Արարատի մարզի տեսարժան վայրեր

Դվին

Dvin.jpg

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիյ), Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Բ Կոտակը։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է։

Գևորգ Մարզպետունու ամրոց

Տափի բերդ / Գևորգ Մարզպետունու ամրոց

Ուրծ քաղաքատեղի, Տափ գյուղատեղի և ամրոց, կամ Գևորգ Մարզպետունի ամրոց

Կոտուց լեռան հվ-արլ. լանջին է գտնվում Տափի բերդը: Այն գտնվում է Ուրցաձոր գյուղից 2 կմ հս-արմ. ՝ Խոսրով գետի աջ ափին: Միջնադարից հայտնի Ուրծ քաղաքը, բերդը, Ուրծ անվամբ գավառը, գետը, լեռնաշղթան և բնակավայրը հիշատակվում է որպես ավան կամ գյուղաքաղաք: Ուրծյաց էր կոչվում նաև նախարարական այն տունը, որը տիրում էր համանուն գավառին: Առանձնապես ծաղկուն ու բարգավաճ է եղել 4-7-րդ և 12-15-րդ դարերում: Ունեցել է 4 եկեղեցի, 4 թաղամասեր, միջնաբերդ և ամրոց: Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա լեռներով շրջապատված՝ կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունու ամրոցը: Կառուցվել է 10-րդ դարում: Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի 4 անկյունները ուժեղացված են  շրջանաձև հատակագծեր ունեցող աշտարակներով: Պարսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով: Եկեղեցու հյուսիսային պատին 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը: 1946 թվականին տափի եկեղեցին հիշատակվում է որպես գրչօջախ:Նշված տարածքում Խոսրով և Վեդի գետերի միջև՝ եռանկյունաձև հովտում, բացի տափի բերդից, նշված 4 եկեղեցի-վանքերից և 4 գերեզմանոցներից, պահպանվել են նաև բազմաթիվ անհայտ շինությունների մնացորդներ ու հետքեր:

Խոսրովի անտառ (Ուրծի արգելոցԳառնու արգելոց), Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ։ Սկիզբ է առնում Արարատյան դաշտում, Արաքսի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը։ Խոսրովի անտառը 1958 թ-ից հանդիսանում է պետական արգելոց։ Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը։ Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ,վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, այլն։ Հարուստ է թռչնաշխարհը։ Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը։«Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։

Խոր-Վիրապ վանք-ամրոց

Խոր Վիրապ(18-րդ դար) վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ:  Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտի գուբը/խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի, և նրան կարողանում է բժշկել միայն Լուսավորիչը:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն հռչակում է որպես պետական կրոն:

Կաքավաբերդ

Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XIդ. անցել է Պահլավունիներին, XII-XIIIդդ. այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ.-ին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։  Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով:

Վիշապաքարեր

Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին և այլ վայրերում հայտնաբերվել են վիշապի պաշտամունքին նվիրված հնագույն բազմաթիվ քարակոթողներ, որոնք հայտնի են «Վիշապաքարեր» անունով։ Վանքի լճի մոտ (Գեղամա լեռներում) պահպանվել են երկու վիշապաքար, որոնցից մեծը մոտ 3,5մ է: Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment