Դաս 25.  (13.03-17.03)

§29. Ճախարակ:

Քննարկվող հարցեր՝

1. Ինչ է ճախարակը:.
Ճախարակ կոչվում է փորակ ունեցող անիվը, որը կարող է պտտվել գոտե կապի մեջ ամրացված առանցքի շուրջը:

2. Ճախարակի ինչ տեսակներ գիտեք:

Անշարժ ճախարակ

Անշարժ կոչվում է այն ճախարակը, որի առանցքն ամրացված է և բեռներ բարձրացնելու ժամանակ ո՛չ իջնում է, ո՛չ բարձրանում: Նկարում ցույց է տրված, թե ինչպես են բեռը բարձրացնում անշարժ ճախարակի միջոցով: Ճախարակում շփման ուժերի բացակայության դեպքում նրա վրա ազդում են միայն պարանի ձգման F1 և բեռի ծանրության F2 ուժերը: Այդ ուժերի կիրառման կետերը կարելի է համարել ճախարակի A և B կետերը ( տե՛ս նկ.):

Շարժական ճախարակ

Երբ անհրաժեշտ է լինում փոխել ոչ միայն ուժի ուղղությունը, այլև ուժի մեջ շահում ստանալ, դա անում են շարժական ճախարակի միջոցով:

Շարժական կոչվում է այն ճախարակը, որը շարժվում է բեռի հետ միասին:

Բազմաճախարակ

Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու նպատակով կիրառում են բազմաճախարակ (պոլիսպաստ, հունարեն պոլի` բազմա և սպառ` ձգում եմ բառերից), որն անշարժ և շարժական ճախարակների համակցությունն է: Նկարում  պատկերված բազմաճախարակը կազմված է երեք շարժական և երկու անշարժ ճախարակներից: Քանի որ շարժական ճախարակներից յուրաքանչյուրը կրկնապատկում է քարշի ուժը, ապա այդպիսի բազմաճախարակն ընդհանուր առմամբ ուժի վեցակի շահում է տալիս։

скачанные файлы  2-3 (2).png

3. Որ ճախարակն է կոչվում անշարժ:

Անշարժ կոչվում է այն ճախարակը, որի առանցքն ամրացված է և բեռներ բարձրացնելու ժամանակ ո՛չ իջնում է, ո՛չ բարձրանում: Նկարում ցույց է տրված, թե ինչպես են բեռը բարձրացնում անշարժ ճախարակի միջոցով: Ճախարակում շփման ուժերի բացակայության դեպքում նրա վրա ազդում են միայն պարանի ձգման F1 և բեռի ծանրության F2 ուժերը: Այդ ուժերի կիրառման կետերը կարելի է համարել ճախարակի A և B կետերը ( տե՛ս նկ.):

4. Որ ճախարակն է կոչվում շարժական;

5. Ինչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Անշարժ ճախարակը օգտագործվում է ուժի ուղղությունը փոխելու համար։

6. Ինչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:


7.Ինչ  է  բազմաճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:
Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու նպատակով կիրառում են բազմաճախարակ (պոլիսպաստ, հունարեն պոլի` բազմա և սպառ` ձգում եմ բառերից), որն անշարժ և շարժական ճախարակների համակցությունն է: Նկարում  պատկերված բազմաճախարակը կազմված է երեք շարժական և երկու անշարժ ճախարակներից: Քանի որ շարժական ճախարակներից յուրաքանչյուրը կրկնապատկում է քարշի ուժը, ապա այդպիսի բազմաճախարակն ընդհանուր առմամբ ուժի վեցակի շահում է տալիս։

8. Ցույց տվեք ուժի կիրառման կետը, լծակի հենման կետը և ուժերի բազուկները:

Image1677-w472

Պատրաստել և ներկայացնել ուսումնական նյութ՝

Հին ժամանակներում շատ պարզ մեխանիզմներ օգտագործվել են ոչ միայն կենցաղում այլև ռազմական նպատակներով։ Պատրաստել տեսանյութ կամ պատումի տեսքով ուսումնական նյութ, պրեզենտացիա այս թեմայի վերաբերյալ հետևյալ վերնագրով՝

«Պարզ մեխանիզմները կենցաղում և ռազմական նպատակներով» կամ «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ աշխարհը» վերնագրով։

Դիտեք հետևյալ տեսանյութերը՝

Դաս 25․

Դաս 25.  (06.03-10.03)

§27. Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն:

§28. Լաբորատոր աշխատանք 4: Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը:(էջ 91- 95)

Քննարկվող հարցեր՝

1․ Որոնք են պարզ մեխանիզմները: Ինչ պարզ մեխանիզմներ գիտեք:

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։
Մեխանիզմներ՝
լծակ,ճախարակ,թեք,հարթություն,ոլորան պտուտակ և այլն։

2․ Ինչ նպատակով են օգտագործվում պարզ մեխանիզմները:
Պարզ մեխանզիմները ընդհանրապես մեզ օգնում են շատ ժամանակներում։Եվ հեշտացնում են մեր գործը։

3․ Ինչ է լծակը:
Լծակը անշարժ հենարանի շուրջը պտտվելու հնարավորություն ունեցող պինդ մարմին է։

f11d50f49772ec4b801c6b637ee44bfd.jpg
Image1677.jpg

4․ Ինչն են անվանում ուժի բազուկ:
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

5․ Ինչպես կորոշեք ուժի բազուկը:

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

Ուժի բազուկը գտնելու համար պետք է հենման կետից ուղղահայաց իջեցնել ուժի ազդման գծին: Այդ ուղղահայացի երկարությունն էլ կլինի տվյալ ուժի բազուկը:

6․ Ինչպիսի ազդեցություն են գործում ուժերը լծակի վրա:
Լծակը երկու ուժերի ազդեցությամբ գտնվում է հավասարակշռության մեջ, եթե ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտող ուժի մոմենտը հավասար է հակառակ ուղղությամբ պտտող ուժի մոմենտին:

7․ Որն է լծակի հավասարաակշռության պայմանը:

Լծակի հավասարակշռության պայմանը սահմանելու համար դիմենք փորձի օգնությանը (տե՛ս նկարը):

f11d50f49772ec4b801c6b637ee44bfd.jpg
Image1677.jpg

Ամրակալին ամրացնենք լծակ և նրա հենման կետի աջ ու ձախ կողմերում կախենք տարբեր բեռներ այնպես, որ լծակը գտնվի հավասարակշռության մեջ։ Լծակի վրա ազդող F1 և F2 ուժերը) հավասար կլինեն այդ բեռների կշիռներին։ Փորձը ցույց է տալիս, որ F1 ուժը հավասարակշռում է 2 անգամ մեծ, այսինքն` F2=2F1 ուժին, եթե OA հեռավորությունը երկու անգամ գերազանցում է OB հեռավորությանը։

8․ Չափահասն ու երեխան պետք է անցնեն գետակի վրայով՝ մեկը՝ աջ ափից ձախ, մյուսը՝ հակառակ ուղղությամբ: Երկու ափերին էլ կա մեկական տախտակ, որոնցից յուրաքանչյուրը մի փոքր կարճ է գետակի լայնությունից:

Ինչպե՞ս կանցնեն գետակը չափահասն ու երեխան:

Դիտեք տեսանյութերը՝

https://www.youtube.com/watch?v=lueqE0lxLychttps://www.youtube.com/watch?v=g3-7bQWeL50&list=PLDgBqvuGQEq3z1Iv0KtQRZT_0a2QEw_3f

Աշխատանք և հզորություն

ՆՈՐ ԴԱՍ

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ: 

ՊԱՐԶ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

§25. Մեխանիկական աշխատանք: 

§26. Հզորություն (էջ 82- 89):

  1. Երբ է ֆիզիկայում օգտագործվում  ՛՛աշխատանք՛՛  հասկացությունը:
    Ֆիզիկայում <<աշխատանք >> հասկացությունն ունի որոշակի իմաստ և օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ։Ման դեպքում ասում են, որ կատարվում է մեխանիկական աշխատանք։
  2. Ինչ պայմաններ են անհրաժեշտ մեխանիկական աշխատանք կատարելու համար:
    Մեխանիկական աշխատանք կատարելու համար առաջին հերթին կարևոր է ուժը, ապա ճանապարհը նրանք բազմապատկլիս կիմանանք աշխատանքը։

  3. Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը:
    Մեխանիկական աշխատանքը ամբողջությամբ կախված է ուժից, եթե ուժ չգործադրեն ապա չի լինի մեխանիկական աշխատանք։
  4. Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:
    A-աշխատանք
    F-ուժ
    s-անցած ճանապարհ
    A=Fs

  5. Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:
    Ջոուլ՝
    1Ջ=1 Ն x 1Մ

  6. Ինչու է սահմանվում հզորություն մեծությունը:
    N=A/T
    Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի կատարած աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը, կոչվում է հզորություն:
  7. Ինչն է կոչվում հզորություն:
    Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի կատարած աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը, կոչվում է հզորություն:
  8. Ինչպես հաշվել հզորությունը: Որն է հզորության բնաձևը:
    N=A/T
    N-հզորություն
    A-աշխատանք
    T-ժամանակ
  9. Ինչ միավորով է չափվում հզորությունը միավորների ՄՀ-ում:
    Վատտով(ՎՏ)՝
    1Վտ=1Ջ/վ

  10. ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛ բաժնից կարդացեք՝ Հզորության ՛՛ձիաուժ՛՛ միավորի մասին: ՛՛Ֆիզիկա 7՛՛ դասագիրք էջ՝ 89: 

Դաս.23. (20.02 – 24.02).

Դաս.23. (20.02 – 24.02).

Պատասխանել և բլոգում ներկայացնել հետևյալ հարցերի պատասխանները՝

§22. Շփման ուժ: 

§23. Շփման ուժի դերը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում: 

§24.  Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը: (Ֆիզիկա 7 դասագիրք՝ էջ 75- 81):

Սահնակները, գլորվելով սարից և հասնելով հոիզոնական տեղամաս, անհավասար շարժվում են հորիզոնական ճանապարհով, նրանց արագությունը աստիճանաբար նվազում է, և որոշ ժամանակ անց կանգ են առնում։ Տղան, թափ հավաքելով, սահում է սառույցի վրա, բայց, որքան էլ սառույցը հարթ լինի, տղան, այնուամենայնիվ, կանգ է առնում։ Հեծանիվը նույնպես կանգ է առնում, երբ հեծանվորդը դադարում է ոտնակով քայլել: Մենք գիտենք, որ շարժման արագության ցանկացած փոփոխության (այս դեպքում՝ նվազման) պատճառը ուժն է։ Սա նշանակում է, որ դիտարկված օրինակներում յուրաքանչյուր շարժվող մարմնի վրա ուժ է գործել:

Պատասխանել հետևյալ հարցերին՝ 

1․ Ի՛նչ տեսակի շփման ուժ է առաջնում ա/ քայլելիս; բ/ փայտի կտորը գետնից վերցնելիս; գ/ սահնակով սարից սահելիս; դ/ անիվը գետնին գլորելիս;

ա/դադարի շփման ուժ
բ/դադարի շփման ուժ
գ/ Սահքի շփման ուժ:
դ/Գլորման շփման ուժ:

2. Բլուրից դահուկներով իջնելիս ո՞ր դեպքում եք ավելի հեռու սահում՝ երբ բլուրի ձյունը լավ է «հարթեցված, ամրացված, կպցրած է բլուրին», թե՞ երբ այն ծածկված է նոր տեղացած չամրացված ձյունով: Ինչո՞ւ։
Բլրից դահուկներով իջնելիս ավելի հեռու կսահի եթե ձյունը հարթեցված լինի, քանի որ ինչքան հարթ է այդքան շփման ուժը քիչ է։

