Ինչ արժե կրակը🤍

Ինչ արժե կրակը
«Իսանանց դուաքանում ներկերը թանկացել էին,ճոթ ու կտորը պակաս էր երևում, իսկ շաքարը կրակի գին ուներ»,-կարդում նք Սկսել Բակունցի « Վանդունց Բադին » պատմվածքում։
Բայց ինչու՞ կրակի գին։Կրակը թանկության գաղափարի հետ ի՞նչ կապ ունի։
Այդ կապը,աղերսը մեզ մատնանշում է․․․ Պատմությունը։Այն պարզ տեսնելու համար անհրաժեշտ է, որ մի քանի հազարամյակ ետ գնանք դեպի այն ժամանակները,երբ կրակ ստանալը կամ ձեռք բերելն այդքան էլ հեշտ գործ չէր նախնադարյայան մարդու համար։Գիտեք,որ այն ստանում էին տևական շփումից,այն վառ էին պահում օրը քսանչորս ժամ և տարին տասներկու ամիս։Պայքարում էին կրակի համար կռվում էին կրակի համար։ Ցեղեր էին իրար դեմ դուրս գալիս՝ այն իրարից խլելու համար։Կրակը հանգցնել կամ նվաճել տալը հավասար է տվյալ ցեղի գոյության դադարելուն։Սրա հետ կապվում նաև օջախի պաշտամունքը (օջախ բառի նախնական իմաստն է <<կրակարան>>․ սրան է համապատասխանում ռուս․ оча՛г-ը, որը թաթարենից փոխառություն է։) Օջախը տան,ընտանեկան հարկի, գերդաստանի ջերմիկ գոյության ու հարատևման խորհրդանիշն է․<<Կռապաշտ չեն հայերը,բայց պաշտում են կրակը,-չէ՞ որ նա հայրենի տան խորհրդանիշն է օջախը,իսկ նրանց հայրենի տունն ու օջախ միշտ էլ վտանգված է եղել>> (Գևորգ Էմին, <<Յոթ երգ Հայաստանի մասին>>)։
<<Նուբարենց տունը փոքրիկ տաճար լիներ կարծես։Բեհեզ տատը,հեռու ժամանակներից մնացած,տան կրակի պահապան,Մանին՝ սիրո ու բեղմնավորության գեղեցիկ աստվածուհի։ Նուբարը՝ օջախի երջանկության նվիրված մի քուրմ>>(Լաս՝ Լուիզա Ասլանյան) <<Հարցականի ուղիներով>>):
Ահա թե որտեղի՛ց է գալսի<<կրակ>> և թանկ հասկացությունների զուգորդությունը։Կրակի գին-ը այն հեռավոր ժամանակներում քիչ չէր պատահում,որ կյանի գին էր դառնում նաև․․․
Դրան հակառակ, էժան, շա՜տ էժան էր ջուրը․ բնությունն այն պարզապես դուրս էր ժայթքում իր ծոցից և պարգևում մարդուն, հենց այնպես, անհատույց։Դրա համար էլ ջրի գին դարձվածքն արդեն նախորդի հականիշն է ներկայացնում։Վկայում է նույն ինքը՝ Սկսել Բակունցը,<<Միայն նա գիտե,որ Ավագիմովների ալյուրը Կուբանից չեն բերել, այլ Շուշի քաղաքից և ջրի գնով գնել են կայազորի համբարակից (պահեստից)․․․>> (<< Կյորես>>)։
Մեր օրերում, ի՛նչ խոսք,դրությունը փոխվել է, ուղղակի շրջվել․ ներկա պայմաններում կրակ ստանալն ի՛նչ է որ․ փորձեցեք ջրի՜ կնճռոտ խնդիրը լուծել, համաշխարհային մասշտաբով։Դա սոցիալական սուր խնդիր է։
Հիմա ջո՜ւրն է թանկ, կրակի գին․ կրակն ի՜նչ։
Սակայն, միևնույն է, լեզվի համար կրակի գին-ը <<թանկ>> է, իսկ ջրի գին-ը՝ <<էժան>>։