Blackie and the Milkman’s Horse

Լինում էր, չէր լինում, մի ձի էր լինում, որի անունը Րեջինալդ էր։
Երբ նա առաքում էր կաթը, սովորություն ուներ հանդիպել իր ընկեր Բլեքկին, որը փոքրիկ սև շունիկ էր։Հիմա Րեջին չէր ուզում լինել կաթ տանող ձի։Նա ուզում էր լինել մրցավազքի ձի և հաղթել Դերբիին։Բլեքկին, ով ուներ բավականին կարճ ոտքեր, ուզում էր վազել շատ արագ, ինչպես արագաշարժ գնացքը։
Մի երեկո, նրանք նստել էին Րեջիի սեղանի շուրջ և խաղում էին օձեր և աստիճաններ խաղը, երբ Բլեքկիի մոտ հայտնվեց մի միտք։
-Ինչո՞ւ չուտել ածուխ,- ասաց նա
-Գնացքները ածուխ են ուտում և արագ են գնում,-Ու նրանք որոշեցին փորձել։
Այսպիսով նրանք իջան ածուխի նկուղ և երբ պատրաստվում էին վերցնել մի փոքր ածուխ, տարածքի տիրուհին եկավ հեռվից։
Ի՞նչ, գողանում էք իմ ածուխը,-ասաց նա և նա վերցրեց մի կտոր ածուխ և նետեց նրանց վրա։ Նրանք փախան։Ավելի արագ քան երբևէ նրանց կյանքում։
Հենց այդ ժամանակ քաղաքապետը նայում էր պատուհանից դուրս։Նրա անունը Վիլիամ էր։
-Անկեղծ խոսք եմ ասում,- ասաց նա․
-Այն ձին կարող վազել արագ։Ես գրազ կգամ նա կարող էր հաղթել Դերբիին։
– Եվ նայեք այդ շանը․նա կարծես գնացք լինի։Ես կտամ նրանց յուրաքանչյուրին մեդալ։
-Եվ նա արեց։