3․ Լեռան վրայից դահուկներով ցած իջնելուց հետո ո՞ր դեպքում ավելի արագ կանգ կառնի լեռնադահուկորդը՝ անցնելով փափուկ ձյան միջով, թե սառցապատ, սառցակալած ճանապարհով:

Անցնելով փափուկ ձյան միջով, քանի որ այդպես նրա շփման ուժը կշատանա և նա կկարողանա շուտ կանգ առնել։

4․ Եթե ​​պտուտակին օճառ քսենք, այն ավելի հեշտությամբ կարելի է մտցնել, պտուտակել փայտի մեջ։ Ինչո՞ւ։
Քանի որ օճառը քսում են որպեսզի շփման ուժը քչացնեն։Իսկ շփման ուժը երբ քչանում է այն սկսում է սղալ և թեկուզ հեշտ է մտնում փայտի մեջ։

5․ Որտե՞ղ է գետի հոսքն ավելի արագ՝ մակերևութի՞ն, թե՞ հատակին:Գետի ափամերձ վայրերում, թե՞ մեջտեղում։ Բացատրություն տվեք։
Մեջտեղում։Քանի որ ափամերձ վայրերում շփման ուժը մեծ է, իսկ մեջտեղում ավելի քիչ։

6․ Սեղանի վրա հորիզոնական ուղղությամբ 10Ն ուժ ազդելիս այն տեղից չի շարժվում։ Որքա”ն է այդ դեպքում սեղանի և հատակի միջև շփման ուժը։

Պատ՝
10Ն ուժով ազդում ենք սեղանի վրա հորիզոնական և այն չի շարժվում, այսինքն շփման ուժը 10Ն-ից մեծ է։

7․ Ինչու կավիճը գրատախտակին հետք է թողնում։
Շփման ուժի շնորհիվ։

8․ Ի”նչ ամենափոքր ուժ պետք է գործադրել 1կգ զանգվածով փայտե չորսուն հորիզոնական սեղանի վրայով շարժելու համար, եթե դադարի շփման ուժի առավելագույն արժեքը չորսուի կշռի 0,5 մասն է։ 
0,05 մեծ ուժ պետք է գործադրել։

Դիտել տեսանյութը՝ Շփան ուժ; Ինչու է կանգ առնում ինքնագլորը…?

Դաս 22․ Շփման ուժ

Դաս.22. (13.02 – 17.02).

Պատասխանել և բլոգում ներկայացնել հետևյալ հարցերի պատասխանները՝

§22. Շփման ուժ: 

§23. Շփման ուժի դերը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում: 

§24.  Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը: (Ֆիզիկա 7 դասագիրք՝ էջ 75- 81):

Երկրային պայմաններում շփումը միշտ էլ ուղեկցում է մեզ մեր կյանքի ցանկացած և ամենատարբեր պայմաններում։

Մեխանիկական շարժման ինչպիսի տեսակ էլ որ մենք դիտարկենք, միևնույն է, մարմինները միյանց հետ հպվում են լինի դա իրենց շրջապատաող հեղուկ թե գազային միջավայրում։

Հարցեր՝

Բերել շման ուժի առկայությունը հաստատող փաստեր:  
Եթե շփման ուժը չլիներ ապա եթե մենք ինչ որ իր վերցնեինք մեր ձեռքի մեջ այն կսղար և կնգներ ներքև։Իսկ շփման ուժի շնորհիվ մենք կարողանում ենք այն պահել մեր ձեռքում ՝ այսինքն կառավարել։

Ինչով է պայմանավորված շփումը։
Շփման ուժերն առաջանում են, երբ մի մարմինը շարժվում է մեկ այլ մարմնի մակերևույթին: Այդ ուժերը խոչընդոտում են հպվող մարմինների փոխադարձ շարժումը:

Թվարկել  շփման տեսակները և բերել օրինակներ:

Շփման ուժի տեսակներն են.

1.Սահքի շփման ուժ:

Առաջանում է, եթե մի մարմինը սահում է մյուս մարմնի մակերևույթին:

Այդպիսի ուժ է առաջանում, երբ ձյան վրա սահնակն է սահում, հատակի վրայով բազմոցը կամ պահարանն են քաշում:

33135823-Illustration-of-a-boy-and-girl-sledding-in-winter-Stock-Vector-w1292.jpg

2. Գլորման շփման ուժ:

Այդպիսի ուժ է առաջանում, երբ ցանկացած մարմին գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթին՝ շարժվում է անիվներով:

3. Դադարի շփման ուժ: 

Այդ ուժն առաջանում է, երբ մենք փորձում ենք տեղից շարժել դադարի վիճակում գտնվող մարմինը:


Օինակներով ցույց տվեք, որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

images (22).jpg
image001.png


Բերել շփման դրսևորման օգտակար և վնասակար օրինակներ:

Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում և այլն:Վնասակար կողմն այն է , որ այն մարմինը որը շփում ունի հնարավոր է մաշվի։

Ինչպես կարելի է մեծացնել , փոքրացնել շփումը:
Մարդիկ սովորաբար օգտագործում են՝ առանցքակալներ, որպեսզի սահքի շփումը խոխարինեն մեկ այլ շփումով ՝ գլորման շփումով։

Ինչու հաճախ սառցակալած ճանապարհին ավազ են շաղ տալիս:
Որպեսզի վրաերթներ չլինեն և մեքենանները չսղան սառույցի վրա։

Բերել օրինակներ, երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ:
Դեպի լուսին թեչող տիեզերանավի վրա միաժամանակ ազդում են՝ Լուսինը,Երկիրը և Արեգակը։

Որ ուժն է կոչվում համազոր ուժ:
Երբ մի քանի ուժ է ազդում դա կոչվում է համազոր ուժ։

 Ինչպես է ուղղված մի ուղղով միևնույն (հակառակ) կողմեր ուղղված երկու ուժերի համազորը և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
՞

 Լուծել խնդիրներ Է.Ղազարյանի ՖԻԶԻԿԱ 7  դասագրքից՝  92-106  (էջ 173-174):

Սովորել՝   Է.Ղազարյանի ՖԻԶԻԿԱ 7  դասագրքից՝ էջ 75-81:

        Դիտել տեսանյութ.

Հարց ?․ Ինչու՞ են մեքենաների անվադողերը, անիվավոր տրակտորների անիվները խորը նախշերով դաջվածքներ ունենում:

?Ո՞ր դեպքերում է մեքենան սահում: Ի՞նչ պետք է արվի մեքենան իր տեղից տեղափո- խելու համար՝ առանց ավելորդ քաշող ուժեր կիրառելու:

Շփման ուժի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն առաջանում է միայն հպվող մակերևույթների միջև և նրանց շրջակա միջավայրի առկայության դեպքում, երբ դրանք շարժվում են միմյանց նկատմամբ։

Հիշեք!

Թաց ասֆալտի կամ սառույցի վրա անվադողերի շփման գործակիցը մի քանի անգամ պակաս է չոր ասֆալտի վրա անվադողերի շփման գործակցից։ Հետևաբար, մեքենայի արգելակման հեռավորությունը զգալիորեն ավելանում է անձրևի կամ սառույցի ժամանակ։ Ճանապարհային նշանը զգուշացնում է վարորդներին սայթաքուն ճանապարհի մասին:

Հանգստի շփման ուժը գազերում և հեղուկներում գրեթե բացակայում է, դա է պատճառը, որ հեշտությամբ կարելի է մի ձեռքով հրել ծանր նավակը ջրում, իսկ գնացքը ձեռքով տեղաշարժել հնարավոր չէ։

Շփման ուժերի բնույթը բացատրելու փորձերում իրենց ներդրումն են ունեցել շատ մեծանուն գիտնականներ՝ դեռևս հին ժամանակներից։

Առաձգականության ուժ: Հուկի օրենքը:Ուժաչափ 

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա:
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի հետևանքով փոփոխություն կոչվում է ՝դեֆորմացիա:    

2.Բերել դեֆորմացիայի օրինակներ:
Օրինակ գնդակը ձեռքով սխմում ենք, այսինքն մենք ուժ ենք գործադրում և այդ փոխում է իր տեսքը։

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝ պլաստիկ: Բերել օրինակներ:

Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը: 

4.Որ ուժն են անվանում առաձգականության ուժ և ինչպես է այն ուղղված:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

5. Ձևակերպել Հուկի օրենքը և գրել բանաձևը:

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացայի չափին

F=kx

6.Ինչից է կախված զսպանակի կոշտությունը:

K-դա կոշտությունն է և զսպանակի ձևից է այն կախված։

7.Ինչ  միավորով է արտահայտվում կոշտությունը ՄՀ-ում:
Ն-նյուտոն

8. Ինչ եղանակով կարելի է չափել ուժը: Դրանցից որն է առավել կիրառելի:
F=mg

9. Ինչ կառուցվածք ունի պարզագույն ուժաչափը:

Ուժաչափ

Ուժը մարմնի վրա թողնում է երկակի ազդեցություն. կարող է փոխել դրա արագությունը կամ դեֆորմացնել այն:

Այսինքն, ուժը կարելի է չափել 2 եղանակով՝ չափելով նրա ազդեցության հետևանքով մարմնի արագության փոփոխությունը, կամ չափելով նրա ազդեցությամբ մարմնի դեֆորմացիայի չափը:

Ուժը չափելու համար օգտագործվող սարքն անվանում են ուժաչափ կամ դինամոմետր (հունարեն «դինամիս»` «ուժ» և  «մետրեո»` «չափում եմ» բառերից): Դրանց աշխատանքի հիմքում Հուկի օրենքն է:

Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս` կեռիկավոր ծայրն ազատ է /տե՛ս նկարը/:

Untitled080808080808.png

10. Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը:
Ուժը չափելու համար օգտագործվող սարքն անվանում են ուժաչափ կամ դինամոմետր (հունարեն «դինամիս»` «ուժ» և  «մետրեո»` «չափում եմ» բառերից): Դրանց աշխատանքի հիմքում Հուկի օրենքն է:

11.Ուժաչափի ինչ տեսակներ գիտեք:

images (18).jpg
images (19).jpg

§19. Մարմնի կշիռ:

§19. Մարմնի կշիռ: (էջ 72-73)

13. Ինչն են անվանում մարմնի կշիռ:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

14. Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:
Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:

15. Ինչպես է ուղղված մարմնի կշիռոը, և որտեղ է այն կիրառված:
Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

16. Ինչ բանաձևով է որոշվում:մարմնի կշիռը:
P=mg

17. Նշեք մարմնի կշիռի և ծանրության ուժի տարբերությունը:
Այն կփոխվի, եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։


Ֆիզիկա ամփոփում

Մարմինների շարժումը և փոխազդեցությունը՝
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմնի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

Նյութական կետ՝
Այն մարմինը, որի չափերը տվյալ պահին կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

Հետագիծ՝
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

Հավասարաչափ շարժում՝
Այն շարժումը,որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհ, կոչվում է հավասարաչափ շարժում։

Այն շարժումը,որի դեպքում մարմնի անցած ճանապարհն ուղիղ համեմատական է շարժման ժամանակին կոչվում է հավասարաչափ։

Իներցիա՝
Այլ մարմիների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա։

Խտություն՝
Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի հավասար է մարմնի զանգվածի և ծավաի հարաբրությանը։

Ուժ՝
Ուժ կոչվում է այն ֆիզիկական մմեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցությունը։