառ Ընկուզենին

6. Բառարանի օգնությամբ գտիր մգեցված բառերին երկուական հոմանիշ:

պտղատու -Մրգատու, պտղաբեր
համերաշխ -Միաբան, համաձայն
փարթամորեն-ճոխորեն, շքեղաբար
ամբարտավանորեն -տես Գոռոզաբար
հրաշալի-զմայլելի, սխրալի,
համառ-Չլսող, չանսացող

7. Հետևյալ պարբերության մեջ ընդգծիր գոյականները:
Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:

8. Պարբերության մեջ ընդգծիր ածականները:
Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Տնային աշխատանք

վարժ.25, 29
25․
Նկար 27-ում թվանշաններով նշանակված անկյունները իրար հավասար են։Որոշեք
1.AOC<BOA
2.BOF<DOB
3.AOE<COA
անկյուններից յուրաքանչյուրի կիսորդը:

29.Նկար 29-ում <AOC=<BOC, <AOE=<BOF
ՕC ճառագայթը EOF անկյան կիսո՞րդ է, թե՞ ոչ։

Այո կիսորդն է;

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Տեսություն

Երկրաչափական պատկերների համեմատումը

Երկրաչափության մեջ միևնույն ձևը և նույն չափերն ունեցող երկու պատկերներն անվանում են հավասար պատկերներ:

Savietot.jpg

Համեմատումը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել պատկերների հավասարության մասին: Պատկերներ համեմատելու ձևերից է վերադրումը:

Երկու երկրաչափական պատկերներ կոչվում են հավասար, եթե վերադրումից հետո դրանք համընկնում են:

Հատվածների և անկյունների համեմատումը

Ինչպե՞ս է տեղի ունենում AB և CD հատվածների վերադրումը:

Մի հատվածի A ծայրակետը վերադրում ենք մյուս հատվածի C ծայրակետի հետ այնպես, որ դրանք համընկնեն: Եթե համընկնում են նաև մյուս B և D ծայրակետերը, ապա այդ հատվածները հավասար են՝ AB=CD:

Nogriezni_savieto1.png

Եթե ոչ, ապա հատվածներից մեկը մյուսից փոքր է: Այդ փաստը գրում են այնպես, ինչպես թվերի համեմատման ժամանակ՝ AB<CD:

Nogriezni_savieto2.png

Հատվածի այն կետը, որը հատվածը տրոհում է երկու հավասար մասերի կոչվում է միջնակետ:

Nogriezni_91.png

Եթե K-ն JL հատվածի միջնակետն է, ապա՝ JK=KL:

Ինչպե՞ս է տեղի ունենում∡ABC և ∡MNKհատվածների վերադրումը:

Մի անկյան B գագաթը վերադրում ենք մյուս անկյան N գագաթի հետ և առաջին անկյան BA կողմը վերադրում ենք մյուս անկյան NM կողմի հետ այնպես, որ դրանք համընկնեն, իսկ մյուս երկու կողմերը՝ BC-ն և NK-ն, ընկնեն համընկնող կողմերի հանդեպ նույն ուղղության վրա: Եթե համընկնեն նաև մյուս երկու կողմերը (BC-ն և NK-ն), ապա անկյունները հավասար են՝∡ABC=∡MNK:

Lenkis_savieto1.png

Եթե ոչ, ապա մի անկյունը մյուսից փոքր է՝∡ABC<∡MNK:

Lenkis_savieto2.png

Անկյան գագաթից ելնող ճառագայթը, որն անկյունը բաժանում է երկու հավասար անկյունների, կոչվում է անկյան կիսորդ:

Lenki_bisektr.png

Եթե∡ECD անկյունը ծալենք CG կիսորդի երկայնքով, ապա անկյան երկու մասերը կհամընկնեն՝∡ECG=∡GCD:

Առաջադրանք դասարանում՝ 

  1. Lenki_salidz1.pngxtv

    Միևնույն կետից դուրս է գալիս 3 ճառագայթ: Հայտնի է, որ t ճառագայթը∡xv անկյան կիսորդն է:Հնարավոր է արդյո՞ք անկյունները վերադրել:
    ա) ∡xt և ∡tv
    • ոչայո
    բ) ∡xt և ∡xv
    • այո

    • ոչ
    գ) ∡tv և ∡xv
    • ոչ

    • այո
    2.  B, C, D, E, F, G և H կետերը AI հատվածը բաժանում են հավասար մասերի:Nogriezni_102.png
    1. Ո՞րն է EG հատվածի միջնակետը: Դա   F կետն է:
    2. Ո՞րն է BF հատվածի միջնակետը: Դա D կետն է:
    3. Քանի՞ հատվածների համար է H կետը հանդիսանում միջնակետ: Գրիր թիվը՝  1 :3.Lenki_salidz2.pngRSCUQP
    ա. Ո՞րն է տրված անկյան կիսորդը (օգտագործիր միայն լատիներեն տառեր):
    ∡ROC անկյան կիսորդը  ճառագայթն է:
    ∡SOP անկյան կիսորդը  ճառագայթն է:
    ∡COQ անկյան կիսորդը  ճառագայթն է:

    բ. Քանի՞ անկյունների համար է տրված ճառագայթը հանդիսանում անկյան կիսորդ:
    Գրիր թիվը ՝ 4:

4.

ա. Միջնակետ անվանում են հատվածի այն կետը.

  • որը հատվածը սահմանափակում է ուղղի վրա:
  • որից դուրս է գալիս կիսորդը:
  • որը հատվածը բաժանում է երկու հավասար մասերի:

բ. Անկյան կիսորդ անվանում են այն ճառագայթը, որը

  • հարթությունը բաժանում է ներքին և արտաքին տիրույթների:
  • ելնում է անկյան գագաթից և բաժանում է այն երկու հավասար անկյունների:
  • զուգահեռ է անկյան կողմերից մեկին և հատում է մյուսը:

5. Հատվածների և անկյունների վերաբերյալ այս պնդումներից որո՞նք են ճիշտ:

Գտիր և նշիր բոլոր ճիշտ պնդումները.

  • Անկյան կիսորդ կոչվում է որևէ ճառագայթ, որի սկզբնակետն անկյան գագաթն է:
  • Հատվածի միջնակետը գտնվում է հավասար հեռավորության վրա նրա ծայրակետերից:
  • Հավասար անկյուններն ունեն ընդհանուր գագաթ:
  • Հավասար անկյունների կողմերը կարելի է վերադրել այնպես, որ նրանք համընկնեն:
  • Անկյան գագաթը պատկանում է այդ անկյան կիսորդին:
  • Եթե երկու հատվածներ հավասար չեն, ապա դրանցից մեկը մյուսից փոքր է:
  • Անկյան կիսորդն անկյան կողմը բաժանում է երկու հավասար մասերի:
  • Հավասար հատվածների ծայրակետերը համընկնում են:
  • Անկյան կիսորդն անկյան կողմի հետ ունի մեկ ընդհանուր կետ:

Առաջադրանք ՝ վերջացնել դասարանային առաջադրանքը, կարդալ տեսությունը,+

Առաջադրանք, 7-րդ դասարան, սեպտեմբերի 18-25

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Եվրոպայի սահմանները 1թ-ից մինչև 2016 թթ-ը/տեսաֆիլմ/

1.Համաշխարհային պատմության ո՞ր ժամանակաշրջանն է ընդգրկում միջնադարը:

Միջին դարեր, Ժողովուրդների Մեծ գաղթը/ էջ 5-9, պատմել/

Միջին դարերի պատմություն/տեսաֆիլմ, ամփոփիր 15-20 նախադասությամբ/

2.Պատմիր ժողովուրդների մեծ գաղթի մասին: http://www.wikiwand.com/hy/Ժողովուրդների_մեծ_գաղթ

3.Գաղթի սկիզբը

Համաշխարահային պատմության մեջ IV-VII դ․ անվանում էին Ժողովրդի մեջ Գաղթը։Մեծ Գաաղթի հետևանքով առաջացան նոր պետություններ։Հռոմեական կայսրության սահմանամերձ շրջանում բնակվող ցեղերը վարում էին պարզունակ տնտեսություն։ Աճող բնակչության պահանջները կատարելու համար նրանք աընդհատ տեղաշարժվում էին և մեծացնում տարածքները։ Նրանց տեղաշարժի վրա ազդեց կլիմայի ցրտելը, որը սկսվել է II դարից։ Այդ տեղաշարժման մեջ մեծ դեր էր խաղում Գերմանական և թյուրքական ցեղերը։ IVդ․ Եվրոպա ներխուժեց թյուրքալեզու հոները։ Նրանք դուրս մղեցին Սև ծովի հյուսիսային շրջանում բնակվող՝ արևելյան գոթերին, իսկ արևմտյան գոթերը տեղափոխվեցին Հռոմեական կայսրության տարացք։ Այնտեղ նրանք սահմանապահ ծառայություն էին կատարում և ստանում էին կայսրության կողմից սննդամթերք և այն ամենը ինչ պետք էր նրանց ապրելու համար։

4.Գերմանների տեղաշարժը
Հին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթ և մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպրից Դանուպ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

Քարտեզի օգնությամբ ներկայացրու ներքոհիշյալ հատվածը:

Ժողովուրդների_Մեծ_գաղթՀին գերմանների բնօրրանը համարվում է Յուտլանդիա և Սկանդինավիա թերակղզիները։ Մինչ մեծ գաղթև մի շարք գերմաններ բնակություն էին հաստատել Հռոմեական Կայսրության տարածքում։ Հռոմեական Կայսրության անկման գործում մեծ դեր խաղացին գերմանական ցեղերից գոթերը։ Նրանք մ.թ.ա. II դ. Վիսլա գետից տեղափոխվեցին Դնեպր-Դանուբ ընկած ճանապարհը։ Կարճ ժամանակ անց նրանք բաժանվեցին երկու խոշոր ցեղային միությունների՝ վեստ և օստ գոթերի։ 375 թ.-ին հոները ջախջախեցին օստ գոթերին և արշավեցին վեստ գոթերի տիրույթներ։ Վախենալով հոներից վեստգոթերը ապաստան խնդրեցին հռոմեացի կայսրից և հաստատվեցին սահմանների մոտ։ Հռոմեացիները սննդամթերք էին մատակարարում վեստ գոթերին, իսկ գոթերը սահմաններն էին հսկում։ Շուտով հռոմեացիները դադարեցրեցին պարենի ներկրումը վեստ գոթերի տիրույթներ և վերջինս ապստամբության պատճառ դարձավ։ Հռոմեացիները պարտվեցին, իսկ սպանվածների կազմում էր նաև հռոմեացի Վաղես կայսրը։

5.Երբ տեղի ունեցավ Հռոմեական կայսրության բաժանումը, 451 թ.-ի հայտնի ճակատամարտը ինչ նշանակություն ունեցավ Եվրոպայի համար:

451 թ․ Հռոմեկան բանակը գերմանական ցեղերի հետ պարտության է մատնում հոներին և այս ճակատամարտը,որը հայտնի է ինչպես <<Ժողովրդների ճակատամարտ>> անվամբ, համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձությունն է։

6.Թվարկիր Արևմտյան հռոմեական կայսրության տարածքում կազմավորված բարբարոսական թագավորությունները՝ օգտվելով նաև քարտեզից:

Այսպիսով՝ բարբարոսները գրավեցին Արևմտահռոմեկան կասրությունը, բայց մնաց Իտալիան և հյուսիսային Գալլիան։

Ամփոփում -մի քանի նախադասությամբ ամփոփիր ՙՙԺողովուրդների մեծ գաղթի ՚՚ դերը համաշխարհային պատմության մեջ:

Մինչև մեծ գաղթը Եվրոպայում կար մի պատմություն,Մեծ Գաղթի հետևանքով առաւացան նոր պատմություններ։IV դ․ Եվրոպա ներխուժեց թյուրքալեզու հոները։Նարնք դուրս մղեցին Սև ծովի հյուսիսային շրջանններում բնակգող արևելյան գոթերին և նրանք տեղափխվեցին Հռոմական կասրություն։Հռոմեկան կասրություն 395 թ․ բաժանվեց 2 մասի Արևմտյան և Արևելյան ։451 թ․ Հռոմեկան բանակը գերմանական ցեղերի հետ պարտության է մատնում հոներին և այս ճակատամարտը,որը հայտնի է ինչպես <<Ժողովրդների ճակատամարտ>> անվամբ, համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձությունն է։

Առաջադրանք 2

Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին:

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

Հոների առաջնորդ Աթիլլա

Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն

Աթիլլայի մասին

Հոները համարում էին Աթթիլային գերբնական անձնավորություն, անհաղթությամբ օժտող ռազմի աստծո թրի տիրակալ։ Նա ծնվել է Կովկասում սեպտեմբերի 2-ին, 406 թվականին։ Մահացել է մարտ ամսին 453 թվականին։ Իր հորեղբայր՝ խաքան Ռոասի մահից հետո իր եղբոր՝ Բլեդայի հետ դառնում է հոների առաջնորդ, որոնք այդ ժամանակ վարում էին քոչվոր կյանք Դանուբից ու Սև ծովից հյուսիս ընկած տափաստաններում։ Հավանաբար սպանելով Բլեդային՝ իշխում է միանձնյա։ 434–441 թթ, ենթարկելով ալաններին, օստգոթերին, հեպիդներին, հեռուլներին և շատ այլ ցեղեր՝ ստեղծում է հզոր ցեղային միություն, որը վերահսկում էր Հռենոս գետից մինչև Չինաստանի սահմանն ընկած տարածքները։

Իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը

Տանը

Լեգենդներ Աթիլլայի մասին

  • «Մի հովիվ նկատել է, որ իր հոտից մի երինջ կաղում է, բայց չէր գտնում նրա կաղալու պատճառները: Մտահոգ, նա արյան հետքեր է նկատել, հետևել է այդ հետքերին մինչեւ որ նկատել է մի սուր, որի վրա կենդանին վիրավորել էր ոտքը: Հովիվը վերցրել է սուրը եւ անմիջապես բերել է Աթիլլային: Վերջինս ուրախացավ ընծայի համար և, առանց այդ էլ ամբարտավան լինելով, հասկացավ, որ նշանակված է ողջ աշխարհի տիրակալ և որ Մարսյան սրի միջոցով նրան պատերազմներում շնորհվել է հզորություն
    Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի:

Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի:

https://www.youtube.com/watch?v=k6KeR3da0mw Ջ. Վերդի «Աթթիլա» օպերա

https://www.youtube.com/watch?v=DKmsPoBXoC0 Ֆիլմ Աթիլլայի մասին

Լրացուցիչ աշխատանք

48.  Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով: 

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած: 

Խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: 

Ծաղրուծանակից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել: 

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել: 

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան տիրացան: 

Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել: 

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել: 

Այս պատվանդանի վրա հուշարձան են կառուցելու: 

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կառուցել: 

51. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր: 

ա) Երկարել, ձգվել: 

Տղան երկարեց,ձգվեց որպեսզի կարողանա քաղել տանձը։

բ) Աղքատ, խեղճ: 

Մեր բակում մի աղջիկ կար նա աղքատ էր և խեղճ, բայց դա չէր խանգարում մեր ընկերությանը։

գ) Գույն, երանգ:

Երևանը լցվել էր գույներով և այդ գույները տարբեր երանգներով։ 

Կենսաբանություն

Մեզ շրջապատող բնությունը կազմված է երկու մասից՝ անկենդան նյութից և կենդանի օրգանիզմներից: Անկենդան նյութ են կազմում հողը, ջուրը, օդը, ապարները, ժայռերը և այլն:

Քանի որ կենդանի օրգանիզմները շատ բազմազան են, նրանք ընդգրկված են չորս թագավորություններում.

1. Բակտերիաների թագավորություն:
2. Բույսերի թագավորություն։
3. Սնկերի թագավորություն:
4. Կենդանիների թագավորություն:

Բնության մեջ կենդանի օրգանիզմները տարածված են ամենուրեք: Դրանց կարելի է հայտնաբերել հողում, ջրում, օդում և նույնիսկ ապարներում: Կենդանի օրգանիզմների բազմազանությունը երկրագնդի վրա շատ մեծ է: Ժամանակակից գիտությանը հայտնի է օրգանիզմների 2,5−3,5 մլն տեսակ: Նրանք միմյանցից տարբերվում են բոլոր չափանիշներով` մարմնի ձևով, չափով ու կազմությամբ, բնակության վայրով ու անհրաժեշտ պայմաններով, կենսագործունեության առանձնահատկություններով ու դրսևորումներով և այլն:

Կենդանի օրգանիզմներն ունեն ինքնակրկնապատկվելու և վերարտադրվելու զարմանահրաշ հատկություն, որն էլ կոչվում է բազմացում:

Բոլոր կենդանի օրգանիզմները ինչ-որ պահից սկսած ստեղծում են իրենց նմանին: Այդ երևույթը կատարվում է կիսման կամ երկու տարբեր օրգանիզմների մասնակցության շնորհիվ:

Կենդանի օրգանիզմներից առաջացող նոր սերունդը միշտ նման է ծնողական ձևին և կրում է նրա ժառանգական տեղեկատվությունը:

Այդուհանդերձ օրգանիզմների մեծ մասը բնակվում է ցամաքում և միայն 20 %-ն է զբաղեցնում երկրագնդի ջրային տարածքը:

Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։

Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ բնակվում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում, քանզի այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում, լճերում և օվկիանոսներում:

Օդացամաքային միջավայր: Այս միջավայրում առատ են օդն ու լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը։ Այստեղ են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Կենդանիներից այս միջավայրում բնակվում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։

Հողային միջավայր: Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտում են և առաջացնում հումուս։

Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը:

Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ:

Օրգանիզմային միջավայր: Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:/

Լրացուցիչ աշխատանք

Օդ  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Այսեղ օդ չկար:
Օդը կխնգնած է սենյակում:
Օդը մաքրիր քո ներկայությունից:

43. Երես  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Սեղանի երեսը փոշոտ էր :
Նա երկերեսանի էր:
Անիմաստ երես ես թեքել:

Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:
Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են
խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:


Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները

Հայտնվիպարզապեսգահավիժում էրզմրուխտդեգերում են, վայրըանցնելուանընդհատ,կտրվիկաթիլվառվում ենգնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:

Բայց բեդվինները սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր դեգերում են ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ Հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլից անգամ հողի վրա  վառվում են:

խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը :  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնելուորպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը կտրվի: